Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք կարող ենք ժամանակավորապես հեռու լինել մեր տնից, բայց տուն վերադառնալու իրավունքը մեզանից ոչ ոք չի կարող խլել. Մետաքսե Հակոբյան

Սեպտեմբեր 02,2026 16:32 Share

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Սեպտեմբերի 2-ը հայրենիքիս ծննդյան օրն է։

1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցած Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանը հռչակեց Արցախի Հանրապետության անկախությունը և դրեց նրա պետական իշխանության ու կառավարման մարմինների ձևավորման հիմքը։

Այդ օրը մեր ժողովուրդը հայտարարեց իր ապրելու, ազատ լինելու և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի մասին։

Բայց ինձ համար Սեպտեմբերի 2-ը միայն պատմական տարեթիվ չէ։

Արցախը իմ հայրենիքն է։ Իմ տունը։ Իմ հիշողությունը։ Իմ կյանքը։ Արցախը եկեղեցիներն են, մեր լեռներն ու մեր ջրերը։

Արցախը տարածք չէ, որից մեզ կարող են հեռացնել։

Այսօր Արցախը բռնազավթված է, մենք՝ բռնի տեղահանված, իսկ Արցախի պետականության ներկայացուցիչներից շատերը՝ Բաքվի բանտերում։ Բայց նույնիսկ այս ցավի ու անարդարության մեջ ես հավատում եմ, որ Արցախի պատմությունը չի ավարտվել։

Մենք կարող ենք ժամանակավորապես հեռու լինել մեր տնից, բայց տուն վերադառնալու իրավունքը մեզանից ոչ ոք չի կարող խլել։

Ես սիրում եմ Արցախը ոչ միայն նրա անցյալի, այլև նրա ապագայի համար։

Եվ քանի դեռ կա վերադարձի հավատը, քանի դեռ կա Արցախի մասին խոսող, պայքարող ու հիշող հայը, Արցախը կենդանի է։

Սեպտեմբերի 2-ը մեր պետականության հիշողությունն է, մեր արժանապատվության օրը և մեր վերադարձի երդումը։

Լուսանկարը՝ Արցախի Հանրապետություն, Մենք ենք մեր սարերը կոթող, 24 սեպտեմբերի 2023 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930