Լրահոս
Օրվա լրահոսը

Ծիծաղում ենք և դատապարտում ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի դեմ հաշվեհարդարը. Ակն ընդ ական

Հունիս 12,2026 16:21 Share

ԵՊՀ գիտական խորհուրդը որոշել է սկսել Արտասահմանյան գրականության ամբիոնի լուծարման գործընթացը։

Այս քայլը պայմանավորված է ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարով, քանի որ նրա քաղաքական հայացքները հակասում են Նիկոլ Փաշինյանի կողմից վարվող քաղաքականությանը,

Այս որոշումը պարզապես դատապարտելը բավարար չէ․ նրա վրա պետք է նաև ծիծաղել։

Հատկապես հաշվի առնելով, որ Արտասահմանյան գրականության ամբիոնի ուսումնասիրման հիմնական ոլորտներից մեկը արևմտյան գրականությունն է, մինչդեռ Հայաստանի հասարակությանը շարունակաբար ներկայացվում է եվրոպական ինտեգրման օրակարգը։

«Ակն ընդ ական» վավերագրողների համայնքը դատապարտում է այս որոշումը և ծիծաղում դրա անհեթեթության վրա։ Մեզ հետ են նաև արտասահմանյան գրականության հեղինակները, որոնց խոսքերը միահյուսելով՝ կազմվում է այս հավաքական պատասխանը։

«Մի՞թե դուք կարծում եք, որ եթե մեզ լռեցնեք, կլռեցնեք նաև ճշմարտությունը [1]։ Ո՛չ, դուք կառուցում եք ձեր տները պատշգամբներին, որոնք հենված են անդունդի վրա [2]։

Աշխարհի ամենասարսափելի հանցագործությունը ոչ թե անարդարություն գործելն է, այլ անտարբերությունը նրանց հանդեպ, ովքեր տառապում են անարդարություն գործելուց [3]

Մարդիկ գիտեն ամեն ինչի գինը, բայց ոչ մի բանի արժեքը չգիտեն [4]։ Նրանք վառում են այն ամենը, ինչը չեն կարողանում հասկանալ, և սպանում են այն, ինչից վախենում են [5]։ Բայց դուք չեք կարող սպանել գաղափարները, դուք չեք կարող ջնջել հիշողությունը [6]։ Գրականությունը նորություն է, որը մնում է նորություն [7]։ Ովքեր այրում են գրքերը, ի վերջո կսկսեն այրել նաև մարդկանց [8]։

Բայց հիշե՛ք, ձեռագրերը չեն այրվում [9]։ Եվ պատերազմի այս փոթորկից հետո, վերջում, միևնույն է, լույսը կհաղթի խավարին [10]»։

Մեջբերումների հղումները (աղբյուրները)․

[1] Էմիլ Զոլա – «Ես մեղադրում եմ»

[2] Ֆրանց Կաֆկա – «Օրագրեր»

[3] Բեռնարդ Շոու – «Սուրբ Ժաննա»

[4] Օսկար Ուայլդ – «Դորիան Գրեյի դիմանկարը»

[5] Ռեյ Բրեդբերի – «451 աստիճան ըստ Ֆարենհայթի»

[6] Վիկտոր Հյուգո – «93 թվականը»

[7] Էզրա Փաունդ – «Ընթերցանության այբուբենը»

[8] Հայնրիխ Հայնե – «Ալմանսոր»

[9] Միխայիլ Բուլգակով – «Վարպետը և Մարգարիտան»։

[10] Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին – «Մատանիների տիրակալը»

Ակն ընդ ական

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930