Օրվա լրահոսը

ՄԱԿ-ում Ուկրաինայի նկատմամբ ռուսական ագրեսիայի մասին հիշատակող բանաձև է ընդունվել․ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն դեմ են քվեարկել, ՀՀ-ն՝ կողմ

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը «Միավորված Ազգերի Կազմակերպության և Եվրոպայի Խորհրդի միջև համագործակցություն» վերնագրով բանաձև է քննարկել։ ՄԱԿ-ի փոխանցմամբ՝ Վեհաժողովը «ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության մասին» բանաձևի նախագիծն ընդունել է 105 կողմ, 9 դեմ (ԱՄՆ, ՌԴ, Բելառուս, Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական ​​Հանրապետություն, Էրիթրեա, Մալի, Նիկարագուա, Նիգեր, Սուդան) և 33 ձեռնպահ ձայներով։ Հայաստանն ու Վրաստանը կողմ են քվեարկել

Լուկաշենկոն Ալեքսանդր Կոնյուկին ազատել է Հայաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնից

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ալեքսանդր Կոնյուկին ազատել է Հայաստանում  Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ Հրամանագիրն ստորագրվել է այսօր։ Ալեքսանդր Կոնյուկը մասնագիտությամբ իրավաբան է, որը աշխատել է  Բելառուսի ռազմական դատարանի նախագահ, 2009–2011 թթ.՝ զբաղեցրել  Բելառուսի Գերագույն դատարանի զինվորական կոլեգիայի նախագահի պաշտոնը, իսկ 2011–2020 թթ. եղել  է Բելառուսի գլխավոր դատախազ։ Հայաստանում դեսպան է նշանակվել 2020 թվականի

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը նվաճեց ԵԱ արծաթե մեդալը

Քիշնեւում ծանրամարտի Եվրոպայի առաջնության մասնակիցները շարունակում են պայքարը մեդալների համար: Այսօր Հայաստանն ուներ մեկ մասնակից՝ 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը: Մեր ծանրորդը պոկում վարժությունում հաջող կատարեց բոլոր երեք մոտեցումները՝ հաջորդաբար բարձրացնելով 150, 155 եւ 158 կիլոգրամները արժանացավ փոքր արծաթե մեդալի: Հրում վարժությունում սկսելով 185 կգ-ից՝ Ռաֆիկ Հարությունյանը երկու անգամ ձախողեց մոտեցումները 192 կգ-ին եւ երկամարտի

Ալեն Սիմոնյանը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին, որի ընթացքում խորհուրդը հաստատել է ապրիլի 18-ին անցկացվող ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստի օրակարգը:

Կոռեկտ չէ, որ վրանի դիմաց առաջարկում են գործարք․ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները դեմ են վրանը հանելուն

Խորհրդի անդամները վստահեցրին՝ վրանը հանել պետք չէ, նաև պետք չէ բավարարվել միայն սոցիալական հարցերով, քանի որ արցախցին միայն սոցիալական խնդիր չի բարձրացնում, այլ կա Արցախ վերադառնալու, այլ իրավունքների պաշտպանության, գերիների վերադարձի խնդիր։

Գևորգ Պապոյանը և սփյուռքահայ հայտնի գործարարը քննարկել են թեփուկավոր ձկների և դրանց արտադրանքի արտահանում իրականացնելու հնարավորությունները

Ապրիլի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է ֆրանսահայ հայտնի գործարար, խավիարի և ծովամթերքի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող «Պետրոսյան» ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Քննարկման առանցքում եղել է ԵՄ-ի կողմից 2025 թվականի մարտի 16-ից սկսած՝ Հայաստանից Եվրոպական միության երկրներ բարձրորակ ջրային կուլտուրաների արտահանման արգելքի վերացումը։ Նախարարը և

Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը

Ապրիլի 17-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Ոտնլվայի կարգը: Սրբազան արարողության ընթացքում՝ սուրբգրային ընթերցումներից հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց խորանի վրա դրված ջուրն ու յուղը։ Ապա շարականների երգեցողության ներքո, Աստվածորդու օրինակով Նորին Սրբությունը ծնրադիր լվաց և յուղով օծեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ՝ Գերաշնորհ

Գյումրին հրաժեշտ տվեց իր Լիր արքային՝ անզուգական դերասան Ռաֆայել Գրիգորյանին

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում այսօր վերջին հրաժեշտը տվեցին տաղանդավոր բեմադրիչ, դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանին։ Նա մահացել է հիվանդությունից, աճյունը հայրենիք են տեղափոխել ԱՄՆ-ից։ Նա տարբեր թատրոններում է աշխատել, բազում կերպարներ մարմնավորել, սակայն գյումրեցիների հիշողության մեջ ընդմիշտ կմնա որպես Լիր արքա, որի անզուգական խաղը դիտելու համար գյումրեցիները քառօրյա պատերազմի ծանր օրերին

Մեկը մեկին նամակ է գրել, ես դատվում եմ: Սենց բա՞ն է լինում. Էդգար Ղազարյան

Եթե ՍԴ դատավորները տուժող չեն, ես ինչի՞ եմ մեղադրյալ. Ղազարյան

«Եթե իրենք ուժ կիրառեն, սա ևս մեկ կրակ է լինելու, որտեղից կարող է տարածվել»․ Նժդեհ Իսկանդարյան

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը հայտնեց․ «Երկու ամիս 40000 դրամ աջակցության շարունակությունը եղել է նախապայման։ Դեռ հստակ չէ, որ իրենք երկու ամիս ևս տալու են 40 հազարները։ Եթե մենք վրանը չենք հանում, իրենք չեն շարունակում աջակցությունը»։

Եվրոպան չի կարող լուռ մնալ Ադրբեջանում հայ պատանդների նկատմամբ իրականացվող դատական սկանդալի հանդեպ. Ֆրանսիացի փաստաբաններ

Ֆրանսիական FIGARO պարբերականը հրապարակել է ֆրանսիացի հայտնի  փաստաբանների,  փաստաբանական պալատների նախագահների, իրավապաշտպանների բավականին կոշտ հայտարարությունը, որում կոչ է արվում անպատիժ չթողնել Ադրբեջանին՝ մարդու  հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումների  համար: Այն նախաձեռնել է Մոնպելիեի փաստաբանների պալատը:  Ստորև  թարգմանաբար ներկայացվում է կոչ-նամակի բովանդակությունը որոշ կրճատումներով. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի  ստորագրումից 75 տարի անց, Եվրոպան

Անհասկանալի է, այսինքն՝ հայտարարում ենք, որ մեր երկրում որեւէ բան ապօրինի համարելը կարող է հանցակա՞զմ լինել. Մելիքյան

Մեզ հնարավորություն չտվեց պարզաբանել մեղադրանքը: Սա շատ կարեւոր իրավունք է. Ռուբեն Մելիքյան

«Կրակոցներ լսվել են, այդ ժամանակ պարզ չի եղել, թե որ կողմից են լսվել այդ կրակոցները»․ Գեղարքունիքի մարզպետ

«Սոթքի հանքավայրը բնականոն հունով իր աշխատանքները կազմակերպում է, որեւէ դադար չի եղել»,- ասաց Կարեն Սարգսյանը։

Արցախցիները հանրահավաքի օր չեն հայտարարում․ ՀՀ կառավարությունը երկու ամսվա գործարք է առաջարկել

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանը հայտնեց, որ այսօրվանից սկսում են քննարկումներ, որպեսզի հասկանան, թե ժողովրդի կարծիքն այս հարցով ինչ է։

Մեղադրանքը պետք է հասկանանք, պարզաբանման ենթակա հարցեր կան. Մելիքյանը Էդգար Ղազարյանի գործով դատարանից խնդրեց ապահովել իրենց իրավունքը

