«Չուզողներին հակառակ՝ ուզում եմ մեր թոշակառուներին կոչ անել, որ դեղերի գումարները մի կողմ դնեն և ամռան ընթացքում կամ գուցե օգոստոսին, սեպտեմբերին, երբ սեզոնն այդպես ակտիվ չէ, սկսեն ճամփորդել։ Կարծում եմ՝ ինչպես շատ երկրների թոշակառուներն են վարվում, մեր թոշակառուներն էլ համեստ ծավալով կարող են սկսել ճամփորդել»,-անդրադառնալով իր հայտարարությանը, թե «դեպի Լառնակա 2 եվրոյով տոմս կա, մեր բարձրացրած թոշակով թոշակառուն կարա 5 հատ տուդա-աբրատնի տոմս առնի», ՔՊ-ի նախընտրական ծրագիրը ներկայացնելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպիսի առաջարկ արեց թոշակառուներին։
Հիշեցնենք փաստերը, որ եթե գումարենք չորս օրվա համար նաեւ սննդի եւ տրանսպորտի ծախսերը (դեպի Գյումրիի օդանավակայան եւ հետ, Լառնակայի օդանավակայանից դեպի քաղաք եւ հետ), պիտի ընդունենք, որ թոշակառուի մեկ ամսվա ԱՄԲՈՂՋ թոշակը հազիվ բավարարի այս ճամփորդությանը, այն էլ այն դեպքում, եթե երկկողմանի տոմսը գնվեր հազվագյուտ՝ 8300 դրամ գնով:
Մինչդեռ ըստ Փաշինյանի՝ այդպիսի հայտարարություն անելը կոռեկտ է․ «Ասեմ՝ ինչու է կոռեկտ։ Երբ մենք մարզերով այց ենք ունենում, բազմաթիվ թոշակառուներ մեզ ասում են՝ մենք նախկինում 30-40 հազար դրամ ծախսում էինք դեղերի վրա, այժմ առողջապահության ապահովագրության առկայության պայմաններում այդ գումարները մնում են մեր գրպանում։ Ուզում եմ ասել հետևյալը՝ ապրիլի 1-ից տասը հազարով ավելացել է թոշակը, այսինքն՝ 20 հազար դրամով ակնհայտորեն կարելի է ձեռք բերել 3,5,10 եվրոյանոց տոմս դեպի Լառնակա, և դեղերի վրա նախկինում ծախսված գումարները կարելի է ծախսել օրապահիկի և այլ ծախսերի վրա։
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանի հավաստիացմամբ՝ երբ հետադարձ հիփոթեկի մասին օրենքն ընդունեն, մեր թոշակառուները շատ ավելի հանգիստ ու վստահ կարող են ճամփորդել․ «Կոչ եմ անում չլսել այդ չուզողների ձայները, որոնց կանխատեսումն այն է, որ թոշակառուն, երբ թոշակի տարիքի անցավ, տանը պիտի նստի, առավելագույն շարժման միջավայրը բակն է ու զրուցարանը»։
ՔՊ ծրագրի ներկայացումն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































