Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կապ ունի որևէ կրթօջախի բովանդակային հարգը այդ հաստատության գտնվելու վայրի հետ: Դրա ի՞նչն է «ռազմավարական». «Փաստ»

Մարտ 19,2024 09:00

Փաշինյանն անխոնջ է: Եվ օրերս ևս մեկ անգամ մանրամասնեց «Ակադեմիական քաղաքի» իր մտասևեռումը: Նա, մասնավորապես հայտարարեց. «Մենք այսօր ՀՀ-ում չունենք ոչ մի բուհ, որ եվրոպական չափանիշներով հավաստագրվի և ստանա բուհական գործունեության լիցենզիա: Սա ֆունդամենտալ արձանագրում է: Այս առումով ակադեմիական քաղաքը մեզ համար չափազանց կարևոր և ռազմավարական ծրագիր է»: Ավելի «ֆունդամենտալ» տարօրինակություն (սա՝ մեղմ ասած) դժվար կլիներ մտածել: Բայց հարց է ծագում, որ եթե «իքս» բուհը Երևանի կենտրոնից տեղափոխվի մայրաքաղաքի ծայրամաս՝ ինչ-որ մի չոլ տեղ, ապա հենց միայն դրանով արդեն համապատասխանելո՞ւ է «եվրոպական չափանիշներով հավաստագրվելու» պահանջներին:

Ի՞նչ կապ ունի որևէ կրթօջախի բովանդակային հարգը այդ հաստատության գտնվելու վայրի հետ: Դրա ի՞նչն է «ռազմավարական»: Շարունակենք: Փաշինյանը ասում է. «Երկարաժամկետ առումով, Երևանի կենտրոնում որևէ բուհ չպետք է լինի, նաև Ակադեմիական քաղաքից դուրս որևէ բուհ չպետք է լինի»: Այստեղ ավելի շատ հարցեր են ծագում: Նախ՝ ի՞նչ ասել է՝ «բոլոր բուհերը», այդ թվում՝ թե՛ պետական, թե՛ մասնավոր: Այսինքն, ԵՊՀ-ն, Բժշկական, Ճարտարագիտական համալսարանները, Մանկավարժականը, առհասարակ բոլոր բուհերը Երևանի կենտրոնից արմատախիլ անելուց բացի, Փաշինյանը «բոմժ» է դարձնելու նաև Ամերիկյան համալսարա՞նը, Եվրոպական ու Ֆրանսիական համալսարաննե՞րը, Սլավոնական համալսարա՞նը, այո՞: Իսկ ի՞նչ իրավունքով: Մյուս կողմից՝ ո՞վ է ասել, թե միայն Երևանի կենտրոնում չպետք է բուհեր լինեն:

Օրինակ՝ ինչպիսի՜ խայտառակություն է, որ բուհեր կան Գյումրու կենտրոնում, Վանաձորում, Գավառում, Իջևանում: Եվ իսկապես, դա ի՞նչ մի թիթիզություն է՝ «Իջևանի համալսարան» կամ «Գավառի համալսարան» ունենալ: Բա ամո՞թ չի: Պետք է անհապաղ փակել, ու բոլոր այդ համալսարանները, զոռով էլ լինի, քարշ տալ «Ակադեմիական քաղաք»:

ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031