Որքան էլ ճնշումները մեծ լինեն, շատ դատավորներ ունենում են այդ համարձակությունը, այն ներքին ընդվզումը. Սերգեյ Հարությունյան

Որքան է կազմել ԼՂ-ից տեղահանվածների համար տրամադրված միջազգային օգնությունը․ fip.am

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ապրիլի 7-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր պետական բյուջեի միջոցներից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցության տարբեր ծրագրերով հատկացվել է ավելի քան 115 միլիարդ դրամ (մոտ 294.3 մլն դոլար)։ «Ես նաև ավելորդ չեմ համարում ասել, որ այդ միջոցների 85-90%-ը ծախսվել են Կառավարության բյուջետային միջոցների հաշվին:

Թե Նիկոլ Փաշինյանը, թե նրա թիմը աղերսում է Ադրբեջանից՝ իրենց իշխանության երկարացման հնարավորություն. Արմենուհի Կյուրեղյան

«Իրավիճակը այս երկու իրերին ԱԺ-ում ներկայացնող առաջին բանը, որ կուզենայի ասել, այն էր, որ անընդհատ թե Նիկոլ Փաշինյանը, թե նրա թիմը աղերսում էր Ադրբեջանից իրենց իշխանության երկարացման հնարավորություն: Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ ես պատրաստ եմ, ես հնչեցնում եմ ձեր բոլոր ցանկությունները, ձեր բոլոր պահանջները, միայն թե ամեն ինչ արեք, որ ես մնամ իշխանության: Սա էր

Արմեն Գրիգորյանը և Բելգիայի վարչապետի խորհրդականը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Բրյուսելում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Բելգիայի Թագավորության վարչապետի դիվանագիտական խորհրդական Ռալֆ Մորոյի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունները և դրանց զարգացման հնարավորությունները, մասնավորապես՝ տնտեսական համագործակցության ոլորտում: Կողմերը նաև անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակին՝ ընդգծելով կայուն և համապարփակ խաղաղության հաստատման հրամայականը: ԱԽ գրասենյակ

Հրաչյա Զաքոյանը՝ Ագրարային համալսարանի ռեկտոր․ կառավարությունը հաստատեց ընտրության արդյունքը

Ռեկտորի ընտրության մրցույթին գրանցվել էր չորս հավակնորդ, ընտրությունը կայացել էր մեկ փուլով։

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարության մեջ. ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը 2025 թվականի ապրիլի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»:

Ուզում ենք ունենալ ազգային իշխանություն. «Սրբազան պայքարի» երիտասարդները փակել էին Հաղթանակի կամուրջը

Երիտասարդները նշում էին, որ չեն կարող համբերել մեկ տարի, որ կայանան ընտրություններ, քանի որ իրենք չեն ուզում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կրկին վերարտադրվի:

Դեսպան Սոֆիանոպուլոսի հետ հանդիպմանը Արման Եղոյանը խոսել է ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման կարեւորության մասին

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ապրիլի 17-ին ընդունել է մեր երկրում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Ողջունելով դեսպանին՝ Արման Եղոյանը նշել է, որ Հունաստանը կարեւոր գործընկեր է Հայաստանի համար թե՛ երկկողմ հարաբերությունների մակարդակում, թե՛ որպես ԵՄ անդամ երկիր: Այս համատեքստում Արման Եղոյանը հիշատակել ու հաջողված է գնահատել Եվրոպական

«Մոնիտոր-լրտեսներ են». ըստ Զախարովայի՝ ոչ տարածաշրջանային խաղացողները չեն մոտեցնում խաղաղությունը Հարավային Կովկասում. սահմանագոտում կրակոցները դրա վկայությունն են:

