Լրահոս
Օրվա լրահոսը

Ատելությունը նիկոլականների «բրենդն» է

Փետրվար 28,2025 10:00 Share

Քաղաքականությունն, իհարկե, դաժան բան է: Քաղաքական պայքարի ժամանակ, ինչպես ասում են, փլավ չեն բաժանում: Բայց ինձ համար էական է, որ մարդիկ, որոնք այս կամ այն չափով ու ձեւով ներգրավված են քաղաքականության մեջ (որպես գործող անձինք կամ որպես սրա կամ նրա համակիրներ), չկորցնեն մարդկային դեմքը: Ես չեմ ընդունում, որ կարելի է լինել մարդատյաց, դաժան, անգութ՝ ելնելով ինչ-ինչ քաղաքական հաշվարկներից:

Երբ Ալեն Սիմոնյանը մարզվելիս ձեռքը վնասել էր, դա ինձ ցավ պատճառեց: Եթե ԱՄՆ-ում բնակվող Վարդան Ղուկասյանին ինչ-որ բան է պատահել, դա ինձ բացարձակապես չի ուրախացնի: Քաղաքական եւ անձնական համակրանք-հակակրանքները պետք է մի կողմ դնել, երբ խոսքը մարդկային հարթության մեջ է:

Փաշինյանի, նրա թիմի եւ նրա երկրպագուների դեպքում ճիշտ հակառակն է:

Ոչ մեկի համար, կարծում եմ, գաղտնիք չէ, որ Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտում խոշտանգում են: Դրա արձագանքը պետք է լինի նախեւառաջ մարդկային. ահազանգել, որ հայ մարդուն, Հայաստանի քաղաքացուն թշնամական գերության մեջ տանջում են:

Բայց նիկոլականների արձագանքը պարզապես ապշեցուցիչ է՝ նրանք շարունակում են ատելություն եւ թույն սփռել Վարդանյանի եւ մնացած պատանդների հանդեպ: Հիմնական լեյտմոտիվը հետեւյալն է՝ նրանք Պուտինի մարդիկ են, Կրեմլի գործակալներ են, նրանց առեւանգել են ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց: Եկեք մի պահ ենթադրենք, որ այդ ամենը ճիշտ է: Ի՞նչ է դրանից բխում: Քանի որ դուք այդպիսի կասկածներ ունեք, այդ մարդիկ պետք է մահանա՞ն: Այս վերաբերմունքից կարելի է անել միայն մեկ հետեւություն. նման սցենարը ձեռնտու է իրենց շեֆին եւ կուռքին, քանի որ վերջինիս փաստացի դաշնակցի՝ Ալիեւի ձեռքերով ֆիզիկապես վերացվում են պոտենցիալ քաղաքական մրցակիցները: Ռուբեն Վարդանյանն՝ առաջին հերթին:

Մի՞թե քաղաքականությունը պարտադիր պետք է հիմնված լինի մարդատյացության եւ ատելության վրա: Նիկոլականների պարագայում դա թերեւս այդպես է, որովհետեւ որեւէ դրական գաղափար նրանց միջավայրում չի կարող ծնվել: Իսկ «ներքին թշնամիներ» եւ «5-րդ շարասյուններ» միշտ էլ կգտնվեն:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Դավիթ says:

    Շատ ուրախ եմ, որ անդրադարձաք այս թեմային, բայց իմ կարծիքով նիկոլիզմը, ինչպես նաև հակառուսականությունը քաղաքական վեկտորներ չեն։ Դրանք ընդհանրապես կապ չունեն քաղաքականության հետ։

Պատասխանել