Օրվա լրահոսը

«Պատմությունն ակնկալում է հստակություն, ոչ թե վախկոտություն». ԱՄՆ կոնգրեսականը դժգոհ է «ցեղասպանություն» բառը չօգտագործելուց

Նախագահ Թրամփի թույլ «հիշատակումը» Հայոց Ցեղասպանության վերաբերյալ նվեր է ժխտողներին։ ԱՄՆ-ի ճանաչումը պաշտոնական է և անշրջելի, սակայն նրա հրաժարումը «ցեղասպանություն» բառն օգտագործելուց խարխլում է ճշմարտությունը և անպատվում 1915 թվականի զոհերին։

Արդեն տարիներ շարունակ Նիկոլի շաՌասյունը քշում է նույն ոճով, պարբերաբար հայտնվում վթարների ու պատահարների մեջ, պատճառ է դարձել երկու զոհի, մեկ ծանր վիրավորի, մի քանի նյութական վնասով դեպքերի ու լիքը սթրեսի. Միքայել Նահապետյան

Ես չեմ պատրաստվում հաշտ լինել սրա հետ, ես էս տեսակ երկիր չեմ պատկերացրել դեմոկրատական պայքարի իմ տասը տարվա ճանապարհին։ Ու ես վստահ եմ, որ շատ-շատերի համար ևս չկա սա հանդուրժելու որևէ հիմնավորում։

Հայ մարզիկները սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային 2-րդ օրը նվաճել են 3 մեդալ

Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ընթացող սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային 2-րդ օրը, հայ մարզիկները (մեծահասակներ) նվաճել են 3 մեդալ. Արման Ավանեսյան 98կգ (մարտական սամբո) Դավիթ Հովսեփյան 58կգ (մարզական սամբո) Արթուր Մալխասյան 79կգ (մարտական սամբո) Արման Ավանեսյանին չեմպիոնական մեդալով պարգևատրել է ՀՍՖ գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը։   Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Բանալի բառերը՝ «անհամբեր սպասում ենք», «ռազմավարական գործընկերություն»… ՀՀ կառավարությունը պարտավոր է անհապաղ ձևավորել մասնագետների խումբ և գործուղել Վաշինգտոն. Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը գրում է. «Անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակությանը»՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ… Բանալի բառերը՝ «անհամբեր սպասում ենք» , «ռազմավարական գործընկերություն» … Համոզված եմ, որ նման ձևակերպումներից հետո ՀՀ կառավարությունը պարտավոր է անհապաղ ձևավորել ՀՀ անվտանգային, տնտեսական, էներգետիկ, մարդկային և բնական ներուժին տիրապետող մասնագետների խումբ և կոնկրետ ծրագրերով

Հազարավոր ախալցխահայեր ջահերով երթ են իրականացրել դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար

Ապրիլի 23-ին Ջավախքի «Զորի Զորյան» երիտասարդական միության նախաձեռնությամբ Ախալցխայում տեղի է ունեցել ավանդական Ջահերով երթը: Բազմահազար ախալցխահայեր քաղաքի կենտրոնից բարձրացել են Ախալցխայի Մարդա թաղամասի բարձրադիր եզրին վեր խոյացող և Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, որտեղ տեղի է ունեցել անմեղ նահատակների ոգեկոչման արարողություն:

Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանին և նրանց, ովքեր շարունակում են սպառնալ Հայաստանին և նրա ժողովրդին. Ադամ Շիֆ

ԱՄՆ դեմոկրատ սենատոր Ադամ Շիֆը գրում է. «Այսօրվա տխուր տարելիցի օրը միանում եմ Կալիֆոռնիայի, ամբողջ Միացյալ Նահանգների և աշխարհի հայերին՝ հիշելով այն 1.5 միլիոն տղամարդկանց, կանանց և երեխաներին, ովքեր Օսմանյան կայսրության կողմից դարձան զանգվածային սպանությունների, բռնաբարությունների և բռնությունների համակարգված արշավի թիրախ։ Մենք երբեք չպետք է մոռանանք այն համակարգված ջանքերի մասին, որոնց հետևանքով բոլոր խավերի հայերը

Վիեննայի Շիլլերի հրապարակում Ֆրանց Վերֆելի հուշարձանի մոտ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում

Ապրիլի 24-ին Վիեննայի Շիլլերի հրապարակում տեղադրված Ֆրանց Վերֆելի հուշարձանի մոտ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում։ Ավստրիայում ՀՀ դեսպան և մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը` դիվանագիտական անձնակազմի հետ միասին, ծաղկեպսակ են զետեղել հուշարձանի մոտ` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հայ Առաքելական Եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի Հայրապետական պատվիրակ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանի

