Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Իրանում Նաթանզի միջուկային օբյեկտի վերգետնյա հատվածն ամբողջությամբ ավերվել է. Ռաֆայել Գրոսսի

Հունիս 17,2025 15:32 Share

«Իրանն այսօր». ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղար Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ Նաթանզի միջուկային օբյեկտի վերգետնյա հատվածն ամբողջությամբ ավերվել է։

Ըստ Գրոսիի՝ ստորգետնյա հատվածում լուրջ վնասներ են կրել ցենտրիֆուգները, բայց ոչ թե անմիջապես հարվածի, այլ, ամենայն հավանականությամբ, էներգամատակարարման համակարգի խափանման հետևանքով։

Մասամբ ավերվել են նաև Սպահանի միջուկային կենտրոնի 4 շենքեր։

Ֆորդոյի միջուկային օբյեկտը վնասներ չի կրել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել