Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված, և Ռուսաստանը չի ցանկանում, որ դա տեղի ունենա, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Պավել Զարուբինին տված հարցազրույցում:
«Նրանք (Հայաստանը) պարզապես պետք է նայեն քարտեզին և տեսնեն, թե որ խողովակաշարերն են դեռևս գործում: Եվ անմիջապես կտեսնեն, թե որտեղից են ստանալու ռուսական գազը՝ հաշվի առնելով 30% արտահանման մաքսատուրքը, քանի որ դա կլինի շուկայական գինը: Քանի որ միջնորդները նույնպես կցանկանան ստանալ իրենց բաժինը շահույթից: Հետևաբար, իրավիճակը Հայաստանում շատ կբարդանա», – ասել է նա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

















































