Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությանը

Ապրիլ 29,2026 00:07 Share

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ՎԶԵԲ հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ուղղված ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգի առաջմղմանը, ինչպես նաև մրցակցային և ներառական մասնավոր հատվածի զարգացմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ ճանապարհային ենթակառուցվածքների և ջրային համակարգերի արդիականացման, կանաչ տնտեսության անցման, ինչպես նաև կոշտ թափոնների կառավարման ոլորտում փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ։

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ երկխոսությունը՝ ուղղված ընթացիկ ծրագրերի արդյունավետ իրականացմանը և համագործակցության շրջանակի հետագա ընդլայնմանը։

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930