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտնում է. «Այսօր՝ ապրիլի 24-ին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Եվրոպայի խորհրդում մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանի հետ այցելեցինք Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»։

Դեսպան Բալայանը շեշտել է անցյալի դասերի վրա հիմնված ապագա կառուցելու անհրաժեշտությունը

Ապրիլի 24-ին ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արման Իսրայելյանն, ինչպես նաև Բրյուսելում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների դիվանագետները մասնակցեցին Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Բելգիայի Սբ․ Մարիամ Մագդաղենացի եկեղեցում և 1915թ․ նահատակների հիշատակին նվիրված խաչքարի մոտ կազմակերպված ոգեկոչման միջոցառումներին։ ▪️Դեսպան Բալայանը հանդես եկավ ելույթով, որում անդրադարձավ նման հանցագործությունների կանխարգելմանն ուղղված Հայաստանի ջանքերին և

«Աշխարհում Թուրքիայի դեսպանատների եւ դիվանագիտական առաքելությունների թիվը այժմ 260-ից ավելի է, իսկ դրա դիմաց Հայաստանի պետական քաղաքականությունն ասում է, որ ցեղասպանության ճանաչումը առաջնահերթությունների մեջ չէ»

«Վերաիմաստավորելով ցեղասպանությունը ասելով՝ մենք երկու ուղղությամբ պետք է մտածենք: Նախ, վերաիմաստավորել ցեղասպանությանը վերաբերող կրթությունը, որը պայքարի ձեւերից մեկն է եւ վերաիմաստավորել ցեղասպանության ուրացման եւ արդարացման դեմ պայքարը»,- ասաց Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր, պ.գ.դ., թուրքագետ Վահրամ Տեր-Մաթեւոսյանը՝ ելույթ ունենալով «Վերաիմաստավորելով Ցեղասպանությունը 21-րդ դարում խորագրով պանելային քննարկմանը: «Սկսեմ առաջինից: Տեսեք, մեր հանրային դպրոցներում ինչպես է դասավանդվում ցեղասպանության

Արցախը եղել է հայ ժողովրդի ինքնությունը սնուցող կարևորագույն աղբյուրներից մեկը, եղել է հայ ժողովրդի հպարտությունը և այդպես էլ պիտի մնա. Գեղամ Ստեփանյան

Արցախի նախկին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնում է. «Ավստրալիայի հայկական համայնքի հրավերով՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին և ցեղասպանության 1,5 միլիոն սուրբ նահատակների ոգեկոչմանը նվիրված արարողությանը այս տարի մասնակցեցի հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող հայկական համայնքում։ Ազգային, կուռ և միասնական մի համայնք, որն ամեն օր ապրում և շնչում է հայրենիքով։ Մելբուռնում և Սիդնեյում տեղ ունեցած միջոցառումներին պատիվ

Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեն դատապարտում է նախագահ Թրամփի՝ Հայոց ցեղասպանությունը պատշաճ կերպով չճանաչելը

Հայ ամերիկացիները մերժում են Թրամփի կողմից Թուրքիայի լռեցման կանոնի վերահաստատումը. պահանջում են քաղաքականության վերանայում՝ Ադրբեջանի ցեղասպանական ագրեսիային հակազդելու համար ՎԱՇԻՆԳՏՈՆ, DC – Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեն (ANCA) խստորեն դատապարտում է նախագահ Դոնալդ Թրամփի ամոթալի նահանջը Հայոց ցեղասպանության ամերիկյան ճանաչումից և հիշատակումից, որն արտացոլվում է նրա հրաժարմամբ՝ թուրքական ճնշման ներքո, նույնիսկ անվանելու Հայոց ցեղասպանությունը իր անունով՝

Ռուբեն Մելքոնյան. «Օկուպացված Արցախում Ստեփանակերտի առաջին անվանափոխված փողոցներից մեկը կոչվում է Էնվեր փաշայի փողոց, իսկ ինքնախաբեությունը, որ հիմա Թուրքիան այլ կերպ է մտածում, կրկնակի դատապարտելի է»

«Վերաիմաստավորելով ցեղասպանությունը 21-րդ դարում» խորագրով այսօրվա պանելային քննարկմանը ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան, պ.գ.դ., պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը մինչեւ հիմնական ասելիքին անցնելը տեսական մի խնդիր ֆիքսեց, թե արդյո՞ք, այսօրվա Թուրքիայում ցեղասպան մտածողությունը շարունակում է մնալ որպես պետական քաղաքականություն: «Եվ որպեսզի վերաիմաստավորենք ցեղասպանությունը, նախ եւ առաջ պետք է ճանաչենք իրականությունը, ճանաչենք այն օբյեկտիվ իրողությունը, որ կա Թուրքիայում:

