Օրվա լրահոսը
2024-ին արձանագրվել է 27 զինծառայողի մահվան դեպք, Երևանում էլ սպանության դեպքերը նվազել են, թմրամիջոցների մաքսանենգությունները աճել են․ Աննա Վարդապետյան
2024 թվականին 7.6%-ով աճել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, 89.5%-ով մարդկանց թրաֆիքինգի հանցագործությունները, 11.9% սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները:
Տասնյակ հազարավոր քաղաքացիներ կանգնած են իրենց աշխատանքով ստեղծվող միակ եկամուտը կորցնելու եզրին. Թադևոս Ավետիսյան
2024 թվական․ չկատարված խոստումների ևս մեկ տարի Օրերս Ազգային ժողովում քննարկվում էր 2021-2026 թվականների Կառավարության ծրագրի 2024 թվականի կատարողականի զեկույցը։ Տրված խոստումների տոտալ ձախողումը ինչ-որ կերպ կոծկելու, օբյեկտիվ իրավիճակն ու հասունացող սոցիալ-տնտեսական նոր խնդիրները խեղաթյուրելու նպատակով օրվա իշխանության պատասխանատուները քննարկումը նորից տարան հանրության մոտ վաղուց արդեն չարչրկված «հներ և նորեր» ձևաչափով։ Նոր ասելիք և պարծենալու
Ֆասթ Բանկի և Ֆասթ Շիֆթի հովանավորությամբ տեղի է ունեցել «Զատիկ» ֆեսթը
Ֆասթ Բանկի և Ֆասթ Շիֆթի հովանավորությամբ օրերս Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի է ունեցել «Զատիկ» Ֆեսթը: Միջոցառման ընթացքում 50 նկարիչ նկարել են հավկիթների վրա, որոնք ստեղծագործական աշխատանքի ավարտին ընդունել են տոնական օդապարիկների տեսք՝ խորհրդանշելով վերելք: Միջոցառման ընթացքում Ֆասթ Բանկի և Ֆասթ Շիֆթի տաղավարներում այցելուները հնարավորություն են ունեցել ծանոթանալու ընկերությունների նորարար պրոդուկտներին և լուծումներին: Ֆեսթն ուղեկցվել
Եվրոպական խորհրդարանը մեկնարկում է ԵՄ մուտքի-ելքի համակարգի աստիճանական ներդրումը
Գործարկումից հետո համակարգը կգրանցի կարճաժամկետ վիզաներով Շենգենյան տարածք մուտքուելք անող երրորդ երկրների քաղաքացիների տվյալները, ներառյալ կենսաչափական տվյալները, ինչպիսիք են՝ դեմքի պատկերները եւ մատնահետքերը:
Ինչպե՞ս մեկ գիշերում կալանքի արգելանքից հանվեց ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի տունը եւ վաճառվեց․ Թագուհի Թովմասյանը՝ Աննա Վարդապետյանին
Նա հետաքրքրվեց նաեւ «Գոլդեն փելես» հյուրանոցի ճակատագրով, որը նվիրատվության ճանապարհով պետությունը վերցրել է մոտ 16 միլիարդ դրամով, իսկ 2,5 տարի հետո այն վաճառվել է հինգ միլիարդ դրամով, ընդ որում՝ մարման տարբերակով, գնորդը ամեն տարի մեկ միլիարդ պետք է վճարի, հաջորդ տարի վերջնաժամկետն է լրանում։ Պատգամավորը հետաքրքրվեց՝ արդյոք պետության կրած ահռելի վնասը դատախազության կողմից ուսումնասիրվում է։
Չնայած անդառնալի կորստին՝ հայ ժողովուրդը դիմացավ և հաղթեց. ԱՄՆ պետքարտուղար
X-ում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի գրառումը Չնայած անդառնալի կորստին՝ հայ ժողովուրդը դիմացավ և հաղթեց։ Մենք հիշում ենք Մեծ Եղեռնը ոչ միայն ի նշան վշտի, այլև վճռականությամբ։ Հարգում ենք անցյալը և ակնկալում ենք աշխատել հանուն Հայաստանի և տարածաշրջանի հարատև խաղաղության, բարգավաճման և անվտանգության:
Գերմանիայի դաշնային կառավարությունը դեռ չի կազմվել, սակայն մի՞թե դա արտոնում է քաղաքական գործիչներին նաեւ իրենց՝ 20-րդ դարասկզբի անփառունակ պատմությունն ուրանալու. «Ազգ»
Հայոց ցեղասպանության ծանր հարվածը բավարար չէ՞ր սթափվելու, աշխարհին ցույց տալու, որ Հայոց ցեղասպանության զոհերին ոգեկոչող հիշատակի որեւէ արարողություն չի բաժանելու հայաստանահային, պետական գործչին եւ սփյուռքահային:
«Անպատասխանատվությունից է խոսում մեկը, որն անպատասխանատու ձևով ասում էր՝ ես մի լճի համար հո պատերազմ չե՞մ սկսելու, մի սարի համար հո պատերազմ չե՞մ սկսելու, որը տարվա կեսից ավելին ձյան մեջ է»․ Գագիկ Մինասյան
Գագիկ Մինասյանը հիշեցրեց․ «Մեր պետությունը, մեր ազգը, մեր ժողովուրդն ուրիշ շատ ավելի նենգ ղեկավարներ է ունեցել, բայց դրանց բոլորին ուղարկել է պատմության աղբանոցը։ Շուտով ինքն էլ կգնա, իր արժանի տեղը կգտնի պատմության աղբանոցում»։
Խաղաղության պայմանագրի կնքումից հետո, երբ երկու երկրների միջեւ կհաստատվի խաղաղություն, իհարկե, գերիները պիտի հետ վերադարձվեն. Արմեն Խաչատրյան. «Հրապարակ»
Մինչեւ զորքերը սահմանից դուրս չգան, մենք միշտ խնդիրներ ենք ունենալու
Ներքաղաքական առկա տխուր իրավիճակն ինքն է թելադրում, որ Հայ Առաքելական Եկեղեցին պետք է ստանձնի հայ ազգը առաջնորդելու պատասխանատվությունը
Այն բանից հետո, երբ ՀՀ իշխանությունները նույնիսկ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի և Հայոց ցեղասպանության հիշատակի օրը Հայ Առաքելական Եկեղեցու և Ամենայն Հայոց կաթողիկոսության հետ անհաղորդ մնացին, այլևս ակնհայտ է, որ այս իշխանությունների հետ Հայոց Սուրբ Եկեղեցին համագործակցության եզրեր չի ունենա
30-40 հազար դրամանոց դրոշը՝ 263 հազարով. ԱԺ-ն 87 մլն դրամ է տվել Դվին հյուրանոցում ծառայությունների համար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հունվարի 22-25-ը Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչների ընդունելության կազմակերպման փաստաթղթերը։ Ընդհանուր հաշվով՝ 3 օրվա համար ԱԺ-ն ծախսել է մոտ 223 հազար ԱՄՆ դոլար: ԱԺ-ն 87 մլն 798 հազար դրամ է տվել «Չեփթր» ՍՊԸ-ին։ Իսկ ինչ ծառայություն է մատուցել «Չեփթր» ՍՊԸ-ն: Պայմանագրում կարդում ենք, որ պատվիրակության այցով պայմանավորված՝
Նույն իռացիոնալն եք, նույն արկածախնդիրները: Հակառակ դեպքում ոչմիթիզականության հետևանքների համար պատասխանատվությունը չէիք փորձի գցել աշխարհի, ռուսների, ընդդիմության վրա. «ՉԻ»
Ու էնքան հանգիստ, անվրդով տոնով է դա ասվում: Կարծես խոսքը դպրոցական թելադրության մեջ տառասխալի մասին է: Հա, դե, պատերազմ ենք տանուլ տվել, 5000 զոհ ենք տվել, Արցախ ենք կորցրել, տասնյակ հազարավոր փախստականներ, դե հիմա, ինչ անենք, պատահում է:
Նիկոլ Փաշինյանի այսօրվա օգնական Դավիթ Գեւորգյանը նաեւ ոտքերն էր սրբում ՌԴ դրոշի վրա. «Հրապարակ»
Երեկ Փաշինյանը հերթական անգամ իր հավատարմությունը հավաստեց Թուրքիային՝ Թուրքիայի դրոշն այրելը «սադրիչ, հրահրող, անպատասխանատու ու անընդունելի» անվանելով: Մինչդեռ, դրոշ այրելը քաղաքական ակցիա է։ Մինչեւ իշխանափոխությունը իրենք էլ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց Ռուսաստանի դրոշն էին այրում եւ դա սադրիչ չէին համարում: 2015-ին այդ ակցիային մասնակցում էին ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանի
Որտեղ պետք է փնտրել քրեական ենթամշակույթը
Ես, դասավանդելով ավագ դպրոցում, ճիշտն ասած, չեմ նկատել, որ երեխաների՝ չսովորելու հանգամանքը պայմանավորված է սեռով: Արդեն տասնամյակներ շարունակ բարձր դասարանների աշակերտները՝ լինեն տղա, թե աղջիկ, երբ որոշում են, թե որ բուհն են պատրաստվում ընդունվել, սովորում են միայն այն առարկաները, որոնք պետք է հանձնեն ընդունելության քննությունների համար: Հիմա, քանի որ այդ առարկաները երկուսն են, նրանք, ենթադրենք,
Պատմության մեջ հնարավոր չէ գտնել նախադեպ, երբ պարտվողն արդարացնում է հաղթողին. «168 ժամ»
44-օրյա պատերազմում հայկական կողմի պարտությունը, այո, ողբերգական էր, սակայն հինգ տարի անց Հայաստանի իշխանությունը զբաղված է ոչ թե հետպատերազմական վերականգնմամբ, այլ թշնամական ագրեսիայի արդարացմամբ ու դրանով իսկ՝ պարտության ստորացումն էլ ավելի խորացնելով։
Ցեղասպանության 110-ամյա տարելիցի նշումը իսկական ճամփաբաժան է հանդիսանում բոլորիս համար. «Ազգ»
Չե՛ն ներվելու նաեւ հայ ժողովրդի պատմաքաղաքական ու պատմատնտեսական իրավունքները ուրանալու, վաճառելու, Հայկական պետության տարածքներն ու ամբողջ Արցախն ու արցախահայությանը լքելու նրանց դավաճանական արարքները:
«Պատմությունն ակնկալում է հստակություն, ոչ թե վախկոտություն». ԱՄՆ կոնգրեսականը դժգոհ է «ցեղասպանություն» բառը չօգտագործելուց
Նախագահ Թրամփի թույլ «հիշատակումը» Հայոց Ցեղասպանության վերաբերյալ նվեր է ժխտողներին։ ԱՄՆ-ի ճանաչումը պաշտոնական է և անշրջելի, սակայն նրա հրաժարումը «ցեղասպանություն» բառն օգտագործելուց խարխլում է ճշմարտությունը և անպատվում 1915 թվականի զոհերին։
Արդեն տարիներ շարունակ Նիկոլի շաՌասյունը քշում է նույն ոճով, պարբերաբար հայտնվում վթարների ու պատահարների մեջ, պատճառ է դարձել երկու զոհի, մեկ ծանր վիրավորի, մի քանի նյութական վնասով դեպքերի ու լիքը սթրեսի. Միքայել Նահապետյան
Ես չեմ պատրաստվում հաշտ լինել սրա հետ, ես էս տեսակ երկիր չեմ պատկերացրել դեմոկրատական պայքարի իմ տասը տարվա ճանապարհին։ Ու ես վստահ եմ, որ շատ-շատերի համար ևս չկա սա հանդուրժելու որևէ հիմնավորում։
Հայ մարզիկները սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային 2-րդ օրը նվաճել են 3 մեդալ
Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ընթացող սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային 2-րդ օրը, հայ մարզիկները (մեծահասակներ) նվաճել են 3 մեդալ. Արման Ավանեսյան 98կգ (մարտական սամբո) Դավիթ Հովսեփյան 58կգ (մարզական սամբո) Արթուր Մալխասյան 79կգ (մարտական սամբո) Արման Ավանեսյանին չեմպիոնական մեդալով պարգևատրել է ՀՍՖ գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը։ Հայաստանի սամբոյի ֆեդերացիա
Բանալի բառերը՝ «անհամբեր սպասում ենք», «ռազմավարական գործընկերություն»… ՀՀ կառավարությունը պարտավոր է անհապաղ ձևավորել մասնագետների խումբ և գործուղել Վաշինգտոն. Արամ Սարգսյան
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը գրում է. «Անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակությանը»՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ… Բանալի բառերը՝ «անհամբեր սպասում ենք» , «ռազմավարական գործընկերություն» … Համոզված եմ, որ նման ձևակերպումներից հետո ՀՀ կառավարությունը պարտավոր է անհապաղ ձևավորել ՀՀ անվտանգային, տնտեսական, էներգետիկ, մարդկային և բնական ներուժին տիրապետող մասնագետների խումբ և կոնկրետ ծրագրերով
