Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելի պետական հեռուստաընկերությունը Հայաստանը Ադրբեջանի դրոշով է ցուցադրել

Մայիս 15,2026 16:11 Share

«Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չեռնամորյանի ֆեյսբուքյան գրառումը

Միևնույն է … «Կան 11» Իսրայելի պետական հեռուստաընկերության հետ վիճելը անիմաստ է։ Մի անգամ ստիպված Եվրոպայի հեռարձակողների միությանը նամակ գրեցի՝ պահանջելով արդար մոտեցում և փորձեցի տեր կանգնել մեր քվեներին։

Այս անգամ հերթական անփութությանն ականատես եղանք, Հայաստանն ու Ադրբեջանը նույն ազերական դրոշով էին ցուցադրել՝ հարուցելով մեր համայնքի զայրույթը։ Ընթացքում կփորձեմ պարզաբանումներ ստանալ, թե էդ որ մի «խելոքի» ձեռքի գործն է, թե ուղղակի համացանցում հայկական դրոշի նկարները չկան։

Հանուն արդարության ասենք, որ երգը ներկայացնելիս, ցինիկ տոն ու անցյալ անգամվա պատմությունը չկար, որ պաշտոնապես ներողություն խնդրեցին։

Էս ձև էլ ապրում ենք էլի, վայելելով ժամանակավոր զինադադարը կենտրոնում և հարավում, իսկ մեզանից ընդհամենը 180 կմ հյուսիս պատերազմը շարունակվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031