Իսրայելի կառավարությունը հունիսի 28-ին պաշտոնապես քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օգտին՝ հավանություն տալով արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի կողմից անցած շաբաթ ներկայացված բանաձևի նախագծին։
Բանաձևն այժմ ներկայացվելու է Իսրայելի խորհրդարան՝ Քնեսետի լիագումար նիստ՝ վերջնական քվեարկության։
Մերձավոր Արևելքի տարածաշրջանի ռազմավարական համատեքստում Իսրայելի կառավարությունը այս քաղաքական որոշմամբ` աննախադեպ հռետորական դիմակայություն է սկսվել Իսրայելի և Թուրքիայի առաջնորդների միջև: Սա, մեկ այլ տեսանկյունից, կարող է նաև արձագանքի արժանանալ տարածաշրջանի այլ մրցակից երկրների, ինչպիսիք են Հայաստանը և Իրանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վաղուց ի վեր Իսրայելին մեղադրում է Գազայում ցեղասպանություն իրականացնելու մեջ, մեղադրանք, որը Իսրայելը հերքում է։
Կարդացեք նաև
Իր վերջին ելույթում Էրդողանը մեղադրել է Նեթանյահուին և նրա «հանցավոր ցանցին» Սիրիայի և Լիբանանի հետ հավասար, Թուրքիային սպառնալու մեջ՝ ընդգծելով, որ Սիրիան և Լիբանանը գտնվում են Թուրքիայի աշխարհաքաղաքական ոլորտում, և որ Անկարան չի հանդուրժի որևէ հարձակում իր դեմ։
Թուրքիայի հետ լարված հարաբերությունների գագաթնակետին և տարածաշրջանային հարցերի շուրջ հակամարտության ֆոնին, ներառյալ Սիրիան, Ղազան, Արևելյան Միջերկրական ծովը և Կովկասը, թուրքական կառավարության դեմ ուղղված վերջին քայլով Իսրայելի կաբինետը կիրակի օրը միաձայն հաստատել է Օսմանյան կայսրության ուշ շրջանում տեղի ունեցած հայերի ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու օրինագիծը, որը, ինչպես սպասվում է, ավելի ուշ կներկայացվի Քնեսեթի հաստատմանը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կառավարության նիստում հայտարարել է, որ Իսրայելը շատ լուրջ է վերաբերվում Էրդողանի կողմից Իսրայելի ոչնչացնելու վերաբերյալ բազմիցս հնչեցրած կոչերին։
Բենիամին Նեթանյահուն ընդգծել է, որ այս հայտարարությունները գրեթե ամեն օր են արվում Թուրքիայի իշխանությունների կողմից։
Նա հավելել է, որ հրեա ժողովրդի պատմությունը նրանց սովորեցնում է, որ նրանք, ովքեր հայտարարում են հրեաներին ոչնչացնելու մտադրության մասին, պետք է լուրջ վերաբերվել։ Վարչապետն ասել է, որ Իսրայելը այս հայտարարությունները կփոխանցի ամերիկացիներին։
Թուրքիայի նախագահն ասել է. «Սիոնիզմի անվան տակ ցեղասպանական, օկուպացիոն և էքսպանսիոնիստական գաղափարախոսությունը թիրախավորում է ոչ միայն ինձ, ոչ միայն մեր կուսակցությանը, ոչ միայն մեր դաշինքին, այլև բոլորին»։
2026 թվականի ամռանը Մերձավոր Արևելքը ականատես է լինում ուժերի հավասարակշռության աննախադեպ փոփոխության: Թուրքիան և Իսրայելը, որոնք նախկինում սիրիական հակամարտության տարբեր ճակատներում էին, այժմ ուղղակի և պատմական բախման մեջ են միմյանց դեմ։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը Բաշար ալ-Ասադի անկումը համարում էր «հաղթանակ իրանական առանցքի նկատմամբ», այժմ անվտանգության մղձավանջի մեջ է, քանի որ Սիրիայում և Լիբանանում Թեհրանի ազդեցության նվազման հետ մեկտեղ իսրայելական բանակը զարմանալի արագությամբ առաջ է շարժվել դեպի Դամասկոսի ծայրամասեր և հարավային Լիբանան՝ փաստացի քանդելով Թուրքիայի պաշտպանական արգելապատնեշը Թել Ավիվի էքսպանսիոնիզմի դեմ։
Մյուս կողմից, Վաշինգտոնը և Թել Ավիվը պատերազմի մեջ մտան Իրանի ռեժիմը և տարածաշրջանային դիրքը զսպելու կամ փոխելու նպատակով: Ի վերջո, նրանք չկարողացան Իրանին ստիպել հանձնվել և ստիպված եղան համաձայնել բանակցությունների հետ և նահանջել իրենց մաքսիմալ դիրքորոշումներից: Պատերազմը, ըստ էության, պայքար էր Արևմտյան Ասիայում ուժերի ապագա հավասարակշռության փոփոխության համար։ Վաշինգտոնը և Թել Ավիվը ձգտում էին հաստատել տարածաշրջանային կարգուկանոն՝ հիմնված Իսրայելի գերակայության վրա և ցանկանում էին ստիպել Իրանին հրաժարվել այս նախագծին խոչընդոտող քաղաքականությունից։ Սակայն այս պատերազմն ավարտվեց ոչ թե Իրանի կապիտուլյացիայով, այլ ամերիկա-իսրայելական նախագծի խորը պարտությամբ։
