Լրահոս
Օրվա լրահոսը

Ավանեսյանի լուսանկարներում երևացող հագուստի և զարդերի արժեքը գերազանցում է 1000 դոլարը. «Ժողովուրդ»

Հունիս 03,2026 10:15 Share

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նախօրեին ընտրողների հետ հանդիպման էր մասնակցում, որտեղ ներկայացել էր թանկարժեք հագուստով և զարդերով։

Լուսանկարներում երևացող Max&Co բրենդի ծաղկային նախշերով կարդիգանի արժեքը, ըստ վաճառքի կայքերի, շուրջ 344 դոլար է։ Նույն ապրանքանիշի ջինսե կիսաշրջազգեստը վաճառվում է շուրջ 24 հազար ռուբլով, ինչը ներկայիս փոխարժեքով մոտ 300 դոլարի սահմաններում է։

Հագուստը լրացվում էր APM Monaco բրենդի զարդերով։ Վզնոցի արժեքը գնահատվում է մոտ 333 դոլար, իսկ ականջօղերինը՝ 185 եվրո։

Այսինքն՝ միայն հրապարակային լուսանկարներում երևացող հագուստի և զարդերի ընդհանուր արժեքը գերազանցում է 1100-1200 դոլարը՝ առանց կոշիկների, պայուսակի, ժամացույցի և մյուս աքսեսուարների։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930