Լրահոս
Օրվա լրահոսը

«Զատիկ»-ում նշեցին Թումանյանի և Կոմիտասի 155-ամյակը

Մարտ 13,2024 17:52

«Մենք ուժեղ ենք միասին» խորագիրն էր կրում միասնական համերգային ծրագիրը, որ մարտի 12-ին կայացավ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 1993 թվականից գործող ՀՀ ԱՍՀՆ «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի տարածքում։

Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում գործող «Դեպի լույսը» և ՀՀ ԿԳՄՍՆ Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի ավելի քան 40 տարվա պատմություն ունեցող «Կանչ» երգչախմբերը հանդես են գալիս համատեղ։

Գեղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանի գլխավորությամբ երգչախումբը բազում համերգներով է հանդես եկել ՀՀ տարբեր մարզերում, Երևանում և Արցախում։

Այս անգամ համերգը նվիրված էր Ամենայն հայոց 2 մեծերի՝ Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 155 ամյակներին։ Մինչ համերգի սկսելը՝ ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին հանուն հայրենիքի նահատակված հազարավոր քաջորդիների հիշատակը։

Սկսելով համերգային ծրագիրը՝ տեղեկացվեց՝ հնչելու են Թումանյանի ու Կոմիտասի հեղինակած երգերից, հայ տարբեր երգահաների գործերից, ինչպես նաև՝ երգչախմբի գեղարվեստական ղեկավար Վ․ Խաչատրյանի հեղինակած երգերից։ Նշենք՝ 2023թ․ մայիսին լրացավ Վ․ Խաչատրյանի բեմական գործունեության 25 ամյակը։

Բացի երգչախմբից, համերգին մասնակից եղավ նաև թիվ 14 հատուկ դպրոցի «Վան» երաժշտական գործիքների համույթը։ Գեղարվեստական ղեկավար Հարություն Մուրադյանի նվագակցությամբ «Վան»-ի երաժիշտներ Արթուրն ու Մարիամը կատարեցին Կոմիտասի «Հաբրբան» երգը։ Հնչեց նաև «Ջեյրանի պես» երգը՝ Մարիամի հրաշալի կատարմամբ։

«Զատիկ»-ի սաները Շաքեի ղեկավարությամբ հանդես եկան ողջույնի երգով և կատարեցին Վարդուհի Խաչատրյանի հեղինակած «Հայ զինվոր» երգը, որը մեծ սիրով ընդունվեց հանդիսատեսի կողմից։

«Զատիկ»-ի սաները մշտապես միանում էին «Դեպի լույսը» և «Կանչ» համատեղ երգչախմբի, «Վան»-ի կատարումներին՝ պարերով ու երգերով, որն էլ առավել հուզիչ ու կայացած էր դարձնում ծրագիրը։

 

 Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031