Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանելու ՀՀ իշխանությունների հայտարարություններն ավելի են հեռանում գործից. Զախարովա

Մայիս 28,2026 17:12 Share

«Մենք հայ պաշտոնյաների հայտարարություններն ենք լսում, որ Երեւանը մտադիր է պահպանել Ռուսաստանի հետ հարաբերությունները, որ թույլ չեն տա ոչ մեկին օգտագործել Հայաստանը մեր երկրի դեմ։ Սակայն մենք սովոր ենք դատել ոչ թե խոսքերով, այլ գործերով։ Իսկ գործերը, չգիտես ինչու, գնալով ավելի ու ավելի են հեռանում այդ խոսքերից»,- այսօր ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը երբեք դեմ չի եղել, որ Հայաստանը դիվերսիֆիկացնի իր արտաքին կապերը, սակայն, ըստ նրա, Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը դժվար թե կարելի լինի այդպես անվանել, իսկ Ռուսաստանի համատեքստում առհասարակ դժվար է խոսել դրա հավասարակշռվածության մասին:

Զախարովան ընդգծել է, որ ՌԴ-ն, ինչպես միշտ Հայաստանին համարում է իր դաշնակիցը եւ չի փոխել Երեւանի հանդեպ վերաբերմունքը. «Հայաստանի եւ նրա քաղաքացիների հանդեպ Ռուսաստանի վերաբերմունքը չի փոխվել։ Ինչպես առաջ, այնպես էլ հիմա մենք այս երկիրը համարում ենք Հարավային Կովկասում մեր բնական գործընկերը, իսկ հայ ժողովրդին՝ եղբայրական ժողովուրդ։ Մենք բացառապես խաղաղություն ու բարգավաճում ենք կամենում նրանց»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031