Հազարավոր ախալցխահայեր ջահերով երթ են իրականացրել դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար
Ապրիլի 23-ին Ջավախքի «Զորի Զորյան» երիտասարդական միության նախաձեռնությամբ Ախալցխայում տեղի է ունեցել ավանդական Ջահերով երթը: Բազմահազար ախալցխահայեր քաղաքի կենտրոնից բարձրացել են Ախալցխայի Մարդա թաղամասի բարձրադիր եզրին վեր խոյացող և Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, որտեղ տեղի է ունեցել անմեղ նահատակների ոգեկոչման արարողություն:
Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանին և նրանց, ովքեր շարունակում են սպառնալ Հայաստանին և նրա ժողովրդին. Ադամ Շիֆ
ԱՄՆ դեմոկրատ սենատոր Ադամ Շիֆը գրում է. «Այսօրվա տխուր տարելիցի օրը միանում եմ Կալիֆոռնիայի, ամբողջ Միացյալ Նահանգների և աշխարհի հայերին՝ հիշելով այն 1.5 միլիոն տղամարդկանց, կանանց և երեխաներին, ովքեր Օսմանյան կայսրության կողմից դարձան զանգվածային սպանությունների, բռնաբարությունների և բռնությունների համակարգված արշավի թիրախ։ Մենք երբեք չպետք է մոռանանք այն համակարգված ջանքերի մասին, որոնց հետևանքով բոլոր խավերի հայերը
Վիեննայի Շիլլերի հրապարակում Ֆրանց Վերֆելի հուշարձանի մոտ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում
Ապրիլի 24-ին Վիեննայի Շիլլերի հրապարակում տեղադրված Ֆրանց Վերֆելի հուշարձանի մոտ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում։ Ավստրիայում ՀՀ դեսպան և մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը` դիվանագիտական անձնակազմի հետ միասին, ծաղկեպսակ են զետեղել հուշարձանի մոտ` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հայ Առաքելական Եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի Հայրապետական պատվիրակ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանի
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտնում է. «Այսօր՝ ապրիլի 24-ին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Եվրոպայի խորհրդում մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանի հետ այցելեցինք Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»։
Դեսպան Բալայանը շեշտել է անցյալի դասերի վրա հիմնված ապագա կառուցելու անհրաժեշտությունը
Ապրիլի 24-ին ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արման Իսրայելյանն, ինչպես նաև Բրյուսելում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների դիվանագետները մասնակցեցին Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Բելգիայի Սբ․ Մարիամ Մագդաղենացի եկեղեցում և 1915թ․ նահատակների հիշատակին նվիրված խաչքարի մոտ կազմակերպված ոգեկոչման միջոցառումներին։ ▪️Դեսպան Բալայանը հանդես եկավ ելույթով, որում անդրադարձավ նման հանցագործությունների կանխարգելմանն ուղղված Հայաստանի ջանքերին և
Մենք ճանաչում ենք ԼՂ-ի 120,000 բնիկ հայերի դիմակայունությունը, ովքեր 2023թ. բռնի տեղահանվել են իրենց հողերից պատմության մեջ առաջին անգամ. Մելանի Ժոլի
