Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուազն իմ կարիքների համար էլ է օգտագործվել, գյուղի կարիքների համար էլ է օգտագործվել». Կարմրաշենի նախկին ղեկավարը՝ իր վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալների մասին

Ապրիլ 01,2024 22:20

Վայք համայնքի Կարմրաշեն բնակավայրի նախկին ղեկավար Ռոման Առաքելյանը իրեն վերագրվող հնարավոր չարաշահումները չի ընդունում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակել էինք Առաքելյանի գործունեության վերաբերյալ իրավապահների ձեռքբերած օպերատիվ տվյալները, ըստ որոնց, Առաքելյանը իր պաշտոնավարման տարիներին՝ 2017-2022թթ., հանդիսանալով նաև «Կարմրաշեն համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվի ղեկավարը, խախտելով կոոպերատիվի կանոնադրությունը, միաձայն ղեկավարել է այն և պետական միջոցներով ձեռք բերված գյուղտեխնիկան օգտագործել անձնական նպատակներով:

«Ոչ մի մեկնաբանելու բան չկա, որովհետեւ այդ բոլոր տվյալները իրականությանը չեն համապատասխանում: Ունենք կոոպերատիվ, էդ կոոպերատիվով մասնակցել ենք ՀԳՌԿՄ 2 ծրագրին, մեր կողմից կատարել ենք համաֆինանսավորում, ձեռք ենք բերել տեխնիկաներ, ունենք աշխատողներ, կոոպերատիվը գրանցված է, աշխատողները գրանցված են: Նախորդ տարի մինչեւ սեպտեմբեր աշխատել ենք, դադարեցում ենք տվել, գարնանը սկսելու ենք մեր աշխատանքները»,- ասաց Առաքելյանը:

Տեղեկություններին, թե պետական միջոցներով ձեռքբերված տեխնիկան տրամադրել է իր ծանոթներից մեկին օգտագործելու համար, մյուսն էլ իր անձնական կարիքների համար է օգտագործվել, Կարմրաշենի նախկին ղեկավարն այսպես արձագանքեց. «Չկա նման ոչ մի բան, եկեք, կոոպերատիվի կանոնադրությունն էլ ցույց տամ, ծրագիրն էլ, տեխնիկան էլ, թե որը որտեղ է, որտեղից է եկել: Տեխնիկան կոոպերատիվի սեփականությունն է, ու ինչպես այդ տեղեկություններն են, թե Կարմրաշենի նախկին ղեկավարի կինը պարտքի դիմաց ուրիշին է տվել, նման բան չի կարող լինել: Կարմրաշենի նախկին ղեկավարը մահացել է, աշխատողն է ընդամենը փոխվել: Ինչ վերաբերում է, թե Ուազն իմ կարիքների համար է օգտագործվել, այո՛, իմ կարիքների համար էլ է  օգտագործվել, գյուղի կարիքների համար էլ է օգտագործվել, ցանկացած բնակիչ, որը դիմել է, ցանկացածի կարիքների համար էլ օգտագործվել է, եթե կա նման բնակիչ, որը կարող է ասել, թե դիմել է, իր համար չի օգտագործվել, թող գա, ասի: Նունը Ուազի, նույնը բոլոր գյուղտեխնիկաների մասով»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930