«Չի լինի նախկին համակարգին վերադարձ», – ասում են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Նախեւառաջ, իհարկե, ՔՊ-ն: Իբր, կան «մութ» ուժեր, որոնք երազում են «հին համակարգին» վերադառնալու մասին, իսկ ահա նրանք՝ ՔՊ-ականները, կրծքով կպաշտպանեն իրենց ստեղծած «նոր համակարգը»: Դա հերթական բլեֆն է. մեզ փորձում են համոզել, որ համակարգը փոխվել է: Բայց իրականում մենք ապրում ենք նույն համակարգում, որը ստեղծվել է տասնամյակներ առաջ:
Ոչ մեկի «թաթիկները չեն կտրվել», պարզապես երբեմն, երբ «թաթիկներով մարդիկ» Փաշինյանին դուր չեն գալիս, նրանց հասցեին դատարկ սպառնալիքներ են հնչում: Նշեմ նաեւ, որ եթե «հին թաթիկներն» այս ընտրություններում «աշխատեն» ՔՊ-ականների համար, ինչպես որ աշխատել են ՀՀԿ-ի համար (գիտենք, թե ինչպես), ապա նրանց հասցեին սպառնալիքներն իրականություն չեն դառնա: Բնականաբար, առաջացել են բազմաթիվ ՔՊ-ական եւ ՔՊ-ամերձ «նոր թաթիկներ»:
Եվ եթե դուք կարծում եք, որ նրանք «պերաժկի ուտող են», ապա չարաչար սխալվում եք: Նրանք դոլարային միլիոնատերեր են, պարզապես ձեւեր են թափում, թե իբր «դուրս են եկել ժողովրդի ծոցից»: Կոռուպցիայի, «թալանը ժողովրդին վերադարձնելու» մասին նրանց խոսակցությունները, հավանաբար, հաճելի են լյումպենի ականջի համար: Եթե իրենց «ժողովուրդը» հավատում է, որ, ասենք, Քոչարյանը 4 միլիարդ դոլար ունի, ապա ինչո՞ւ չեն հարցնում՝ այդ 4 միլիարդից ո՞ր մասն է «վերադարձվել ժողովրդին»: 2018-ին էլ Քոչարյանը 4 միլիարդ ուներ, հիմա՞ էլ ունի:
Ե՛վ առաջ, ե՛ւ հիմա օլիգարխները, իշխանավորները, նրանց բարեկամները մեզ՝ սովորական մարդկանց, իրապես համեստ ապրելակերպ ունեցող քաղաքացիներիս, ինչպես «համբալ» համարել են, այնպես էլ շարունակում են «համբալ» համարել՝ որքան էլ «սրտիկներ» ցույց տան։ Եվ հենց դա՛ է համակարգը չփոխվելու ամենաառաջին ցուցանիշը։
Կարդացեք նաև
Դատական համակարգն էլ չի փոխվել՝ հատուկենտ պարկեշտ պրոֆեսիոնալների կողքին կան բոլոր իշխանությունների գրպանում գտնվողները, ինչպես նաեւ երիտասարդներ, որոնք արագ հասկացել են, թե ինչպես է պետք կատարել «վերեւների» պատվերները։ Նույնը՝ քննիչները, ոստիկանները, դատախազները, ԱԱԾ-ականները: Նրանք բոլորը հին՝ տասնամյակներ գոյություն ունեցող համակարգի ներկայացուցիչներ են։
…Ընդդիմադիր քաղաքական ուժերը, կարծում եմ, պետք է խոսեն ոչ թե «հին համակարգին չվերադառնալու»՝ «վերադառնում են» մի բանի, որը վերացել է, գոյություն չունի, այլ նոր համակարգ ստեղծելու մասին:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



















































. In the best case scenario for any of the 2 main opposing forces, one or the other will get a fragile, low majority of the seats in the Parliament; and the circus will begin; let’s just see if Azerbaidjan will be dissuaded (by Washington; the UE is just a pitiful bystander in this game) from continuing its pending invasion deep into Armenia.
The “Trump Route” shall happen, in any scenario; everybody wants a piece of that enormous pie; including Russia; Russia wants it; it is its salvation after the Ukraine debacle; Putin and Trump are negotiating it amongst themselves, directly; the UE is out of subject; Putin is negotiating the Trump Route with the end of the war in Ukraine… with some chunks of the latter to remain to Russia
. By interfering in the elections in Yerevan, the UE is making a pathetic attempt to prevent Trump from dominating the South Caucasus in the face of Russia. Leaving them not even crumbs in his business deals with his buddy Putin—and, consequently, with many other countries around the world.
Despite the extraordinary sacrifice of the Ukrainians, the EU will never have what it wanted in Ukraine. Moreover, regarding even this European country itself, Trump has brushed the UE aside, and he is the sole master of the game, on behalf of the West.
In short, if it wants to protect itself against Trump, the UE would be wise to interfere instead in the November 2026 congressional elections in the U.S., in an attempt to weaken the MAGA regime.
Մ. Հայդուկ Շամլեան
https://haytougchamlian.home.blog/