Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ինչպես Ռուբեն Ռուբինյանն է ասում՝ ՀՀ-ում չկան բռնաճնշումներ, քաղբանտարկյալներ, այդ դեպքում պարզ ժեստի համար ինչի՞ եմ ես շուրջ երկու ամիս կալանավորվել»․ Ռուբեն Մխիթարյան

Օգոստոս 03,2026 14:15 Share

«Ռուբեն Ռուբինյանը նշում էր, որ բռնաճնշումներ չկան։ Ինձ հետաքրքիր է՝ եթե ՀՀ-ում չկան բռնաճնշումներ, քաղբանտարկյալներ, այդ դեպքում պարզ ժեստի համար ինչի՞ եմ ես շուրջ երկու ամիս կալանավորվել»,- ԱԺ նիստի ժամանակ հարցրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը՝ անդրադառնալով Ռուբեն Ռուբինյանի հայտարարություններին։ 

Հետո էլ հիշեցրեց․ «Ես ունեմ ընկեր, մեր առաջամարտիկ, պայքարի ընկերներից Ալիկ Ալեքսանյանը, նրա կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս երկու ամսով։ Էլի խնդիր չկա, մենք մեր պայքարից չեն ընկրկում։ Ունենք շատ ընկերներ, որոնք կալանավորված են»։

Անդրադառնալով Ռուբեն Ռուբինյանի՝ ԱԺ նախագահի պաշտոնում թեկնածությանը՝ Ռուբեն Մխիթարյանն ասաց․ «Ամեն ինչ գնում է նրան, որ ընտրվելու եք ԱԺ նախագահ, բայց Դուք չեք լինելու ԱԺ նախագահ։ Բարեկրթության մասով էլ՝ ում հարգանք, նրան հարգանք, ում պատիվ՝ նրան պատիվ»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31