Լրահոս
Որ հոգին չկարծրանա…
Արցախի կլանումը
Օրվա լրահոսը

«Երեխաներս հիմա այնպիսին են, ինչպիսին իրենց հայրը կցանկանար». փոխգնդապետի այրին մինչ օրս չի կարողանում ընդունել ամուսնու զոհվելու փաստը, սպասում է նրան. «Ա1+»

Հուլիս 25,2024 17:20 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ա1+». Սվետա Գրիգորյանի համար 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո կյանքը երկու մասի է բաժանված։

Փոխգնդապետ, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Օնիկ Կարոյի Գրիգորյանի այրին մինչ օրս չի կարողանում ընդունել ամուսնու զոհվելու փաստը, սպասում է նրան…

«Մեր կյանքն Օնիկից հետո առանց Օնիկի չի, նա մեզանից բացակա է ֆիզիկապես, հոգեպես միշտ մեզ հետ է, ամեն օր խոսում ենք, վերհիշում դրվագներ նրա հետ ապրած տարիներից։ Դրանք փոքր-ինչ ուժ են տալիս առաջ նայելու։ Ինձ համար ապրելու իմաստ դարձան մեր երեխաները, հանուն նրանց փորձում էի ուժ գտնել իմ մեջ, որպեսզի կարողանայի իրագործել բոլոր այն նպատակներն ու երազանքները, որ միասին էինք պահել»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է տիկին Գրիգորյանը։

Ամուսնու մասին պատմելիս՝ ասում է՝ ծառայության բերումով հազվադեպ էր տանը լինում։ Երեխաներն էլ միշտ անհամբեր սպասում էին, օրեր հաշվում, թե երբ է հայրիկը գալու։

«Երեխաներս հիմա այնպիսին են, ինչպիսին իրենց հայրիկը կցանկանար։

Կարծում եմ հայրիկը հպարտ կլիներ նրա հաջողություններով, ինչպես որ հիմա դրանք ինձ ապրեցնում են»։

Հուլիսի 25-ին լրանում է Օնիկ Գրիգորյանի ծննդյան 46-ամյակը։ Արցախի Խրամորթ գյուղի հերոսների հուշահամալիրում գտնվող ամուսնու գերեզմանին ծաղիկ խոնարհելու հնարավորությունից զրկված են։

«Եռաբլուր կգնանք, հերոսների քաղաքում մեր ազգի հերոսների ոգին է թևածում։ Այնտեղ մի տեսակ թեթևացած եմ շնչում»,- ասում է Սվետան։

 Անահիտ Պետրոսյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: