Լրահոս
Մամա
Օրվա լրահոսը

Շնորհակալություն, որ ասացիք, հիմա կջնջեմ. Վանաձորի դպրոցի տնօրենը ջնջեց ՔՊ-ի քարոզչանյութերը

Հունիս 01,2026 16:03 Share

Ըստ «Ականատես» դիտորդական առաքելության դիտարկման արդյունքների՝ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը պաշտոնական քարոզարշավի մեկնարկից առաջ՝ ապրիլի վերջին, դպրոցների տնօրենների հետ հանդիպմանը նշել էր, որ ստուգելու են վերջիններիս ֆեյսբուքյան օգտահաշիվները, որպեսզի նրանք չզբաղվեն քարոզչությամբ։ Ըստ նույն աղբյուրի՝ մարզպետը հրահանգել է նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում չթույլատրել ՀԿ-ների մուտքը դպրոցներ։ Չնայած նշված ցուցումներին՝ նկատվել է, որ Վանաձորի Ա․ Խլղաթյանի անվան թիվ 18 միջնակարգ դպրոցի տնօրեն Թագուհի Թադևոսյանը պարբերաբար կիսվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչանյութերով։

Թագուհի Թադեւոսյան

Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար կապվեց Վանաձորի Ա․ Խլղաթյանի անվան թիվ 18 միջնակարգ դպրոցի տնօրեն Թագուհի Թադևոսյանի հետ։ Նա ասաց, որ ներկա չի եղել մարզպետի հետ հանդիպմանը, քանի որ դրանից հետո՝ ապրիլի 23-ին, է նշանակվել դպրոցի տնօրեն։

Մեր դիտարկմանը, որ իր անձնական էջում տարածում է «Քաղաքացիական պայմանագիր»-ի քարոզչանյութերը, Նիկոլ Փաշինյանի նախընտրական պաստառը և ՔՊ-ի լոգոյով կարգախոսները, մինչդեռ Ընտրական օրենսգրքով արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը ուսումնական հաստատությունների աշխատողների կողմից՝ իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս, Վանաձորի Ա․ Խլղաթյանի անվան թիվ 18 միջնակարգ դպրոցի տնօրենը պատասխանեց, որ տեղյակ չէր։ «Շնորհակալություն, որ ասացիք, հիմա կջնջեմ։ Ես ապրիլի 23-ի հանդիպմանը ներկա չեմ եղել, տեղյակ չէի»,- նորից շեշտեց նա։

Screenshot

Տիկնոջը հիշեցրինք, որ դեռևս 2018-ից, երբ ՔՊ-ն եկավ իշխանության, իսկ ԿԳ նախարարը Արայիկ Հարությունյանն էր, վերջինս տնօրենների հետ հանդիպման ժամանակ հայտարարում էր, որ դպրոցներում պետք է լինի զրո քաղաքականություն, սակայն իրականությունն այժմ այլ է։

Ի դեպ, մեզ հետ զրույցից հետո Թագուհի Թադևոսյանը ֆեյսբուքի իր էջից իսկապես հեռացրեց ՔՊ-ի քարոզչանյութերը, որոնցով մինչ այդ «ողողված» էր նրա էջը։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930