Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ն օպերատիվ տվյալներ է ստացել Կարմրաշենի նախկին ղեկավարի պաշտոնավարման ընթացքում  թույլ տված հնարավոր չարաշահումների վերաբերյալ

Մարտ 30,2024 23:08

Aravot.am-ի տեղեկություններով՝  ԱԱԾ-ից օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վայք համայնքի Կարմրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավար Ռ. Ա-ն իր պաշտոնավարման տարիներին՝ 2017-2022թթ., հանդիսանալով նաև «Կարմրաշեն համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվի ղեկավարը, խախտելով կոոպերատիվի կանոնադրությունը, միաձայն ղեկավարել է այն և պետական միջոցներով ձեռք բերված գյուղտեխնիկան օգտագործել անձնական նպատակներով:

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև դրանց արդյունքում ստացված համապատասխան փաստը հավաստող փաստաթղթերի ուսումնասիրությամբ՝ հայտնի է դարձել, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության կողմից իրականացվող համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագրի շրջանակներում գնման ենթակա տեխնիկաներ և սարքավորումներ ձեռք բերելու համար Ջերմուկ համայնքի ավագանու որոշմամբ 2016թ. ապրիլի 8-ին ստեղծված և 2016թ. ապրիլի 21-ին ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված, սպառողական ընկերության կազմակերպական ձևի ոչ առևտրային կազմակերպություն համարվող «Կարմրաշեն համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվին հատկացվել է 5.394.000 դրամ գնման ենթակա տեխնիկաների և սարքավորումների ընդհանուր գումարի մի մասը համաֆինանսավորմամբ հատուցելու համար, իսկ գնված 1 հատ «Ուազ Ֆերմեր» ավտոմեքենան, «Բելառուս» 2 տրակտորները, 1 հավաքիչ մամլիչը, 1 «ՖՍ 02» հողի ֆրեզ գյուղտեխնիկաները չեն օգտագործվել համայնքի կարիքների համար և կոոպերատիվը չի ծառայել կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, քանի որ տրակտորներից մեկը 2021թ. կոոպերատիվի նախագահ Ռ.Ա-ի կողմից տրամադրվել է իր ազգականին, իսկ մյուս տրակտորը ստացված օպերատիվ տեղեկության համաձայն օգտագործվել է կոոպերատիվի նախկին անդամի կողմից: Վերջինիս մահից հետո նրա կինը տրակտորը պարտքի դիմաց տրամադրել է Հեր-Հեր համայնքի մի բնակչի:

«Ուազ Ֆերմեր» մակնիշի ավտոմեքենան Ռ.Ա-ն օգտագործել է բացառապես իր անձնական կարիքների համար:

«Կարմրաշեն համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվի նախագահ Ռ. Ա․-ն, չունենալով միանձնյա կոոպերատիվի գույքը տնօրինելու լիազորություն, առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 22.000.000 դրամի «Բելառուս» մակնիշի 2 տրակտորները թողել է կոոպերատիվի անդամներ չհամարվող անձանց տնօրինմանը, այսինքն կատարել է իր լիազորությունների շրջանակից դուրս արարք, որով առանձնապես խոշոր չափերի՝ առնվազն 22.000.000 դրամի գույքային վնաս է պատճառել այդ կազմակերպությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031