Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ի և Իրանի մաքսային ներկայացուցիչները քննարկել են Ագարակի անցակետի սահմանահատմանն առնչվող հարցեր

Ապրիլ 15,2025 16:34 Share

Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ստորաբաժանումների ներկայացուցիչներն Ագարակի անցակետում հանդիպում են ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության «Նորդուզ» անցման կետի անձակազմի հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչները, ինչպես նաև Սյունիքում ԻԻՀ գլխավոր հյուպատոսը։

Հանդիպմանը քննարկվել են անցակետի բնականոն աշխատանքի հետ կապված հարցեր։ Դիտարկվել են նաև սահմանահատման գործընթացի բոլոր փուլերի պատշաճ կազմակերպման ընթացքը, ինչպես նաև անցակետի մուտքի և ելքի ընթացակարգերի առանձնահատկությունները։ Անդրադարձ է կատարվել նաև մաքսային գործառույթների և հսկողության արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքներին։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել