Օրվա լրահոսը

«Արցախի հիմնադրամի փողերը հատկացվել են 48 ընտանիքների, Սամվել Շահրամանյանից պահանջելու բան չկա՞»․ արցախցիները պահանջում են, որ Արցախի նախագահը գնա դատախազություն

«Ասում են՝ սա Նիկոլի շարժում է։ Ովքեր ասում են՝ Նիկոլի շարժում է, արդեն գործակալներ են։ Ովքեր ասում են՝ սա Նիկոլի շարժում է, ուրեմն հիմնադրամից 25 մլն դոլարն իրենց է գնացել»։

FRG Armenia թիմը միջազգային մրցումներից վերադարձել է 11 մեդալով

FRG Armenia թիմը Նատալյա Սերգեևնա Ազրաքանցյանի գլխավորությամբ հաղթանակով վերադարձել է տուն՝ մասնակցելով Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացված ALAN CUP միջազգային մրցաշարին: Հայաստանի գեղարվեստական և էստետիկ գիմնաստիկայի ներկայացուցիչներն իրենց ուժերը փորձել են միաժամանակ երկու մրցաձևում՝ ցուցադրելով բարձր վարպետություն և նվաճելով փայլուն արդյունքներ: Մրցաշարին մասնակցել է ավելի քան 600 մարզիկ՝ տարբեր երկրների ներկայացուցիչներ՝ Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան, Հայաստան, Մալայզիա

«Եթե չկռվեին, եւ ընդհանրապես մեր ժողովուրդը, պաշտպանական ամբողջ համակարգը իր առջեւ դրված խնդրի լուծման առումով կռված չլիներ, խաղաղություն կլինե՞ր». Անդրանիկ Քոչարյան

«Պետք է հնչեր 210 թիվը՝ հնչել է 10: Ես այդտեղ խնդիր չեմ տեսնում: Կներեք, անընդհատ փնտրել փոթորիկ մի բաժակ ջրում, դա մեզ ոչ մի լավ տեղ չի տանի». Անդրանիկ Քոչարյանը՝ Խաչատուր Սուքիասյանի հայտարարության մասին

Համաշխարհային բանկի այս ծրագիրը կօգնի ստեղծել աշխատատեղեր և խթանել տեղական տնտեսական աճը. Կարոլին Գեգինատ

ՎԱՇԻՆԳՏՈՆ, ապրիլ 17, 2025 — Համաշխարհային բանկի խմբի Գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատել է 100 միլիոն դոլար արժողությամբ ծրագիր, որի նպատակն է բարելավել դիմակայուն ենթակառուցվածքների հասանելիությունը և բարձրացնել զբոսաշրջության դերը Հայաստանի տնտեսության մեջ։ Ծրագիրը կստեղծի աշխատատեղեր, կներգրավի մասնավոր ներդրումներ և օգուտներ կբերի առաջնահերթության կարգով ընտրված յոթ համայնքների բնակիչներին և այցելուներին։ Զբոսաշրջության և տարածաշրջանային ենթակառուցվածքների բարելավման

Արա Խզմալյանը կարևորեց Հանրային խորհրդի հանրային ընկալումները ճշգրտելու անհրաժեշտությունը

Կայացել է նոր կազմով Հանրային խորհրդի անդրանիկ նիստը:

Նախկին ՀՀԿ-ական տնօրենը կոչ է անում գրանցվել եւ մասնակցել Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձեւ է» շարքի հանդիպումներին

Մեր հարցին, որ ինքը դպրոցի տնօրեն աշխատելու համար ստացել է ղեկավարման իրավունքի հավաստագիր, այսինքն` ոչ միայն կրթված է, այլեւ վերապատրաստված, ուրեմն ինչպե՞ս է մասնակցում միջոցառման, որի կազմակերպիչները չեն ավարտել համալսարանը, Ռիմա Դավթյանն այսպես արձագանքեց. «Դա նոր կրթվելու մասին է, այն չէ, որ հավաստագիր ունեք կամ բուհ չեք ավարտել…Դուք չեք ուզում գնալ եւ լսել, թե ինչի մասին է այն, գնում եք միայն վերնագրի հետեւից, ուզում եք մարդկանց խոսեցնել եւ ինտրիգ գտնել…

Հռոմի կանոնադրության վավերացումից հետո մեր երկրի իրավական համակարգում անհրաժեշտ է այնպիսի կարգավորումներ նախատեսել, որոնք վերաբերում են Միջազգային քրեական դատարանի հետ ՀՀ համագործակցությանը. կայացել է քննարկում

Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրության վավերացումից հետո մեր երկրի իրավական համակարգում անհրաժեշտ է այնպիսի կարգավորումներ նախատեսել, որոնք վերաբերում են Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հետ Հայաստանի համագործակցության հիմունքներին, պատասխանատու մարմիններին և դրանց գործառույթներին, ինչպես նաև համագործակցության ընթացքում իրավական օժանդակության ձևերին: Հաշվի առնելով ՄՔԴ հետ համագործակցության պատշաճ կարգավորման կարևորությունը` Ժողովրդավարության զարգացման հիմնադրամն այս հարցերի շուրջ ՀՀ Արդարադատության նախարարության

Հանցավոր խումբը շուրջ 35 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ էր ձեռք բերել՝ իրացնելու նպատակով

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Ազգային անվտանգության ծառայության հետ իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին ՀՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դիտավորությամբ՝ ՀՀ քաղաքացի Ռ.Ս-ի օժանդակությամբ, մաքսանենգ

Մայրաքաղաքի 10 մանկապարտեզներում ռոբոտաշինության կրթական փորձնական ծրագիր է ներդրվել

Երևանի քաղաքապետարանը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ, մայրաքաղաքի 10 մանկապարտեզներում ներդրել է «Ռոբոտաշինության» կրթական փորձնական ծրագիր: Այն նախատեսված է նախակրթական հաստատությունների ավագ խմբերի համար: Ծրագրի շրջանակներում դաստիարակները մասնակցել են վերապատրաստման դասընթացների: Այս նախագիծը նախադպրոցական տարիքում ոչ միայն զարգացնում է երեխաների մտածողությունը, այլև կրթությունը դարձնում է առավել հետաքրքիր, թիմային, ստեղծագործական ու ինքնատիպ: Երևանի քաղաքապետարան

Գյումրիում ուրախանալու շատ բան չկա

Քաղաքականությունը Հայաստանի Հանրապետությունում շարունակում է մնալ անառողջ միջավայրում։ Այս պնդման հերթական վկայությունն է Գյումրու ընտրություններն ու դրա արդյունքում համայնքապետի պաշտոնում Վարդան Ղուկասյանի ընտրությունը։ Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցում էր քաղաքական ինն ուժ։ Նրանց մեջ կային քաղաքականապես եւ բարոյապես առողջ, քաղաքակիրթ, զուսպ թեկնածուներ։ Սակայն առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրած կուսակցությունները՝ «Քաղաքացիական պայմանագիրն» ու կոմունիստները՝ Սարիկ Մինասյանի եւ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Ապրիլի 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-23-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հանրապետության տարածքում` Ապրիլի 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-23-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14- 17մ/վ

Ընտրակաշառք տալու, ստանալու և բարեգործության արգելքը խախտելու մեջ մեղադրվող 4 անձի վերաբերյալ 2 քրեական վարույթներն ուղարկվել են դատարան

Ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ Գյումրի համայնքի 2025 թվականի մարտի 30-ին նշանակված ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի թեկնածուն բարեգործության անվան տակ ընտրողին դրամ և ապրանք խոստանալու եղանակով խախտել է բարեգործության արգելքը: Մասնավորապես՝ դաշինքի թեկնածուն իր

Թե ինչպես Արցախի դատարանից քրեական գործը հայտնվեց Հայաստանում

Արցախցի Սերգո Շաքարյանի գործով ՀՀ գլխավոր դատախազին է դիմել նաեւ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը Քրեական գործը ներկայում գտնվում է Երեւան քաղաքի քրեական դատարանում (դատավոր Ժորա Չիչոյանին է հանձնվել 2024 թվականի ապրիլի 22-ին –Ռ.Մ.): Ապրիլի 14-ի նիստում տեղեկացվեց, որ վերդիկտը կհրապարակվի սույն թվականի ապրիլի 30-ին: Քրեական գործը հարուցվել է 2022 թվականին, Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքով, ապա

ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանում ներկայացվել են ՆԳՆ բարեփոխումներն ու քաղաքացիական վերահսկողության մեխանիզմները

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ապրիլի 15-ին և 16-ին Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի իրականացումը մշտադիտարկող կոմիտեի 82-րդ նիստին։ Նստաշրջանում հիմնական զեկույցով ներկայացվել է խոշտանգումների կանխարգելման ու մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ՆԳՆ բարեփոխումները։ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը պատասխանել է Կոմիտեի անդամների հարցերին՝ անդրադառնալով

ԶՊՄԿ-ն հրավիրում է մասնակցելու սև մետաղի ջարդոնի բաց աճուրդի

Աճուրդին մասնակցելու հրավեր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հրավիրում է մասնակցելու սև մետաղի ջարդոնի վաճառքի բաց աճուրդին, որը կկայանա 2025 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 10:00-ին (Երևանի ժամանակով) հետևյալ հասցեով՝ ք.Երևան, Վազգեն Սարգսյանի 2, 9-րդ հարկ, «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի գրասենյակի խորհրդակցությունների սենյակ: Աճուրդի առարկան՝ սովորական որակի ածխածնային պողպատի՝ СТ-3СП մակնիշի սև մետաղի ջարդոն Ընդհանուր ծավալը՝ մոտ 3 300

«44-օրյա պատերազմի ժամանակ մեծ մասը չի կռվել, մի մասը ինադու սաբոտաժ է արել»․ Խաչատուր Սուքիասյան

Խաչատուր Սուքիասյանը համաձայնեց լրագրողների դիտարկումներին, որ 2023 թվականի սեպտեմբերյան պատերազմի ժամանակ արցախցիները մնացել էին միայնակ, որովհետեւ ՀՀ-ից օգնություն չի եղել

Վատիկանը պատվում է Ադրբեջանի մուսուլման դեսպանին՝ չնայած երկրի կողմից հայ քրիստոնյաների էթնիկ զտմանը

Ադրբեջանի մուսուլման դեսպանը Սուրբ Աթոռում պարգևատրվել է Եկեղեցուն և հասարակությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար, չնայած իր երկրի կողմից քրիստոնյաների հալածանքներին:

«Պարարվեստում առաջընթաց ունենալու համար անհրաժեշտ է ընդունել համապատասխան օրենքներ եւ սահմանել հստակ վերահսկողություն». Արտաշես Կարապետյան

ՀՀ ժողովրդական արտիստ, Երեւանի պատվավոր քաղաքացի եւ ճանաչված պարագետ 97-ամյա Արտաշես Կարապետյանի աշխատասեղանին դրված է իր ինքնակենսագրական գիրքը՝ «Կյանք՝ նվիրված պարին» վերնագրմամբ, իսկ թիկունքում հարուստ գրադարանն է՝ նվիրված պարարվեստին։ Անվանի պարագետին գոհացնում է ունեցած գրքերի ցանկը։ «Այն մարդիկ, ովքեր կարդացել են պարարվեստի մասին գրքեր, մեծ առավելություն ունեն։ Դրանց շնորհիվ տեսարանը բեմադրում ես քո պատկերացմամբ, զարգանում է

ՀՀ զինված ուժերում ՆԱՏՕ-ի չափանիշներով փոփոխություններ կլինեն

Ընդդիմադիր խմբակցության անդամները ցանկանում են մանրամասներ իմանալ սերժանտական ​​նոր համակարգի վերաբերյալ։ Գլխավոր շտաբի եւ ՊՆ բարձրաստիճան ներկայացուցիչները խոստացել են տրամադրել այս մանրամասները, բայց չեն տրամադրել։ Փոխնախարարն ասաց, որ փաստաթուղթը պատրաստ է՝ կտրամադրվի։

Լիլիթ Դանեղյան-Բոսլերն ընդգծել է, որ Եվրոպայի խորհրդի հետ ՄԻՊ շարունակական համագործակցությունը կնպաստի առկա մարտահրավերների հաղթահարմանը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 17-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Արդարադատության և մարդու իրավունքների ոլորտում համագործակցության ծրագրերի բաժնի պետի տեղակալ Լիլիթ Դանեղյան-Բոսլերին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԵԽ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ՝ «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի ղեկավար Թամարա Բարբակաձեն և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներ: Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել

Մոսկվան ու Բրյուսելը նախազգուշացրեցին Փաշինյանին

Հայաստանի իշխանությունների շուրջ օղակը գնալով սեղմվում է Ռուսաստանը հետեւողականորեն շարունակում է Հայաստանին զգուշացնել ցավոտ հետեւանքների մասին` եթե Երեւանը գնա «եվրոպական ուղով»: ՌԴ-ից հերթական պաշտոնյան հանդես է եկել հերթական նախազգուշական «ճառով»: ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը «Իզվեստիային» տված հարցազրույցում նկատել է. «Մենք Հայաստանի շահերը ճնշելու ծրագիր չունենք եւ չի էլ կարող լինել։ Նա մեր դաշնակիցն է,

Թուրքիան այնքան հետաքրքրված չէ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, որքան ՀՀ իշխանությունը, թեպետ հակառակն են փորձում համոզել. «Հայաքվե»

Թուրքիան չի կարող լինել հայ-ադրբեջանական կարգավորման միջնորդ, նույնիսկ տարածք տրամադրելու առումով, սակայն արդեն երկրորդ անգամ է՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցություններն անցկացվում են Թուրքիայում

