Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառման արդյունքում կասեցվել է «Ս․Տիգրանյան և որդիներ» արտադրական կոոպերատիվին պատկանող «Դրախտ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, ք․ Գյումրի):


Այս կազմակերպությունում առկա են եղել սննդամթերքի անվտանգության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ. այսպես՝
– արտադրամասի հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից,
– առաստաղներն ապահով չեն եղել, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը, խոնավության խտացումը,
– դռները եղել են ոչ հարթ, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,
– արտադրամասի նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևող հոսքերը,
– արտադրամասը չի ունեցել սանհանգույց, ինչպես նաև անձնակազմի համար նախատեսված հանդերձարան։
Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին, սահմանվել է վերջնաժամկետ:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Խաչատուր Սարգսյանին պատկանող «ՍԱՐԳ Վայենտորգ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում (Շիրակի մարզ, ք․ Գյումրի) և հայտնաբերել սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ: Մասնավորապես՝
Կարդացեք նաև
– արտադրամասի հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից,
– առաստաղները ապահով չեն եղել, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը, խոնավության խտացումը,
– դռները եղ ել են ոչ հարթ, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,
– արտադրամասի նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևող հոսքերը,
-արտադրամասը չի ունեցել սանհանգույց, ինչպես նաև հանդերձարան անձնակազմի համար։
Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոմամբ՝ կասեցվել է «Սիսմուր» ՍՊ ընկերությանը պատկանող «Սիսմուր» ապրանքանիշի ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը (Արարատի մարզ, գ․ Արևաշատ):
Որոշման հիմքը սաիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են՝ հայտնաբերված վերահսկողության ընթացքում:
Այսպես՝
– արտադրամասի նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել պարենային (սննդային) հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները,
– արտադրամասն ապահովված չի եղել սանհանգույցով,
– պահեստի հատակը, պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում,
– գույքը և սարքավորումները չեն պահվում նորոգ և բարվոք վիճակում,
– օգտագործվող պարենային (սննդային) հումքը և բաղադրիչները չեն պահվում փչանալը կ նխարգելող և աղտոտիչ նյութերից պաշտպանությունն ապահովող պայմաններում,
– չկա հանդերձարան անձնակազմի համար:
Ընկերության տնօրենին հանձնարարվել է արտադրամասը համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին, սահմանվել է վերջնաժամկետ:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին






















































