Օրվա լրահոսը
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Պաղջուր գետից
Ապրիլի 24-ին, ժամը 14։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ գյուղում ավտոմեքենան արգելափակվել է գետի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «UAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել Պաղջուր գետից։ ՀՀ ՆԳՆ
Ռոբերտ Քոչարյանին հանգիստ թողեք, իսկ «էշին» համբուրողը մի հոգի չի եղել. Սերժ Սարգսյան
Ճեպազրույցում անդրադարձ եղավ նաեւ Անկախության հռչակագրից այս իշխանությունների հրաժարմանը: «Ես չեմ կարծում եմ, որ նրանք կարողանալու են հրաժարվել Անկախության հռչակագրից, որովհետեւ ուղղակի չեն հասցնի, չեն կարող: Եթե եկող կիրակի լինի հանրաքվե, ապա այդ հանրաքվեն չի կայանա, բոլոր ուսումնասիրությունները դրա մասին են խոսում»,-ընդգծեց նախագահը:
Կիսում ենք 110 տարվա ցավն ու սուգը. Թուրքիայի քրդամետ կուսակցություն
«Չափազանց կարևոր է, որ խաղաղության և հավասար պայմանների մեջ ապրենք մեր տարածաշրջանի հնագույն ժողովուրդներից մեկի՝ հայ ժողովրդի և մեր հայ քաղաքացիների հետ»
Հույներին և հայերին ընդհանուր փորձառություններ են միավորում. Հունաստանի վարչապետ
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի կապակցությամբ. «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում 110 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին՝ լինելով զգոն բռնության և անհանդուրժողականության բոլոր տեսակների դեմ։ Հույներին և հայերին ժամանակի ընթացքում ընդհանուր փորձառություններ են միավորում։ Այստեղ, ի վերջո, ապաստան գտան հալածանքների բազմաթիվ
Փաշինյանը ողջունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության կողմից Հայաստանում իրականացվող հումանիտար բնույթի ծրագրերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը՝ նախագահ Գարի Ֆիլլիպսի և գործադիր տնօրեն Սերժ Պուչաքճյանի գլխավորությամբ: Վարչապետը ողջունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության կողմից Հայաստանում իրականացվող հումանիտար բնույթի ծրագրերը և հայտնել Կառավարության աջակցությունը դրանց արդյունավետ կյանքի կոչման գործում: Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել սոցիալական, առողջապահական, կրթական, գյուղատնտեսական բնույթի ծրագրերը, որոնք ընթացքի մեջ են
«Առանց պատմության ծանր բեռի հետ առերեսվելու՝ Թուրքիայում հնարավոր չէ խաղաղ ապագա». թուրք կուսակցապետ
Ermenihaber. Թուրքիայում գործող սոցիալիստական «Աշխատանք» կուսակցության (Emek Partisi) առաջնորդ Սեյիթ Ասլանը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել գրավոր հայտարարությամբ։ Նա բարձրացրել է առերեսման անհրաժեշտության հարցը։ Հայտարարության մեջ նա մասնավորապես նշվում է. «110 տարի շարունակ Հայոց ցեղասպանության հետ չառերեսվելը, այս հարցում պաշտոնական դիրքորոշումը ստեղծել է մի մթնոլորտ, որտեղ ճանապարհ է հարթվել նոր հանցագործությունների համար։
ԵԽ խոշտանգումների դեմ կոմիտեն զգուշացնում է Եվրոպայում բանտերի լուրջ գերբնակեցման և ոչ պաշտոնական բանտային հիերարխիաների մասին
Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն (CPT) այսօր լուրջ մտահոգություն է հայտնել 2024 թվականին բանտերի գերբնակեցման զգալի աճի վերաբերյալ, հատկապես որոշ Արևմտաեվրոպական երկրներում, և կոչ է արել կառավարություններին լուծել այն վճռական միջոցներով: Կոմիտեն նաև կոչ է արել մի շարք երկրների վերացնել ոչ պաշտոնական բանտային հիերարխիան, որը տարբեր չափերով պահպանվել է նրանց բանտային համակարգերում դեռևս Խորհրդային Միության
«Պապիս 4 եղբայրների հետ գլորել են Ջարդի ձոր․ ո՞ւմ հետ համերաշխ ապրեմ»․ 87-ամյա լոռեցի
Նա բացառում է թուրքերի հետ համերաշխ ապրելը, քանի որ նրանք չեն ընդունում Հայոց Ցեղասպանության փաստը ու ներողություն չեն խնդրում։
Ասել ճշմարտությունը, պայքարել ժխտողականության դեմ. Փասադենայի քաղաքապետ
«Վերահաստատում մեր հավաքական պատասխանատվությունը՝ ասել ճշմարտությունը, պայքարել ժխտողականության դեմ և ապահովել, որ նման վայրագություններն այլևս երբեք չկրկնվեն»
Նշված անձնավորությունն ինչ էլ ասի, մեկ է՝ մեր ժողովրդի 80%-ն ասելու է, որ նա դավաճան է. Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին
Ես հիմա շատ բան չեմ մեկնաբանում, որովհետեւ դրա իմաստը չեմ տեսնում
Զիջողական քաղաքականությամբ, չափազանցված զգուշավորությամբ մեր իրավունքները կկորսնցնենք և Հայաստանի անկախությունը կնսեմացնենք. Արամ Ա
Դժբախտաբար չկարողացան ընդհանրապես հայ ժողովրդին հուզող և հատկապես Հայ Դատի հետապնդման աշխատանքների գծով համահայկական մտածողություն ու ռազմավարություն զարգացնել այնպես, որ հայ ժողովրդի երկու բևեռների՝ Հայաստանի ու Սփյուռքի մոտեցումները ներդաշնակվեն ներհայեցողությամբ:
«Հիշողություն չունեցող ժողովուրդը ժողովուրդ չէ». իտալացի պրոֆեսորը պատմում է ջարդերից փրկված հայ որբերին Ռեկանատիում ապաստան տալու մասին
Ռեկանատիի Բենեդետուչի գրադարանում, բացի վարչական հարուստ փաստաթղթերից, պահպանվում են հայալեզու մի շարք գրքեր և ձեռնարկներ։ Սա ամենավառ ապացույցն է այն հանձնառության, որով նախաձեռնության հեղինակներն ամեն ջանք գործադրել են, որ հայ որբերը պահպանեն մայրենի լեզուն և մշակույթը։
Կատեգորիկ դեմ եմ ինքնահաստատման և խիզախ երևալու նպատակով այլոց դրոշներն այրելուն. Արամ Սարգսյան
Ցեղասպանության ենթարկված լինելը արդարանալու կամ գլուխ գովելու թեմա չէ։ Տղամարդը պետք է աշխատի այդ թեման չբարձրաձայնել, այլ՝ անել հնարավորն ու անհնարինը, որ մարդկության դեմ այդ ոճիրն այլևս չկրկնվի։
Տարիներ անց` ԱՄՆ գերագույն դատարանն արդարացրեց ամերիկացուն՝ սահմանելով, որ դրոշ այրելը քաղաքացու բողոքի արտահայտման օրինական միջոց է
Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը 1984թ. օգոստոսի 22-ին, 28-ամյա ամերիկացի Գրեգորի Լի Ջոնսոնն՝ ի նշան Ռեյգանի դեմ բողոքի այրեց ԱՄՆ դրոշը: Այդ արարքի համար Տեխասի նահանգային դատարանը դատապարտեց Ջոնսոնին 1 տարվա ազատազրկման և նշանակեց 2000 դոլար տուգանք: Տարիներ անց` 1989թ. ԱՄՆ գերագույն դատարանը արդարացրեց ամերիկացուն` սահմանելով, որ դրոշ այրելը քաղաքացու բողոքի արտահայտման օրինական միջոց է,
Մեր արժանապատվությունն ու ապագա հաղթանակները դրոշ այրելով չէ. Տիգրան Խզմալյան
Այդ կրակը պետք է մեր սրտում պահենք, ոչ թե իրերի վրա վայրենիների պես հարձակվել: Թշնամու դրոշը չեն այրում, պոկում են հայրենիքիցդ. Տիգրան Խզմալյան
