Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ քարտուղարի գործով կա քրեական վարույթ` հաստատում է քննչականը. «Ժողովուրդ»

Մարտ 03,2026 10:27

Իշխող խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի շուրջ աղմկոտ պատմությունը մտել է քրեական փուլ։ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Քննչական կոմիտեն պաշտոնապես հաստատել է՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտը չկատարելը)։ Այս արարքը նախատեսում է պատիժ՝ տուգանք՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներ՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակում՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով։

Սա մեղմ մասն է։ Բայց քանի որ Արթուր Հովհաննիսյանը պաշտոնատար անձ է, և Էդգար Ղազարյանի պնդմամբ դատավճռի չկատարումը նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք է, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։

Հիշեցնենք՝ հրապարակային տեղեկությունների համաձայն, գործընթացը մեկնարկել է Էդգար Ղազարյանի հաղորդման հիման վրա և վերաբերում է դատարանի որոշման ոչ նյութական մասին՝ հրապարակային ներողություն խնդրելու պարտավորությանը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031