Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները Հովտաշատ գյուղի մեծածախ առեւտրի շուկայում զրուցել են Հայաստանի գյուղատնտեսական ապրանքների արտահանման վրա Ռուսաստանի սահմանած պատժամիջոցների հետեւանքների մասին

Հուլիս 30,2026 14:55 Share

Մինչեւ օգոստոսի 2-ին ՀՀ ԱԺ 9-րդ գումարման նստաշրջանի առաջին նիստում պատգամավորական լիազորությունները ստանձնելը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանրապետության տարբեր մարզերում ակտիվ կերպով շարունակում է շփվել տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ՝ ավելի մոտիկից ու խորքային տիրապետելու առկա խնդիրներին, բնակչությանը մտահոգող հարցերին, որպեսզի դրանք քննարկման առարկա դարձնի Ազգային ժողովում։

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորներ Հարություն Մնացականյանն ու Տիգրան Աբրահամյանը այս անգամ այցելել են Հովտաշատ գյուղի մեծածախ առեւտրի շուկա։ Նրանք գյուղացիների ու վաճառողների հետ զրուցել են Հայաստանի գյուղատնտեսական ապրանքների արտահանման վրա Ռուսաստանի սահմանած պատժամիջոցների հետեւանքների շուրջ։

Հարություն Մնացականյանը ներկայացնելով ընդհանուր իրավիճակը՝ ասաց, որ մայիսի վերջից սկսվեցին aնկախ Հայաստանի պատմության մեջ Ռուսաստանի ամենաաննախադեպ արգելքները։ «Սկսեցին կարանտինային, բուսական ծագման  ապրանքներից, հետո անցան ձկնամթերքին, վերջում հասան կաթնամթերքին։ Կարելի է ասել, վերջնական փակեցին ամբողջ գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը։ Դրա հետեւանքով մեր գյուղացիական տնտեսությունները շատ լուրջ վնասներ են կրել։ Եթե 96 միլիոն ծաղիկ արտահանվում էր Ռուսաստանի Դաշնություն, այսօր ծաղիկ աճեցնողները կանգնել են փաստի առաջ։ Ծիրանի ոլորտը քիչ տուժեց, որովհետեւ բերքն այս տարի համեմատաբար քիչ էր։ Հիմնական տուժող դարձան լոլիկ արտահանողները։ Երբ որ երբեմն սիթիներում տեսնում ենք լոլիկի գինը իջնում է 90 դրամ, բարձրանում է 130 դրամ, այդ գինը նույնիսկ լոլիկը քաղելու եւ բեռնափոխադրման ծախսերը չի փակում այս թանկ պայմաններում։ Եթե նույնիսկ ջերմատներն իրենց լոլիկը չեն կարողանում արտահանել եւ տալիս են սուպերմարկետներին, բոստանային տնտեսություններում դրանք աճեցնողներն ամբողջապես կանգնել են փաստի առաջ»։

Պատգամավորները մոտեցան գյուղմթերք վաճառողներից մեկին եւ ներկայանալով՝ ցանկացան նրանից իմանալ, թե ինչ խնդիրներ ունեն, ինչ հարցեր կուզենային, որ իրենք բարձրացնեն Ազգային ժողովում; «Կարտոշկեն, պոմիդորը, էս, էն՝ ամեն ինչ ցանած է ու ոչ մի բանն էլ գին չունի։ Գները լրիվ իջել են։ Անցած տարի այս ժամանակ վաճառում էինք 150 դրամով, հիմա վաճառում ենք 80 դրամով։ Խնդիրն այն է, որ հիմա չենք կարողանում Ռուսաստան ուղարկել»,- ասաց գյուղմթերք վաճառողը։

Տիգրան Աբրահամյանի հարցադրմանը, թե գյուղմթերքի անցած եւ այս տարվա արտահանմանը նայելով արդյո՞ք կարողացանք կորուստներն ինչ-որ ձեւով կոմպենսացնել, Հարություն Մնացականյանը պատասխանեց. «Ինչ որ կառավարությունը ցույց է տալիս, ուզում է մակերեսային, պրիմիտիվ մեթոդներով մանիպուլացնել։ Երբ սեզոնը վերջանա, կհանենք վիճակագրությունը եւ կտեսնենք, որ Եվրամիություն ծիծաղելի փոքր քանակի ծիրան է արտահանվել։ Գրում են, թե փարիզյան սուպերմարկետներում ծիրան է վաճառվում։ Բայց այստեղ բանալի բառ կա։ Ոչ թե Փարիզի սուպերմարկետներում, այլ Ֆրանսիայում գտնվող  հայկական սուպերմարկետում։ Հայկական, ուր միշտ էլ տարվել է։ Ես խոսում եմ մեծաքանակ արտահանման մասին։

Մի քանի տասնյակ մեքենա ապրանք Ուկրաինայում է վաճառվել։ Եվ վաճառվել է զուտ այն բանի շնորհիվ, որ մենք նախկին ԽՍՀՄ եւ ԱՊՀ երկիր ենք եւ ուկրաինացիները ծանոթ են մեր ծիրանին։ Եվրոպական շուկայում, եվրոպական սուպերմարկետներում մեր ծիրանը չի հայտնվել, բացառությամբ չորս բեռնատարի, որ գնացել է Լեհաստան։ Լեհաստանում հնարավոր է մտնի սուպերմարկետ։ Բայց դեռ պետք է վաճառվի»։

Մեկ ուրիշ վաճառող պատգամավորներին  ասաց, որ կարտոֆիլի գինը դրել է 100 դրամ, սակայն էլի չի վաճառվում։ Ու խնդրեց, որպեսզի ԱԺ-ում անպայման այս խնդիրը վեր հանվեն ԱԺ-ում։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031