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել և զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցել նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և դիվանագետներ: ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Ադրբեջանի հակահայկական քարոզչության հիմնական կենտրոնները. Արտյոմ Տոնոյան
ԱԴԱ-ի ռեկտորը հաշվետու է նախագահի գրասենյակին, իսկ քաղաքական միջոցառումների պլանավորման և անցկացման մասով՝ անձամբ Հիքմաթ Հաջիևին
Դեսպան Քրիստինա Քվինն արդեն այցելել է Ծիծեռնակաբերդ, բայց ԱՄՆ դեսպանությունն առայժմ որեւէ կերպ չի անդրադարձել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին
Մշուշոտ է մնում հարցը՝ արդյոք հունվարի 20-ին Սպիտակ տուն Դոնալդ Թրամփի վերադարձից հետո ԱՄՆ նախագահը կշարունակի գործածել «ցեղասպանություն» եզրն իր ապրիլքսանչորսյան ամենամյա ուղերձներում, թե՞ չորս տարի անց ամերիկյան իշխանությունները կրկին կմիանան թուրքական ժխտողական քաղաքականությանը։
Ցեղասպանութեան 110-րդ տարելիցի ոգեկոչման հանդիսութիւններ Հալէպին մէջ
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՄԻՋՅԱՐԱՆՈՒԱԿԱՆ ՅՈՒՇԱՀԱՆԴԷՍ «Գանձասար». Հայոց Ցեղասպանութեան 110-րդ տարելիցի ոգեկոչման հանդիսութիւններուն մեկնարկը կատարուեցաւ Չորեքշաբթի, 23 Ապրիլ 2025-ի երեկոյեան ժամը 7:00-ին, Հալէպի «Աղաճանեան» սրահին մէջ տեղի ունեցած «Պիտի Յիշենք Եւ Պահանջենք» խորագիրը կրող միջյարանուական յուշահանդէսով, հովանաւորութեամբ հայ երեք համայնքապետներուն, կազմակերպութեամբ Ս․ Երրորդութիւն եկեղեցւոյ ժողովրդապետութեան։ Յուշահանդէսին հայ երեք համայնքապետներուն կողքին ներկայ էին՝ՀՀ Հալէպի գլխաւոր
Նիդերլանդների կրթության, մշակույթի և գիտության նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ Նիդերլանդների Թագավորության կրթության, մշակույթի և գիտության նախարար Էպպո Բրուինսն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։ Երկու երկրների նախարարները դիտել են «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որը բացվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։ Ցուցահանդեսում ներկայացված են շուրջ յոթ տասնյակ ականատես-վավերագրողների հուշագրություններ,
«Ռուս դիվանագետները շփվում են տվյալ երկրի քաղաքական ուժերի ողջ սպեկտրի հետ». Զախարովան՝ ընդդիմադիր «Մայր Հայաստան»-ի Գյումրիի գրասենյակ ՌԴ գլխավոր հյուպատոսի այցի մասին
«Դա մեր արտասահմանյան դիվանագիտական հաստատությունների ամենօրյա աշխատանքի մի մասն է», – արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսի` ընդդիմադիր «Մայր Հայաստան» գրասենյակ այցին: «Ռուս դիվանագետները շփվում են տվյալ երկրի քաղաքական ուժերի ողջ սպեկտրի ներկայացուցիչների հետ։ Սա արվում է տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունները խթանելու
Վարչապետի օգնականը խմբագրեց հայոց ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի ասածները
«Վարչապետը արտահայտվել է այն առումով, որ ոչ միայն ցեղասպանության հարցը պետք է լինի մեր առաջին հարցերում, այլ այն բոլոր խնդիրները, որ տեսնում ենք էս վերջին 3-4 տարում». Արսեն Միխայլով
«Արդարությունը կհաղթի, այլապես ցեղասպանության անեծքն այս հողերի վրայից չի վերանա»․ թուրքական ՀԿ
«Ցեղասպանության ժխտումը միայն «մենք չենք արել» նախադասությունը չէ»
