ԻՔՄ հաղորդագրությունը մայիսի 29-ին Աբովյանում կայացած «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ
Այսօր՝ մայիսի 29-ին, Աբովյանի քաղաքապետարանին կից հրապարակում ժամը 19:00-ից մեկնարկել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:46-ի դրությամբ հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 3920 մարդ:
Նշենք, որ այս հաշվարկում ներառված չեն ծառերի տակ գտնվող մարդիկ:
Կարդացեք նաև
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ:
Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։
Հաշվարկը ստուգելու մանրամասն ձևը նկարագրված է այստեղ:
«Իրազեկ քաղաքացիների միավորում»


















































