Վերջին շրջանում ակտիվացել են հեռախոսազանգերի միջոցով իրականացվող զեղծարարության դեպքերը, ինչպես նաև +63, +212 միջազգային հեռախոսային կոդերով ուղարկվող ֆիշինգային հաղորդագրությունները ինչպես SMS, այնպես էլ iMessage և RCS (ինտերնետի միջոցով աշխատող) համակարգերով։
⚠️ Զեղծարարները հաճախ ներկայանում են որպես հեռահաղորդակցության ոլորտի աշխատակիցներ և քաղաքացիներին առաջարկում են կատարել որոշակի գործողություններ հեռախոսի կարգավորումներում՝ ինտերնետ կապը բարելավելու կամ 5G կապը ակտիվացնելու համար։
ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է.
❗ Ոչ մի հեռահաղորդակցման օպերատոր կամ բանկ երբեք չի պահանջում հեռախոսում կատարել նշված քայլերը
❗ Մի՛ տեղադրեք որևէ հավելված կամ ֆայլ՝ օգտվելով անհայտ անձանց ուղարկած հղումներից։
❗ Մի՛ կիսվեք ձեր հեռախոսի էկրանով, գաղտնաբառերով կամ հաստատման կոդերով։
❗ Մի՛ արձագանքեք անծանոթ միջազգային համարներից ստացված iMessage կամ RCS հաղորդագրություններին։
❗ Մի՛ անցեք նամակներում տեղադրված կասկածելի հղումներով
❗ Մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ բանկային քարտի վավերապայմաններ
❗ Արգելափակե՛ք (Block) և որպես սպամ (Report Junk/Spam) նշեք նմանատիպ նամակ ուղարկող հասցեները կամ հեռախոսահամարները:
ՀՀ կենտրոնական բանկ


















































