Լրահոս
Օրվա լրահոսը

«Միջին միջանցքը կարևոր է, պետք է կապակցենք Բալթիկ, Սև և Ադրիատիկ ծովերը»․ Խորվաթիայի վարչապետ

Մայիս 04,2026 12:43 Share

«Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի անցկացումը կարևոր ուղերձ է Հայաստանին։ Այն փաստը, որ անցկացվելու է նաև Հայաստան-ԵՄ գագաթաժողովը, սա ևս կարևոր ազդանշան է Հայաստանի համար»,- Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը։

Անդրադառնալով գագաթնաժողովի օրակարգին՝ Խորվաթիայի վարչապետն ասաց․ «Այն թեմաները, որոնք գագաթնաժողովի օրակարգում են, ակնհայտորեն արտահայտում են այն մարտահրավերները, որոնք կան այսօր ամբողջ Եվրոպայի տարածքում՝ մրցակցություն, փոխկապակցվածություն, էներգետիկ խնդիրներ, տեխնոլոգիական զարգացում, միգրացիայի խնդիրներ։ Նրա համոզմամբ՝ այս գագաթաժողովի անցկացումը շատ դրական ազդանշան է ընդունող երկրի և նրա վարչապետի համար։

Նաև տեղեկացրեց, որ նախորդ շաբաթ Խորվաթիայում ԵՄ 13 երկրներ քննարկել են Բալթիկ, Սև և Ադրիատիկ ծովերի կապակցվածության հարցը։ Ըստ նրա՝ այս փոխկապակցվածությունն ապահովելու երկու ճանապարհ կա․ «Մեկը միջին միջանցքն է, որը կարևոր է ՀՀ-ի, ինչպես նաև Հարավային Կովկասի երկրների համար, մյուսը Հնդկաստան, Միջին Արևելք և Եվրոպա կամուրջն է։ Հույս ունեմ, որ տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, էներգետիկ համագործակցությունն իրենց  ներդրումը կունենան, ինչը կարևոր է զարգացման և խաղաղության կառուցման համար Եվրոպայի այս հատվածում, ինչը նաև ձեռնտու է Հարավային Կովկասի բոլոր երկրների համար։

 

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031