Կարելի՞ է հետևություն անել, որ Խոզնավարում տների վրա կրակոցները եղել են ՊՆ հերքումների, այսինքն՝ ջայլամային քաղաքականության հետևանք. Սուրեն Սահակյան
«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի նախկին քարտուղար Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը Ադրբեջանցիք հերթական անգամ կրակել են Խոզնավար գյուղի ուղղությամբ ու փամփուշտներից մեկը կոտրել ա տներից մեկի ապակին։ ՊրոՔՊ-ական «լրատվամիջոցներից» մեկը գրել ա, թե դա «Ջահերով երթի» ժամանակ վառած դրոշի փաստին թուրքերի պատասխանն է։ Դեռ մի կողմ թողնենք, որ ՔՊ-ի պրոպագանդան չի դադարում հայության նկատմամբ (Հայոց
Ո՞վ ենք մենք․ Մենք և Նա
Արդյոք մենք քրիստոնյա ենք ընդհանրապես։ Ախր, եթե իսկապես համարում ենք մեզ քրիստոնյա, ապա պետք է վերհիշենք, Աստվածաշնչից այն պատմություններն, երբ Տերը լքում էր հրեաներին իրենց մեղքերի պատճառով և հրեաները պարտվում էին, երբ Ուխտի Տապանակն անգամ անհետացավ։
Թուրքական ժխտողականության քաղաքականությունն Ադրբեջանի համար ոգևորիչ է. «Գեղարդ հիմնադրամ»
«Գեղարդ հիմնադրամ». Թուրքիայից բացի՝ Հայոց ցեղասպանության ժխտողականության գործին ակտիվորեն լծված է նաև Ադրբեջանը, ով պարբերաբար հանդես է գալիս ցեղասպանությունը հերքող հայտարարություններով։ Ադրբեջանի ղեկավարությունը, «գիտական շրջանակը», մամուլը կազմակերպում են միջոցառումներ, կեղծում են փաստեր՝ անհիմն մեղադրանքներ ներկայացնելով հայերի հասցեին։ Նման միջոցառումները տեղի են ունենում հատկապես Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին։ Այսպես՝ ապրիլին Անկարայում Ադրբեջանի դեսպանատան նախաձեռնությամբ տեղի է
Զոհեր, որոնք պահանջում են արդարություն և ճշմարտություն. Իտալիայի փոխվարչապետ
Իտալիայի փոխվարչապետ Մատտեո Սալվինիի ֆեյսբուքյան գրառումը Հարյուր տասը տարի առաջ՝ Հայոց ցեղասպանություն. վերք պատմության մեջ: Ողբերգություն, որն արժեցել է մեկուկես միլիոն կանանց ու տղամարդկանց կյանքեր։ Զոհեր, որոնք պահանջում են արդարություն և ճշմարտություն։ Հիշողություն, որը չի կարելի և չպետք է մոռանալ կամ անտեսել, այլ հիշել և փոխանցել մեր երեխաներին:
«Եթե խաղաղության ես գնում նվաստացման գնով, ստանում ես ե՛ւ նվաստացում, ե՛ւ պատերազմ». Արա Զոհրաբյան
Իշխանությունների քաղաքականությունը պատերազմի է տանում. Դա պարզ երեւում է, հետագայում թող որեւէ մեկի վրա այդ մեղքը չբարդեն. Զոհրաբյան
«Թուրքիայում զգում են դիվերսիոն գործողությունների հետևանքով կորսված կյանքերի ցավը». Էրդողանը ուղերձ է հղել հայ համայնքին
Էրդողանը պնդում է՝ «անցյալի տխուր հիշողությունները չպետք է պատանդ պահեն ներկան և ապագան»։
«Ականների վրա գրվա՞ծ է՝ «Ռուբեն Վարդանյանի տեղադրած»»․ Մանե Թանդիլյանը՝ Բաքվի դատավարության մասին
«Դավիթ Բաբայանի վերջին հայտարարությունն այն մասին է, թե ինչպես են խեղաթյուրում նրանց խոսքերը։ Բոլորս հասկանում ենք, որ դա փակ դատավարություն է, ադրբեջանական պետական լրատվամիջոցն է միայն լուսաբանում, ինչ ուզում՝ վերագրում են յուրաքանչյուրին»,-Ծիծեռնակաբերդի բարձունքում, լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։ Մանե Թանդիլյանն աբսուրդ է համարում ադրբեջանական դատարանում հնչող հայտարարությունները, թե «Ռուբեն Վարդանյանի


















































