Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ հունիսի 8-ին չկայացավ ՔՊ-ի հաղթանակի հանրահավաքը․ Արամ Վարդևանյան

Հունիս 25,2026 17:17 Share

«Զանգվածային ընտրախախտումների մասին խոսում են նաև իշխանության ներկայացուցիչները, և իրենք պնդում են, որ ստացել են մեր 700 հազարից ավելի հայրենակիցների ձայները․ որտե՞ղ են մեր այդ հայրենակիցները։ Եթե չեմ սխալվում, 2021 թվականի հունիսի 20-ին հաջորդող օրը հանրահավաք էր տեղի ունեցել, հաղթանակ էին տոնում։ Իհարկե, այնտեղ խոսում էին նաև, որ Արցախը պետք է լինի հայկական և այլն։ Բա այս անգամ ինչո՞ւ չեղավ հանրահավաք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հարցին հարցով պատասխանեց ՍԴ-ում «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։

Լրագրողի հարցն այն մասին էր, որ ընդդիմադիրները 350 հազար ձայն են ստացել, և եթե ընդդիմությանը ձայն տված քաղաքացիներին չեն բավարարում խորհրդարանական ընտրությունների արդյունքները, նրանք պետք է առնվազն բողոքեին փողոցում։

Արամ Վարդևանյանը տեղեկացված է, որ հունիսի 8-ին հանրահավաք անելու համար ՔՊ-ն վարչարարական մեծ պայքար է տարել․ «Բա ինչի՞ չեղավ հաղթանակի հանրահավաքը։ Կարո՞ղ է ինչ-որ մի խնդիր իրենք էլ գիտեն»։

Ինչ վերաբերում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի քաղաքացիության հարցին, Արամ Վարդևանյանը պատասխանեց, որ այլ երկրների քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը սկսված է, ընթացքի մեջ է։

Ինքն անձամբ կվերցնի՞ մանդատը, թե՞ ոչ, Արամ Վարդևանյանը պատասխանեց՝ թիմի որոշումը հարգելու է։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930