Պատերազմի սկզբնական նպատակների և հետագա իրականության միջև հակադրությունն այժմյան իրավիճակից ավելի ցայտուն չէր կարող լինել։ Պատերազմը սկսվեց պահանջներով, որոնք իրականում ոչ այլ ինչ էին, քան Իրանի ռազմավարական կապիտուլյացիան, բայց ավարտվեց բանակցություններով, որոնց ընթացքում Միացյալ Նահանգները, ի վերջո, ընդունեց Իրանի պահանջներից շատերը։ ԱՄՆ-ի դիրքերի այս կտրուկ շրջադարձը մեծ անհանգստություն է պատճառել Իսրայելում։
Դոնալդ Թրամփը Նեթանյահուին զսպեց ոչ թե մարդասիրական նկատառումներից ելնելով, այլ որովհետև Իսրայելի վարչապետի նպատակները հակասում էին Միացյալ Նահանգների նպատակներին և համաշխարհային տնտեսության կայունությանը։
Իրանին ռազմական հաղթանակ պետք չէր Միացյալ Նահանգներին և Իսրայելին հաղթելու համար. այն պետք է ցույց տար, որ լարվածության սրումը կհանգեցնի անընդունելի տնտեսական և աշխարհաքաղաքական ծախսերի։ Պատերազմը նաև բացահայտեց «սրացման գերազանցության» հայեցակարգի հիմնարար թուլությունը, մի դոկտրին, որը տասնամյակներ շարունակ եղել է ամերիկյան ռազմական մտածողության հիմնասյունը։
2023 թվականի սեպտեմբերի 22-ին Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ներկայացրեց «նոր Մերձավոր Արևելքի» իր տեսլականը՝ քարտեզ, որը կհեռացներ Պաղեստինը տարածաշրջանի քաղաքական աշխարհագրությունից և կուրվագծեր մի ապագա, որտեղ Իսրայելը կդառնար տարածաշրջանի գերիշխող ռազմական, տնտեսական և տեխնոլոգիական տերությունը։
Միևնույն ժամանակ, Թրամփի և Իրանի միջև կնքված գործարքը բացահայտեց և աննախադեպ պառակտում է առաջացրել Վաշինգտոնի և Թել Ավիվի միջև։ Այս զարգացումները ոչ միայն ցնցել են Նեթանյահուի քաղաքական դիրքերը Իսրայելում և միջազգային ասպարեզում, այլև կասկածի տակ են դրել ԱՄՆ-Իսրայել հատուկ հարաբերությունների ապագան և Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական հավասարումները։ Շատ փորձագետների կարծիքով՝ Բենիամին Նեթանյահուին համարվում է Իրանի և ԱՄՆ-ի միջև վերջերս կնքված համաձայնագրի գլխավոր պարտվողը։ Նրանք կարծում են, որ Իրանի հետ պատերազմը չկարողացավ հասնել Իսրայելի հայտարարած նպատակներին, ինչպիսիք են՝ Իրանի միջուկային ծրագրի զսպումը, դիմադրության առանցքի թուլացումը կամ տարածաշրջանային հավասարակշռության փոփոխությունը։
Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև հարաբերությունները հասել են բոլոր ժամանակների ամենացածր կետին, և Սպիտակ տունը եկել է այն եզրակացության, որ Իսրայելի վարչապետը Միացյալ Նահանգներին հասցրել է թանկարժեք, ռիսկային հակամարտության՝ առանց հաղթանակի հստակ հեռանկարի։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է ԱՄՆ-Իրան բանակցություններին ու Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին իր մասնակցությանը։ Նշենք, որ ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Անկարայում հուլիսի 7-ից 8-ը։
Սպիտակ տան ղեկավարը ասել է, որ Թուրքիան ներգրավված չէ Իրանի հակամարտության մեջ և ինքը գոհ է դրանից։ Խոսելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից՝ նա նշել է․«Էրդողանը հիանալի առաջնորդ է, շատ ուժեղ անձնավորություն։ Նրա բանակն էլ է հիանալի։ Նա սիրում է Թուրքիան և հիանալի աշխատանք է կատարում, հարգված մարդ է, հարգված առաջնորդ և իմ ընկերն է»։
