Լրահոս
Օրվա լրահոսը

Հերիք է՝ էս ժողովրդին խաբեք… եկել եք աջակցելու մի ղեկավարի, որը դավաճանեց սեփական ժողովրդին. Իսրայելյան

Մայիս 04,2026 12:56 Share

«Չենք եկել մեզ ցուցադրելու համար, եկել եք պահանջատեր այն երկրներից, այն Եվրոպայից, ում աչքի առաջ եղել է ցեղասպանություն, ում աչքի առաջ Արցախը հայաթափվել է: Այսօր սրանք ինչի՞ համար են այստեղ հավաքվել, ի՞նչ նոր փորձանք են մեր ժողովրդի գլխին բերում: Սրանց բոլոր ներկայացուցիչները այդ հանցագործության մասնակիցներ են, որովհետեւ ո՛չ քննադատել են ցեղասպան Ալիեւին, ո՛չ էլ տեր են կանգնում ժողովրդի իրավունքներին»,- այսօր Երեւանում անցկացվող ԵՄ գագաթնաժողովի մասնակից եվրոպացի առաջնորդների այցին անդրադառնալով՝ ասաց «Վերածնվող Արցախ» հ/կ նախագահ Անաստաս Իսրայելյանը:

Նա նույնպես այս իշխանությունների հակաժողովրդավարական գործունեության ու արցախահայերի իրավունքների պաշտպանության հարցերը բարձրաձայնելու համար կազմակերպված բողոքի ցույցի մասնակիցներից էր: 

«Մենք այստեղ ենք ասելու, հերիք է՝ էս ժողովրդին խաբեք, եթե աշխարհում թույլ եք տալիս պատերազմ լինի ու ցեղասպանությունը կրկնվի, դուք այդ ցեղասպանության մասնակիցներն եք, հանցագործներ: Եկել եք այսօր այստեղ աջակցելու մի ղեկավարի, որը դավաճանեց սեփական ժողովրդին: Ի՞նչ ղեկավարություն ու ի՞նչ աշխարհի արդարություն: Չկա՛ իրավունք, չկա՛ ժողովրդավարություն, ամեն ինչ ոտնահարված է»:

Իսրայելյանը նաեւ նկատեց, որ եթե ժողովրդավար պետության առաջնորդ ներկայացողները չեն կարողանում Բաքվում պահվող հայ պատանդների իրավունքները վերականգնել, էլ ինչ հարցեր կարող են նրանք լուծել. «Ի՞նչ հարցում կարող եք դուք օգտակար լինել»:

Նա նաեւ հավելեց՝ Արցախի հարցը փակ չէ, ու ոչ մեկը չի կարող արցախցու իրավունքը խլել ու վաճառել:

Հիշեցնենք, որ քաղաքացիներն այսօր ամբողջ օրվա գրաֆիկով բողոքի ցույցեր են անցկացնելու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում, որտեղ անցկացվում է ԵՄ գագաթնաժողովը, որին մասնակցում են ՀՀ եկած եվրոպական գերտերությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, պատվիրակություններ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031