Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշոր տեխնոլոգիական հարթակները՝ Meta, Google, TikTok և LinkedIn, Ավստրալիայում գովազդային եկամուտներից 2.5% տուրք կվճարեն, եթե ավստրալական ԶԼՄ-երի հետ համաձայնագրեր չկնքեն

Օգոստոս 24,2026 17:47 Share

Ավստրալիան ընդունել է «News Bargaining Incentive» օրենքը, որի համաձայն՝ խոշոր տեխնոլոգիական հարթակները («Meta», «Google», «TikTok» և «LinkedIn») կվճարեն 2.5% տուրք իրենց տեղական գովազդային եկամուտներից, եթե ավստրալական ԶԼՄ-երի հետ առևտրային համաձայնագրեր չկնքեն։ Այդ համաձայնագրերի ֆինանսական արժեքը հաշվարկվելու է ընկերության վճարային պարտավորության դիմաց։ Օրենքը տարածվում է այն սոցհարթակների վրա, որոնց գովազդային եկամուտը Ավստրալիայում գերազանցում է 250 մլն ավստրալական դոլարը։

Տուրքից խուսափելու համար սոցհարթակները պետք է հաշվետու ժամանակաշրջանի ավարտից առաջ առնվազն 8 տարբեր ԶԼՄ-երի հետ համաձայնագիր կնքեն։ Միաժամանակ օրենքը նախատեսում է տարբեր չափի ԶԼՄ-երի համար տարբեր խթաններ. խոշոր ԶԼՄ-երի հետ կատարված ծախսերը հաշվարկվելու են 150% չափով, իսկ փոքր և միջին ԶԼՄ-երի դեպքում՝ 200% չափով։ Միևնույն համաձայնագրի հաշվարկային արժեքը չի կարող գերազանցել հարթակի վճարային պարտավորության 25%-ը։ Օրենսդրական կարգավորման նպատակն է ստեղծել տնտեսական խթան, որ խոշոր թվային հարթակները ուղղակիորեն ֆինանսական հարաբերություններ ձևավորեն տեղական ԶԼՄ-երի հետ և փոխհատուցեն այն լրատվական բովանդակության արժեքը, որը նպաստում է սոցհարթակներում օգտատերերի ներգրավվածությանը և գովազդային եկամուտների ձևավորմանը։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31