Ժոլին իր գրառումը եզրափակել է հայերեն` «Հիշում ենք և պահանջում» գրությամբ։
«Աշխարհում Թուրքիայի դեսպանատների եւ դիվանագիտական առաքելությունների թիվը այժմ 260-ից ավելի է, իսկ դրա դիմաց Հայաստանի պետական քաղաքականությունն ասում է, որ ցեղասպանության ճանաչումը առաջնահերթությունների մեջ չէ»
«Վերաիմաստավորելով ցեղասպանությունը ասելով՝ մենք երկու ուղղությամբ պետք է մտածենք: Նախ, վերաիմաստավորել ցեղասպանությանը վերաբերող կրթությունը, որը պայքարի ձեւերից մեկն է եւ վերաիմաստավորել ցեղասպանության ուրացման եւ արդարացման դեմ պայքարը»,- ասաց Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր, պ.գ.դ., թուրքագետ Վահրամ Տեր-Մաթեւոսյանը՝ ելույթ ունենալով «Վերաիմաստավորելով Ցեղասպանությունը 21-րդ դարում խորագրով պանելային քննարկմանը: «Սկսեմ առաջինից: Տեսեք, մեր հանրային դպրոցներում ինչպես է դասավանդվում ցեղասպանության
Արցախը եղել է հայ ժողովրդի ինքնությունը սնուցող կարևորագույն աղբյուրներից մեկը, եղել է հայ ժողովրդի հպարտությունը և այդպես էլ պիտի մնա. Գեղամ Ստեփանյան
Արցախի նախկին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնում է. «Ավստրալիայի հայկական համայնքի հրավերով՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին և ցեղասպանության 1,5 միլիոն սուրբ նահատակների ոգեկոչմանը նվիրված արարողությանը այս տարի մասնակցեցի հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող հայկական համայնքում։ Ազգային, կուռ և միասնական մի համայնք, որն ամեն օր ապրում և շնչում է հայրենիքով։ Մելբուռնում և Սիդնեյում տեղ ունեցած միջոցառումներին պատիվ
Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեն դատապարտում է նախագահ Թրամփի՝ Հայոց ցեղասպանությունը պատշաճ կերպով չճանաչելը
Հայ ամերիկացիները մերժում են Թրամփի կողմից Թուրքիայի լռեցման կանոնի վերահաստատումը. պահանջում են քաղաքականության վերանայում՝ Ադրբեջանի ցեղասպանական ագրեսիային հակազդելու համար ՎԱՇԻՆԳՏՈՆ, DC – Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեն (ANCA) խստորեն դատապարտում է նախագահ Դոնալդ Թրամփի ամոթալի նահանջը Հայոց ցեղասպանության ամերիկյան ճանաչումից և հիշատակումից, որն արտացոլվում է նրա հրաժարմամբ՝ թուրքական ճնշման ներքո, նույնիսկ անվանելու Հայոց ցեղասպանությունը իր անունով՝
Ռուբեն Մելքոնյան. «Օկուպացված Արցախում Ստեփանակերտի առաջին անվանափոխված փողոցներից մեկը կոչվում է Էնվեր փաշայի փողոց, իսկ ինքնախաբեությունը, որ հիմա Թուրքիան այլ կերպ է մտածում, կրկնակի դատապարտելի է»
«Վերաիմաստավորելով ցեղասպանությունը 21-րդ դարում» խորագրով այսօրվա պանելային քննարկմանը ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան, պ.գ.դ., պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը մինչեւ հիմնական ասելիքին անցնելը տեսական մի խնդիր ֆիքսեց, թե արդյո՞ք, այսօրվա Թուրքիայում ցեղասպան մտածողությունը շարունակում է մնալ որպես պետական քաղաքականություն: «Եվ որպեսզի վերաիմաստավորենք ցեղասպանությունը, նախ եւ առաջ պետք է ճանաչենք իրականությունը, ճանաչենք այն օբյեկտիվ իրողությունը, որ կա Թուրքիայում:


















