Այցելեցինք Ծիծեռնակաբերդ, խոնարհեցինք մեր գլուխները… Կարոտով այն օրվա համար, երբ արդարությունը, ազատությունը և խաղաղությունը վերջապես կգան այս հողին. Թաներ Աքչամ

Հարյուր տասը տարի առաջ սկսվեցին այն մռայլ օրերը, որոնք անիծեցին Անատոլիայի հողերը։ Այս ամսաթիվը խորհրդանշում է ավելի քան մեկ միլիոն օսմանյան հայ քաղաքացիների ոչնչացման սկիզբը։

Դոնալդ Թրամփը չօգտագործեց «Ցեղասպանություն» եզրույթը

Մինչ մենք հարգում ենք զոհվածների հիշատակը, իմ վարչակազմը շարունակում է հավատարիմ մնալ կրոնական ազատության պահպանմանը և խոցելի փոքրամասնությունների պաշտպանությանը: Մենք ակնկալում ենք շարունակել մեր ռազմավարական գործընկերությունը Հայաստանի հետ և ապահովել տարածաշրջանային կայունությունը, քանի որ մենք շարունակում ենք հետամուտ լինել կայուն բարգավաճմանը և անվտանգությանը:

Մոլդովայի Խորհրդարանում գրանցվել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը. Point

Ամեն տարի ապրիլի 24-ին աշխարհի հայերը, այդ թվում՝ Մոլդովայի Հանրապետության հայկական համայնքը, նշում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Այս օրը 110 տարի առաջ՝ 1915 թվականին, Օսմանյան կայսրության տարածքում սկսվեց ողբերգական իրադարձությունների շարք, որի արդյունքում սպանվեց ավելի քան մեկ ու կես միլիոն հայ, ինչը պատմաբանների, փորձագետների կողմից բնութագրվել և բազմաթիվ երկրների կողմից ճանաչվել է որպես

«Թուրքիայի կողմից ցեղասպանության ժխտումը կարող է դրա կրկնության նոր ռիսկ ստեղծել, անհանդուրժողականությունը ինքնին ագրեսիայի ձեւ է՝ ուղղված Հայաստանին». Թաներ Աքչամ

Հայոց ցեղասպանության 110 –րդ տարելիցին նվիրված Ցեղասպանական շաբաթը, որն իրականացնում են «Newmag» հրատարակչությունը եւ ՀԲԸՄ «Հայաստանը», այսօր ամփոփվեց «Վերաիմաստավորելով ցեղասպանությունը 21-րդ դարում» խորագրով պանելային քննարկմամբ: Մասնակցեցին հատուկ ցեղասպանական շաբաթի համար գրքաշարով Հայաստան ժամանած թուրք պատմաբան, քաղաքագետ, սոցիոլոգ, ցեղասպանագետ Թաներ Աքչամը, թուրքագետ, պ.գ.դ., պրոֆեսոր, Արեւելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, թուրքագետ, պ.գ.դ., պրոֆեսոր, ԵՊՀ արեւելագիտության

Հայոց Հայրապետը ցավով անդրադարձավ, որ պարբերաբար ականատես և ականջալուր ենք լինում տարբեր երկրներում իրագործված նոր ցեղասպանությունների

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Նիդերլանդների Թագավորության կրթության, մշակույթի և գիտության նախարարին

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը Հայոց Ցեղասպանություն տերմինը 3 ժամ անց խմբագրել է

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում նկատում է. «Փաստորեն ոչ միայն Նիկոլ Փաշինյանն է փոխում իր ուղերձները Հայոց ցեղասպանության մասին, այլ նաև` Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը։ Հայոց Ցեղասպանություն տերմինը 3 ժամ անց խմբագրել են Հայկական ջարդերի, որն ուղղակի խայտառակություն է։ Եվրոպական Միությունը 1987թ. ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը, և ԵՄ ներքո գործող կառույցները

«Նիկոլ Փաշինյանի հեռացման հնարավորությունը, ինչպես բացվել էր 2021-ին, բացվելու է մեկ էլ հաջորդ ընտրությունների ժամանակ»․ Էդմոն Մարուքյան

Էդմոն Մարուքյանի համար անհասկանալի է անընդհատ քննարկել իմպիչմենտի հարցը ու նախագիծը չշրջանառելը։