Որո՞նք են Եվրամիության ներկայացուցիչների իրական նպատակները Հայաստանում… նրանք, այսպես ասած, մոնիտոր-լրտեսներ են և ներսից ու դրսից աշխատում են Հայաստանի հարևան բոլոր պետությունների և երկրների դեմ»։

«Ուրեմն կարդա՛ սա ու «ականջիդ օղ արա». «Սպառնո՞ւմ ես, որ ավելին կարող եք։ Հավատում եմ». Ալեն Սիմոնյանի եւ Քրիստինե Վարդանյանի հեռակա բանավեճը

Հիշիր, որ հերոսությունը հայի համար Լիբանանից Հայաստան վերադառնալը չէ, այլ 4 տղաներիդ և քո ծառայությունը հայրենիքին մատուցելն է, այլ ոչ թե Կասկադի սրճարաններում սուրճ խմելիս հայրենասիրություն խաղալն է և անկախ երկրի ղեկավարների հասցեին ընտանիքի ներկայությամբ վիրավորանքներ բղավելն է՝ կրկին վստահ լինելով, որ գլուխդ չեն ջարդի:

Անկախության հռչակագրի հղումից հրաժարվելը նշանակում է կազմաքանդել մեր պետականության հիմքերը. Էդմոն Մարուքյան

Ամեն օր փոփոխվող դիրքորոշումներով հնարավոր չէ բանակցել Ադրբեջանի հետ: Փաշինյանը կամ պետք է հայտարարի, որ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ հարցը փակված է, կամ էլ խոստովանի, որ կիսում է ադրբեջանական կողմի մտահոգությունը և պատրաստվում է նրանց պահանջներին համապատասխան նոր Սահմանադրություն ընդունել։

Ընդամենը մեկ տարի ռազմարդյունաբերության կոմիտեի ղեկավար եղած անձը գնահատական է հնչեցրել մինչև 2018-ը ոլորտում եղած վիճակի մասին. Շիրազ Խաչատրյան

Թողնես՝ կհամոզեն, որ 3-րդ հանրապետությունն առհասարակ 2018-ին է հռչակվել, իսկ Արցախը գոյություն չի էլ ունեցել:

Այսօր մենք պետություն ունենալու այնպիսի շանս ունենք, որ չենք ունեցել երբեք. Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթն ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2024 թ. կատարման զեկույցի քննարկման ավարտին

Այսօր Հայաստանում սկսվել է հեղափոխություն, որը եթե ոչ առավել, առնվազն նույնքան կարևոր է, որքան 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությունը, և այդ հեղափոխությունն էլ է ավարտվելու ժողովրդական հաղթանակով։ Տեղի է ունենում իրական Հայաստանի սոցիալ հոգեբանական հեղափոխությունը։ Այդ հեղափոխության առանցքային արձանագրումն այն է, որ վերջին մի քանի հարյուրամյակներում առաջին անգամ միջազգայնորեն ճանաչված մեր պետությունը և մեր հայրենիքը նույնական են, մեր հայրենիքը Հայաստանն է։

Թբիլիսիում փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումը միտված էր առաջ մղելու ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում եռակողմ համագործակցությունը. ՀՀ ԱԳՆ

2025 թվականի ապրիլի 17-ին Թբիլիսիում Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլիի, Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի միջև եռակողմ հանդիպում՝ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով։ Հանդիպման մեկնարկին Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան, Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Վահան

5 տարում 220 միլիարդ ՀՀ դրամ՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը Leasing Expo 2025-ի «Հիմնական գործընկերն» է: Էքսպոյի շրջանակում Ակբա Լիզինգը կներկայացնի լիզինգային շուկայի լավագույն առաջարկները։ Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը համարվող փոքր, միջին և խոշոր ձեռնարկությունների, ինչպես նաև անհատ տնտեսվարողների ու ֆերմերների համար Ակբա Լիզինգը երկարաժամկետ և հուսալի գործընկեր է. ընկերությունը միայն վերջին հինգ տարիների ընթացքում շուրջ 220 միլիարդ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031