Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Մտածել, որ հնարավոր է ընտրությունների միջոցով գնալ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու, անլուրջ տարբերակ է եւ գործնականում բացառվում է»

Մայիս 05,2025 13:16 Share

ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանը ուղիղ եթերում խոսեց Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ «Արթուն ենք» շարժման նախաձեռնության մասին:

Փաշինյանի իշխանությունը գնահատելով որպես «ապօրինի եւ թշնամական»՝ Էդգար Ղազարյանը ծայրահեղ անհրաժեշտ է համարում նրա հեռացումն իշխանությունից: «Դրա համար կա չորս հնարավոր տարբերակ.

Բնական մահը, որը գտնվում է Աստծո ձեռքում եւ դրան ապավինել հնարավոր չէ:

Քրեական վարույթը, որը պետք է նախաձեռնի գլխավոր դատախազը, ինչը քիչ հավանական է ներկա դատախազ Աննա Վարդապետյանի պարագայում, որի նախորդող պաշտոնը եղել է Նիկոլ Փաշինյանի օգնական, իսկ դրանից առաջ քաղաքական՝ արդարադատության փոխնախարարի, պաշտոն է զբաղեցրել Նիկոլ Փաշինյանի կառավարությունում:

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որի պահանջը վաղուց՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին կապիտուլյացիան ստորագրելուց հետո է ներկայացված եղել: Այդ պահանջով եղել են բազմաթիվ շարժումներ, այդ թվում՝ «Հայրենիքի փրկության», «Դիմադրություն», «Անկախություն», «Միասին» շարժումները, «Սրբազան պայքարը»: Եվ բոլորի պահանջը եղել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Բնականաբար, նա հրաժարական չի տվել:

Սպասել 2026 թվականի ընտրություններին: Այս տարբերակը գործնականում պետք է բացառել, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում իրականացնում է իշխանազավթում: Ընտրությունները նրա համար հանդիսանում են ոչ թե իշխանություն ձեւավորելու, այլ իշխանությունը պահպանելու միջոց:

Հայաստանի պատմության մեջ դեռեւս իշխանության ղեկին գտնված մարդ համապետական ընտրություններում չի պարտվել՝ ոչ նախագահական, ոչ էլ խորհրդարանական: Առավել եւս հիմա, երբ Հայաստանում հաստատվել է տոտալ բռնապետական համակարգ, վերահսկվում են հիմնական քարոզչամիջոցները, իրավապահ մարմինների միջոցով ճնշումներ են իրագործվում քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ, չեն վերահսկվում Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ կուսակցության ֆինանսական միջոցները, ԿԸՀ-ն ղեկավարում է Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Վահագն Հովակիմյանը, իսկ ԿԸՀ որոշումները կարելի է բողոքարկել ՍԴ, որի նախորդ կազմից դատավոր է մնացել միայն Հրայր Թովմասյանը: Այսինքն, այս պարագայում մտածել, որ հնարավոր է ընտրությունների միջոցով գնալ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու, անլուրջ տարբերակ է եւ գործնականում բացառվում է:

Մնում է մեկ տարբերակ՝ ԱԺ միջոցով վարչապետին անվստահություն հայտնելը: Այսինքն, ընտրությունների գնալուց պետք է մասնակցեն 100 հազարավոր մարդիկ, գնան քվեարկության, հազարավոր մարդիկ լինեն հանձնաժողովների անդամներ, վստահված անձինք, դիտորդներ եւ այլն: Իսկ անվստահության գործընթացին որոշում կայացնելու համար պետք է ընդամենը 54 մարդու «կողմ» ձայն: Այդ 54 մարդիկ էլ շատ որոշակի են, նրանք ԱԺ պատգամավորներ են: Ընդ որում, այդ 54-ի կեսն էլ իրենց հռչակել են որպես ընդդիմադիր պատգամավորներ: Այսինքն, եթե հավատանք, որ ընդդիմադիր պատգամավորները հավատարիմ են իրենց խոստմանը, իրոք ցանկանում են Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից, ապա ստացվում է, որ այդ կեսը կա եւ այդ որոշման համար մեզ մնում է ընդամենը 20 մարդու «կողմ» ձայն: Պատկերացնո՞ւմ եք, 100 հազարավոր մարդկանց, միլիոնավոր դոլարների ծախսի փոխարեն մեզ պետք է ընդամենը մեր ամբողջ հասարակությամբ ոտքի կանգնենք եւ ազդեցությամբ ոչ թե ստիպենք, այլ պահանջենք, որպեսզի 20 մարդ իր պաշտոնական պարտականությունները կատարի, որովհետեւ պատգամավորների պարտականությունն է՝ վերահսկել կառավարության գործունեությունը, կառավարության ծրագրից շեղումների դեպքում անվստահություն հայտնել վարչապետին: Պարզ բան: Այսինքն, պարզ, օրինական սահմանադրական պահանջ, որի կատարմանը պետք է մասնակցի ընդամենը 20 մարդ»,-ասաց Էդգար Ղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031