Հայաստանի շնորհապետական կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը
Դադարե՛ք արցախահայերի հետապնդումները և անպարկեշտ խոսույթը նրանց հասցեին։
Ազատ արձակե՛ք Արտուր Օսիպյանին։
Լիովին կիսում եմ Արտուրի տեսակետը, փայլուն տիրապետում է արցախյան հարցին, բանակցային գործընթացին և տեղի ունեցած հանցագործությունների հիմքերին։
Նա իմ ընկերն է, բացառիկ հայրենասեր, ազնիվ և անձնվիրաբար հայրենիքին ծառայող անհատականություն։
Նա չի զոհվել զուտ պատահականությամբ, բախտի բերմամբ, այնպես, ինչպես ես, ինչպես մեր շատ մարտական քույրեր և եղբայրներ։
Արտուրին անհապաղ ազատ արձակեք, նրա վարքի և խոսույթի մեջ հանցակազմ չկա, նա հալածվում է քաղաքական հայացքների համար, դուք ձեր գործողություններով թաղում եք Հայաստանում ժողովրդավարության համակարգայնացման վերջին հույսը։
Կարդացեք նաև
Հ.Գ. Արտուրը անձնագրով ԱրՏուր է։
Շատ լավ գիտեմ այդ անվան ճշգրիտ գրելու ձևը։


















































