Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք դիվանագետն Էրդողանին մեղադրել է Ադրբեջանի հետ հարաբերություններին վնաս հասցնելու մեջ

Օգոստոս 08,2024 12:32 Share

Ermenihaber. Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության անդամ, դիվանագետ, Մեջլիսի նախկին պատգամավոր Օզթյուրք Յըլմազը X հարթակում կատարած գրառման մեջ մեղադրանքներ է հնչեցրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին։

Նա Էրդողանին մասնավորապես մեղադրել է թուրք-ադրբեջանական հարաբերություններին վնաս հասցնելու մեջ։

«Էրդողա՛ն, գիտեմ, որ գրածս դուրդ չի գալու։ Բայց թուրք-ադրբեջանական հարաբերությունների ապագայի հետ կապված քեզ զգուշացնում եմ։ Քո էգոն և հռետորաբանությունը լուրջ վնաս է հասցնում այդ հարաբերություններին։ «Այնպես, ինչպես Ղարաբաղ մտանք» ձևակերպումով նախադասություն հանկարծ այլևս չկազմես։ Դա ասելով՝ դու Ադրբեջանի հաղթանակը յուրացնում ես։ Դա մեծ անհանգստություն է առաջացնում մյուս կողմում։ Իհարկե, Թուրքիան օգնեց և պարտավոր էր օգնել։ Բայց այսպիսի բան չի կարելի ասել։ Ուզում ես ամեն ինչ կործանե՞լ»,- ասված է գրառման մեջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031