Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունից «Մուլտի գրուպի» բողոքող աշխատակիցներին խոստացել են պատասխանել վաղը

Օգոստոս 03,2026 14:25 Share

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ»-ի կազմում գտնվող փակված մի շարք ընկերությունների աշխատակիցներն այսօր կառավարության շենքում հանդիպել են կառավարության ներկայացուցիչ Համլետ Նազարյանին։ Վերջինս աշխատակիցներին հայտնել է, որ կառավարությունը վաղը կպատասխանի աշխատակիցներին։

«Պայմանավորվեցինք, որ կներկայացնի մեր բոլոր խնդիրները։ Մենք ասել ենք՝ այստեղից ոչ մի քայլ չենք անի, մինչև մեր հարցերի պատասխանները չտան։ Մեր հարցերն են՝ երբ են բացվելու մեր հիմնարկները, երբ է վերանալու մեր հաշիվների վրայից կալանքը, և ով է վճարելու հարկադիր պարապուրդում գտնվող աշխատակիցների աշխատավարձերը»,- լրագրողներին ասաց Ծաղկաձորի «Ռոյալ Սքայ» ռեստորանի տնօրեն Արմինե Դավթյանը։

Նրա խոսքով՝ բոլոր դիմումները ներկայացված են, ամեն ինչ արված է, պետք է օպերները գան, գույքագրում անեն, որ իրենց հիմնարկները բացվեն, սակայն օպերները 3 շաբաթ է՝ չեն գալիս։

Դավթյանն ասաց, որ իրենք այսօր այնքան են մնալու կառավարության շենքի դիմաց, մինչև կառավարությունից հետագայի վերաբերյալ իրենց չփոխանցվի կոնկրետ ու հստակ լուծում։

«Մեր ակցիաները շարունակվելու են այնքան, մինչև մեր հիմնարկները բացվեն։ Պետք լինի` կքնենք այս շենքի մոտ, պետք լինի` այս դռների մոտ այնքան կսպասենք, մինչև անձամբ Փաշինյանին տեսնենք ու այս հարցերը տանք։ Այն, ինչ կատարվում է, ապօրինի է։ Միլիոնների վնասներ են այս պահին տարբեր ընկերություններ կրում, ինչ է թե՝ 3 շաբաթ է՝ չեն աշխատում»,- հավելեց Դավթյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Ազատություն» ռ/կ-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31