Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց էլեկտրական էներգիայի սակագները

Դեկտեմբեր 30,2024 13:03 Share
Աջակցեք aravot.am-ին

Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց էլեկտրական էներգիայի սակագները: Սակագների վրա ազդեցություն ունեցող բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման անհրաժեշտություն չի առաջացել, և գործող սակագները սպառողների համար կմնան անփոփոխ։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հանձնաժողովի նախաձեռնությամբ սկսված էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայման արդյունքում սահմանվեցին նաև 2025 թվականի փետրվարի 1-ից գործող էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների, ծառայություններ մատուցող ընկերությունների և շուկայի մրցակցային հատված դուրս չեկած բաժանորդների նոր սակագները։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: