Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Վարդանյանը խոշտանգման հոդվածով հարուցված վարույթով մանրամասն ցուցմունք է տվել․ Ռուբեն Մելիքյան

Ապրիլ 20,2024 17:03

Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը

Այս դավաճանական վիճակում ես, անկեղծ ասած, չգիտեմ՝ ինչ է հնարավոր անել։ Ուստի կներեք, որ խոսելու եմ մեկ այլ հարցի մասին՝ նկատի առնելով Սամվելի գործի շուրջ օրեր առաջ արձանագրված լայն հանրային համախմբումը։

Եվ այսպես՝ վերջին նորությունները.

1) Երեկ 7 մլն չափով գրավը վճարեցինք՝ 5 ժամ տևած դրամահավաքի շնորհիվ։ Ընդհանուր առմամբ ստացվել է 225 փոխանցում (միջինը ՝ 1 րոպե 20 վայրկյանում՝ 1 փոխանցում), որոնցից շուրջ 115-ը՝ մինչև 10 հզր դրամի չափով, իսկ շուրջ 100-ը՝ 10 հզր դրամ և ավելի։ Հաշվետվությունը կներկայացվի լրացուցիչ։

2) Խոշտանգման հոդվածով հարուցված վարույթով երեկ Սամվելը տվել է մանրամասն ցուցմունք, իսկ այսօր դեպքի վայրի զննությամբ նա հստակ ցույց է տվել դեպքի վայրը (ելնելով մեքենայի աջ ու ձախ շրջադարձները հստակ հիշելու փաստից), որտեղ արձանագրվել է 1×1 մակերեսով տրորված խոտ (հիշենք շալվարի վրայի կանաչ հետքերը)։

3) Պարզվեց՝ դեպքի վայրը փակ տարածք է, որը պատկանում է Գիտությունների ազգային ակադեմիայի մի գիտահետազոտական ինստիտուտի (կարծեմ՝ օրգանական քիմիայի ՊՈԱԿ)։

4) Պարզվեց՝ Երևանի քննչական վարչությունից դեպի «Օրգանական քիմիայի» տարածք դուրս եկող դարպասը տեսանկարահանող տեսախցիկը DVR չունի, այսինքն՝ տեսագրություն պահպանված չէ։ «Օրգանականից» դեպի Ազատության պողոտա դուրս եկող դարպասին նույնպես առկա էր տեսախցիկ, բայց տեսագրությունը լինել-չլինելու հարցը դեռ պարզ չէ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930