Որոշ մարդիկ Թուրքիային այդպես չեն տեսնում, բայց իրականում այդպես է։ Այն ՆԱՏՕ-ի ուժեղ անդամ է։ Այո, ես երևի կանեմ մի բան, որը նախագահ Էրդողանին շատ կուրախացնի։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Կոնգրեսին պաշտոնապես տեղեկացրել է Թուրքիային ավիաշարժիչներ վաճառելու մտադրության մասին։ Աղբյուրի տվյալներով՝ գործարքի արժեքը կգերազանցի 700 մլն դոլարը։ Հաղորդվում է նաև, որ Թրամփի վարչակազմը ցանկանում է առաջ մղել ավիաշարժիչների վաճառքի գործընթացը մինչև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Խոսքը «General Electric» ընկերության արտադրած ռեակտիվ շարժիչների մասին է, որոնք նախատեսվում է օգտագործել Թուրքիայի ազգային «KAAN» կործանիչներում։
ԱՄՆ-ի նախագահի այս արտահայտություններն ու որոշումները խիստ զայրացրել և անհանգստացրել է Իսրայելին հատկապես երբ նկատի ունենանք ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս հայտարարել է, որ մտադիր է Սիրիայի վերակառավարման գործը հանձնել Էրդողանի կողմից հովանավոր Սիրիայի նոր ղեկավար Մոհամմեդ Ալ-Շաարային։
Վերջին չորս տասնամյակների ընթացքում ներդրումներ կատարելով Սիրիայում և Լիբանանում դիմադրության առանցքի շուրջ, Թեհրանը ամուր պատնեշ էր կառուցել Իսրայելի էքսպանսիոնիզմի դեմ։ Չնայած Իրանը համարվում էր Թուրքիայի քաղաքական մրցակիցը տարածաշրջանում, այս պատնեշը իրատեսորեն ծառայում էր որպես աշխարհագրական պատնեշ՝ Անկարային հեռու պահելով Իսրայելի բանակի հետ անմիջական բախումից։
Իրանը և նրա դաշնակիցները խաղում էին «բուֆերային գոտու» դեր Թուրքիայի համար։ Որպեսզի Անկարան կարողանար իր օսմանիստական քաղաքականությունը իրականացնել այս վահանի ետևում՝ առանց անհանգստանալու Թել Ավիվի հետ ռազմական բախման մասին։ Սակայն սիրիական ընդդիմությանը աջակցելով՝ Էրդողանը ոչ միայն ոչնչացրեց այս վահանը, այլ հարթեց Իսրայելի ներխուժման ճանապարհը Սիրիայի և Լիբանանի խորքը։ Դամասկոսի անկումից հետո Իսրայելը առանց որևէ խոչընդոտի գրավեց Կունեյտրան, Դարաան և մայրաքաղաք Դամասկոսի հարավային արվարձանները։ Եվ հիմա Իսրայելը ֆիզիկական ներկայություն ունի Անկարայի ռազմավարական բակում։
Իսրայելը մտադիր է պահպանել իր բանակի մշտական ներկայությունը Սիրիայի հարավում և աստիճանական ընդլայնվում՝ Հարավային Լիբանանում մինչև «Հեզբոլլահի» լիակատար զինաթափումը։ Այսօր Իսրայելի բանակը փաստացիորեն շրջապատման օղակ է կազմել Թուրքիայի շուրջ՝ իր ներկայությամբ Գոլանի բարձունքներում, Եփրատ գետի արևմուտքում և Հարավային Լիբանանում։
Էրդողանը կարծում էր, որ Ասադից հետո իր հերթն է, որ մտնի խաղի մեջ, բայց նա չգիտեր, որ Նեթանյահուն նույնպես նախապես ուներ մշակված ծրագիր՝ Իսրայելի անվտանգության սահմանները մինչև Եփրատ գետի ափերը և հարավային Լիբանանը ընդլայնելու համար։ Այժմ իր իսլամական և օսմանյան կերպարը պահպանելու համար Էրդողանը ստիպված է կոշտ կարգախոսներ արտասանել Իսրայելի դեմ՝ սակայն այս կարգախոսները միայն լարվածությունն են մեծացրել են։
Թուրքիայի արտգործնախարարությունը կոշտ հաղորդագրություն է տարածել Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու նախագծի ընդունման վերաբերյալ:
Գերատեսչությունը նախ Իսրայելին մեղադրել է Գազայի բնակիչների դեմ ցեղասպանություն կատարելու մեջ, ապա՝ Հայոց ցեղասպանություն տերմինի փոխարեն օգտագործելով «1915-ի իրադարձություններ» արտահայտությունը պնդել, դրա վերաբերյալ միաձայն ընդունված որոշումը քաղաքական է և այդպիսով Իսրայելը նպատակ ունի քողարկել սեփական հանցագործությունները։
Նման միջադեպերը ցույց են տալիս, որ Թուրքիայի և Իսրայելի միջև անուղղակի հակամարտության շրջանակը կարող է արագորեն վերածվել ուղղակի բախման։ Առջևում գտնվող հորիզոնը կրկնակի պատկեր է ստեղծում Մերձավոր Արևելքում այս ռազմավարական հանելուկի ճակատագրի վերաբերյալ։
ՍԱՀԱԿ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ


















































