Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ ԱԳՆ. ՀՀ-ում ընտրություններն անցել են ընդդիմության վրա աննախադեպ ճնշման և Արևմուտքի, առաջին հերթին՝ ԵՄ-ի միջամտության պայմաններում

Հունիս 08,2026 14:35 Share

Sputnik Armenia. Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են ընդդիմության վրա աննախադեպ ճնշման և Արևմուտքի, առաջին հերթին՝ ԵՄ-ի միջամտության պայմաններում.

«ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված նախնական արդյունքները ցույց են տալիս, որ հաղթանակ հայտարարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մենաշնորհային իշխանություն չի ստացել։ Ավելին, ՔՊ–ի աջակցությունը զգալիորեն նվազել է` համեմատած նախորդ ընտրական ցիկլի հետ։

Հայ հասարակության մեջ կա հստակ պահանջ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման և Հայաստանի` եվրասիական ինտեգրացիոն կառույցներին շարունակական մասնակցության վերաբերյալ, ինչը շոշափելի օգուտներ կբերի հայ ժողովրդին։

Գործող վարչակազմին բնորոշ հալածանքներն ուղղված են բացառապես այն քաղաքական ուժերի դեմ, որոնք կողմ են ՀՀ–ի համար կենսականորեն կարևոր Ռուսաստանի հետ կապերի ամրապնդմանը, Հայաստանի եվրասիական ինտեգրացիային շարունակական մասնակցությանը, ներառյալ ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին անդամակցությունը, և Եվրամիությանը միանալու փակուղուց հրաժարվելուն։

Հայ Առաքելական եկեղեցին, որը ավանդաբար խորապես հարգված է երկրում, նույնպես գործող վարչախմբի կողմից ենթարկվել է հարձակման»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930