Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գրում է.
«Խստիվ դատապարտում եմ այսօր Տաշիրի պոլիկլինիկայում տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով քաղաքացիներից մեկը մարմնական վնասվածքներ է ստացել։
Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ քաղաքական տարբեր հայացքներ ունեցող քաղաքացիների միջև ծագած վեճի ժամանակ, «Ուժեղ Հայաստան» դաշինքի համակիրներից մեկը փորձել է Տաշիրի պոլիկլինիկայից դուրս հանել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարի կողմից նվիրված քարտեզը օձիքին փակցված քաղաքացուն՝ պնդելով, թե այդ տարածքը Սամվել Կարապետյանինն է։
Սիրելի´ քաղաքացիներ, դուք բոլորդ մեզ հետ միասին դեռևս 2018 թվականին եք մերժել նման բարքերը։ Հայաստանում որևէ քաղաք, գյուղ ու համայնք, որևէ պետական հիմնարկ չի կարող պատկանել որևէ մեկին, Հայաստանում յուրաքանչյուր նման տարածք մեզանից յուրաքանչյուրինն է․ նաև հենց սրա համար էր դեռևս 8 տարի առաջ մեկնարկած մեր բոլորիս պայքարը։
Կարդացեք նաև
Հորդորում եմ չտրվել սադրանքներին, պահպանել զսպվածություն ու հունիսի 7-ին ևս մեկ անգամ հաստատակամ մերժել բարքերը, որոնք ժամանակավրեպ են, վաղուց արդեն մերժված։
Տե´ր ենք կանգնելու մեր պետությանը, տեր ենք կանգնելու խաղաղությանը»:


















































