Լրահոս
Օրվա լրահոսը

Ի պատիվ Արարատի Բաքվում կբարձրացվի Հայոց Եռագույնը

Հուլիս 28,2026 18:55 Share

Բաքվում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանը պաշտոնապես առաջին մեդալն ունեցավ։

Արարատ Ավետիսյանը 48 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար գոտեմարտում 8։0 «չոր» հաշվով հաղթեց Հունգարիայի ներկայացուցիչ Բենեդեկ Տոմբորիին ու նվաճեց առաջին մեդալը Հայաստանի համար։

Բրոնզե մեդալի համար այսօր գոտեմարտելու է նաև 65 կգ քաշային Վազգեն Մնացականյանը, որի մրցակիցը նույնպես հունգարացի Իմրե Յուհանցն է։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել