Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրել այս պահին արտախորհրդարանական ուժի ղեկավարին արտաքին քաղաքական ինչ-որ խնդիրների կամ կնճռոտ հարցերի մեջ՝ իսկապես լուրջ չէ. Իվետա Տոնոյան

Մայիս 07,2026 16:21 Share

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանի ֆեյսբուքյան գրառումը

Ի պատասխան այսօրվա բրիֆինգում գործող վարչապետի հնչեցրած մի քանի ձևակերպումների

Այսօրվա հայտարարությունների շեշտադրումները շատ նման էին 44-օրյա պատերազմից օրեր անց արվող հայտարարություններին, երբ երկրի ղեկավարը, գերագույն գլխավոր հրամանատարը պարտության մեջ մեղադրում էր տարբեր կամավորական ջոկատներին և անհատներին, որոնք չունեին ոչ լծակներ, ոչ հնարավորություններ որոշումներ կայացնելու։

Այսօր գրեթե նույնն էր․ մեղադրել այս պահին արտախորհրդարանական ուժի ղեկավարին արտաքին քաղաքական ինչ-որ խնդիրների կամ կնճռոտ հարցերի մեջ՝ իսկապես լուրջ չէ։ Կարելի էր այսքանով ավարտել, բայց, քանի որ խոսվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և նրա նախագահի մասին՝ մի քանի կոնկրետ փաստ հիշեցնեմ։

Բելառուսի նախագահի հետ հարաբերությունների մասին․ անձնական հարաբերությունները այլ բան են, միջպետական հարաբերությունները լրիվ այլ պատասխանատվության դաշտ։ Երբ հայ բլոգեր Բելլա Բաբախանյանին Ադրբեջանը պահանջում էր արտահանձնել Բաքու, Հայաստանի կառավարությունը ոչ մի քայլ չձեռնարկեց, և բացառապես Գագիկ Ծառուկյանի շնորհիվ Բելլան եկավ Հայաստան։

Բարգավաճ Հայաստանը կուսակցությունը նաև շատ լավ հարաբերություններ ունի Եվրոպական քաղաքական ընտանիքի հետ և հանդիսանում է Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի անդամ:

Հիշեցնեմ նաև, որ այն ժամանակ, երբ դեռ «Արցախը Հայաստան էր, և վերջ» փուլն էր ու եզակի եվրոպացի պաշտոնյաներ էին այցելում Արցախ՝ ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի ջանքերով մեծաթիվ Եվրոպական պատվիրակություններ էին բերվում Արցախ, այդ թվում շուրջ 30 Եվրախորհրդարանի պատգամավորներ։ Այսօր էլ ԲՀԿ-ն շարունակում է աշխատել իր եվրոպական գործընկերների հետ։

ԲՀԿ- ն ունի նաև շատ լավ հարաբերություններ Ռուսաստանի առաջատար քաղաքական ուժերի հետ, այդ թվում իշխող՝ «Եդինայա Ռոսիա»-ի հետ։ Ու ասեմ նաև, որ պատրաստվում ենք առաջիկայում մեր ռուսաստանցի գործընկերների հետ քննարկել հայ արտադրողների, մեր գյուղմթերքների և այլ արտահանողների, մեր արտագնա աշխատանքի գնացողների, և այլ շրջանակների համար ստեղծված խնդիրերը կարգավորելու և լուծումներ գտնելու ուղղությամբ։ Խնդիրներ, որոնք հասկանալի է, որ ստեղծվել են ամենևին ոչ «Բարգավաճ Հայաստան»-ի չհաշվարկված քայլերի պատճառով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031