Լրահոս
Օրվա լրահոսը

Կովկասի մուսուլմանների առաջնորդ Ալլահշյուքյուր Փաշազադե. «Հայկական եկեղեցին իր կաթողիկոսի գլխավորությամբ ամբողջ աշխարհում ռևանշիզմ է քարոզում»

Ապրիլ 10,2024 11:40

Region Monitor. Բաքվում Ռամադան տոնի կապակցությամբ տոնական նամազ է կատարվել Կովկասի մուսուլմանների առաջնորդ Ալլահշյուքյուր Փաշազադեի գլխավորությամբ։

Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ այս տարեվերջին Բաքվում տեղի կունենա կրոնական առաջնորդների հանդիպում և կքննարկվի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին Բաքու հրավիրելու հարցը.

«Ժամանակին ես նրան հրավիրել եմ Ադրբեջան, եկել, մասնակցել է կրոնական կոնֆերանսի, այսօր հայկական եկեղեցին իրենց կաթողիկոսի գլխավորությամբ ամբողջ աշխարհում ռևանշիզմ է քարոզում։ Նրանք չեն կարողանում հաշտվել այն փաստի հետ, որ Ադրբեջանն ազատագրել է իր հողերը։ Նրանք դեռ համաձայն չեն, որ Ղարաբաղն ադրբեջանական հող է։ Մենք նրան կոչ ենք անում ընդունելու այն։ Կյանքը շարունակվում է, մի օր նա դա կհասկանա»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930