Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդունված կարգավորումները հակասում են ճանապարհային անվտանգության ապահովման ոլորտում պետության դրական պարտավորություններին. հայտարարություն

Հունիս 19,2026 17:47 Share

Հունիսի 18-ին Ազգային ժողովը հապշտապ և առանց լիարժեք հանրային քննարկումների ընդունեց «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթը։
Այս կապակցությամբ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ներկայացրել էր կարծիք՝ քննադատելով առաջարկվող կարգավորումները և դրանց ընդունման ընթացքը։

Կազմակերպության գնահատմամբ՝ ընդունված փոփոխությունները չեն բխում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում պետական քաղաքականության նպատակներից և կարող են անմիջական վտանգ ստեղծել երթևեկության մասնակիցների կյանքի և առողջության պաշտպանության համար։

Մասնավորապես, ընդունված կարգավորումներով որոշ դեպքերում հնարավոր է դառնում վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց որակավորման քննությունների վերահանձնման, այդ թվում՝ այն անձանց համար, որոնք նախկինում զրկվել են վարելու իրավունքից ծանր իրավախախտումների պատճառով՝ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու կամ թույլատրելի արագությունը զգալիորեն գերազանցելու համար։

ԻՊԱՍ-ն ընդգծում է, որ ընդունված կարգավորումները հակասում են ճանապարհային անվտանգության ապահովման ոլորտում պետության դրական պարտավորություններին, որոնք ամրագրված են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում։

Միաժամանակ կազմակերպությունը խիստ մտահոգիչ է համարում օրենքի ընդունման ընթացքը՝ նշելով, որ օրենսդրական փաթեթն ընդունվել է առանց պատշաճ հանրային քննարկումների և շահագրգիռ կողմերի արդյունավետ մասնակցության ապահովման, ինչը հակասում է իրավաստեղծ գործընթացի թափանցիկության, հաշվետվողականության և հանրության մասնակցության հիմնարար սկզբունքներին։

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ն կոչ է անում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին չստորագրել ընդունված նախագիծը և դիմել Սահմանադրական դատարան՝ սահմանադրականությունը որոշելու հարցով։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930