Այն, որ Ադրբեջանն ազատ չի արձակում հայ գերիներին, ագրեսիայի ևս մեկ դրսևորում է Հայաստանի նկատմամբ․ ԵԽ պատգամավոր

«ԵՄ-ն համերաշխ է Հայաստանի հետ, և դա հիմնված է ընդհանուր քաղաքակրթական արժեքների վրա»

«Ուզում եմ հասկանամ՝ կարո՞ղ է ինչ-որ բան է փոխվել, որովհետեւ սա միակ օրինագիծը չի, որ համայնքներին կենտրոնական իշխանության վերահսկողության տակ բերելուն է նաեւ միտված»․ Արսեն Թորոսյան

«Այն համայնքների ղեկավարները, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեն, այս մահակը կուղղվի նրանց գլխին»․ Գառնիկ Դանիելյան

Սահմանադրութիւն-ժողովուրդ խզումի մասին վարչապետին տուած բացատրութիւնները համոզիչ չեն. «Ազդակ»

Հայաստանի վարչապետի դիրքորոշումը Սահմանադրութեան փոփոխութեան, աւելի ճիշդը Անկախութեան հռչակագիր-Սահմանադրութիւն իրաւական կապի ջնջումին մասին, պաշտօնապէս յայտարարուած է: Յստակ էր, որ Սահմանադրութիւնը փոփոխութեան պիտի ենթարկուի: Այստեղ հիմնաւորումը այն է, որ իշխանութիւնները կը ձեռնարկեն Սահմանադրութեան փոփոխութեան ոչ թէ Ազրպէյճանի պահանջին ընդառաջելով, այլ անոնք վաղուց իրենց ղեկավարին ճամբով յայտնած էին նոր Սահմանադրութիւն ունենալու իրենց համոզումին մասին: Սահմանադրութիւն-ժողովուրդ խզումի մասին

Ցավալին նաեւ Երեւանի պասիվությունն է: ՀՀ-ն չի արտահայտել պաշտոնական դիրքորոշում Վատիկանում «գիտաժողովի» վերաբերյալ. «Ազգ»

դժվար թե այդ մասին Պապը իմանար նախապես, քանի որ այդ օրերին հիվանդանոցում էր: Սակայն այժմ, երբ նա ապաքինվում է եւ արդեն իսկ տեղյակ է կատարվածին նմանատիպ անձնական դիմումների շնորհիվ, պետք է որոշում կայացնի եւ հրապարակի պաշտոնական Վատիկանի կարծիքը, գոնե պետքարտուղարության միջոցով, որի գիտությամբ Արեւելյան եկեղեցիների գերասչության կառավարիչ կարդինալ Կլաուդիո Կուջերոտին, որն ի դեպ հայագետ է, ողջույնի խոսք էր ուղարկել այդ գիտաժողովին: Խնդիրն այստեղ է, թե ինչո՞ւ է Կուջերոտին ողջունել նման գիտաժողովը:

Արտակ Բեգլարյան. «Մենք ինչքան շատ ենք պայքարում, իրենք այնքան շատ են ատելության քարոզ անում». «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցն Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն է: – Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ իշխանությունների հետ ինստիտուցիոնալ համախմբման պրոցեսներ են տեղի ունեցել, այդ պատճառով ապրիլի 15-ին խորհուրդը, ինչպես խոստացել էր, չի հայտարարել հետագա քայլերի, այդ թվում` հաջորդ հանրահավաքի մասին: Խորհրդի հայտարարության համաձայն` իշխանությունների հետ բնակարանային ծրագրերի, զբաղվածությանն առնչվող, ինչպես նաեւ որոշ

Եթե Ադրբեջանը բացահայտորեն աջակցում է մեր հակառակորդին՝ անտեսելով ստորագրված պայմանագրերը, դա հիմք է համագործակցության մոտեցումները վերանայելու համար. Սերգեյ Մարկով. «Ազգ»

Ռուսաստանյան երեւի ոչ առաջատար լրատվամիջոցներից մեկը՝ «Ինտերեսնայա Ռոսիա» ցանցային հրատարակությունը, ամսույս 13-ին հանդես է եկել «Ալիեւը մարտահրավեր է նետում Մոսկվային. ինչո՞վ կպատասխանի Ռուսաստանը» ինտրիգային վերնագրով մի հրապարակմամբ: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մի շարք հայտարարություններ է արել, որոնք սուր արձագանք են հարուցել Ռուսաստանում,- կարդում ենք հոդվածի սկզբում:- Հատուկ ռազմական գործողության (ՀՌԳ) մասին նրա խոսքերը, որոնք հնչել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031