Բաքվում շինծու գործերով նիստում ուսումնասիրվում են Շուշիի ազատագրմանը նախորդած իրադարձությունների փաստաթղթերը

factor.am. Բաքվի զինվորական դատարանում ընթանում է Արցախի ղեկավարների ու այլ պաշտոնյաների՝ ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօրվա նիստում ուսումնասիրվել հայկական ուժերի կողմից Շուշիի ազատագրմանը նախորդող իրադարձությունների վերաբերյալ փաստաթղթերը։ Նշվում է, թե փաստաթղթերի համաձայն՝ իբր, «օկուպացիայից առաջ Շուշի քաղաքը և շրջակա գյուղերը բազմիցս ենթարկվել են հայկական զինված ուժերի

Փարիզի քաղաքապետարանում Անն Հիդալգոյի հրավերով կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ընդունելություն

Ապրիլի 24-ին Փարիզի քաղաքապետարանում քաղաքապետ Անն Հիդալգոյի հրավերով կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ընդունելություն, որին ներկա էին խորհրդարանականներ, Փարիզի քաղաքային խորհրդի անդամներ, համայնքային, մշակութային և եկեղեցական կառույցների ներկայացուցիչներ, հարյուրավոր ֆրանսահայեր։ Ընդունելությանը ելույթներով են հանդես եկել Փարիզի քաղաքապետը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, ինչպես նաև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահները: Իր ելույթում դեսպան

«Լո՞ւրջ, ես պիտի այդ հիմարությունը պարզաբանե՞մ։ Մարդիկ, որոնք մատը մատին չեն տվել այս հարցերի վերաբերյալ, հիմար-հիմար դուրս են տալիս»․ Ռոբերտ Քոչարյանը՝ ՔՊ-ականներին

Այն, որ Նիկոլ Փաշինյանը սահմանին կրակոցները պատճառաբանում է Հանրապետության հրապարակում Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրմամբ, Ռոբերտ Քոչարյանն այսպես արձագանքեց․ «Ձեզ հիշեցնեմ՝ 2015-ին ՌԴ-ի դեսպանատան մոտ Ռուսաստանի դրոշն էին փորձում այրել հենց այն մարդիկ, որոնք այսօր զբաղեցնում են բարձրագույն պաշտոններ՝ ԱԳ նախարար և այլն։ Մեկ ամիս է պատրաստվում են, հա՞։ Որ դրոշները պիտի այրվեին, մեկ ամիս նախապատրաստական կրակոցներ էին չէ՞ անում: Աբսուրդների դաշտ չմտնենք, էլի»։

Մենք վերահաստատում ենք մեր հավաքական առաքելությունը՝ ասելու այլևս երբեք. Կիպրոսի ԱԳՆ

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մենք հարգում ենք զոհերի հիշատակը և համերաշխ ենք նրանց բոլոր ժառանգների հետ։ Մենք վերահաստատում ենք մեր հավաքական առաքելությունը՝ ասելու այլևս երբեք։   «Թուրքիան այսօր» լրատվական ալիք

Ռոբերտ Քոչարյանը ընտանիքի հետ այցելել է Ծիծեռնակաբերդ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ` Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդ: Նրանց հետ Ցեղասպանության հուշահամալիր են այցելել նաև որդին` ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը` կնոջ` երգչուհի Սիրուշոյի հետ։

Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություններ են կայացել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Այդ կապակցությամբ հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժնի ղեկավար Գերաշնորհ Տ․

«Ստամբուլում և Անկարայում այցելել ենք կալանավորված անձանց, թուրք պաշտոնյաների հետ բաց քննարկումներ ենք ունեցել»․ ԵԽ խոշտանգումների կանխարգելման կոմիտեի նախագահ

ԵԽ խոշտանգումների կանխարգելման կոմիտեի նախագահ Ալան Միտչելը մամուլի ասուլիսի ժամանակ նաև նշեց՝ ցավոք, շատ դեպքերում ստիպված ենք եղել մեր նախորդ տարիների առաջարկությունները հիշեցնել երկրների ղեկավարություններին, քանի որ դրանք չեն կատարվել։

Զոհին մոռացություն պարտադրելու դիրքորոշման կողմնակիցները ինքնաբերաբար դառնում են նոր ցեղասպանությունների երաշխավորներն ու հովանավորները. Նինա Կարապետյանց

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը գրում է. «Ի դժբախտություն Ցեղասպանություն  իրականացնողների և իրենց շահերը ներկայացնող՝ մոռացության մատնելու կողմնակիցների, կան հանցանքներ, որոնք ՉՈՒՆԵՆ ՎԱՂԵՄՈՒԹՅՈՒՆ ․․․․ Չունեն վաղեմություն նաև այն պատճառով, որ ցեղասպանվածների թիվն այնքան մեծ էր, որ գրեթե յուրաքանչյուրս ցեղասպանության զոհերի ժառանգ ենք։ Խնդիրը կա և այն լուծման կարիք ունի։ Այն չի կարող

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031