Օրվա լրահոսը
Կարեն Դեմիրճյանը տանը մեզ ասել է, որ քննարկվում է Մեղրիի շրջանը փոխանցել Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու դիմաց, ինչին ինքը դեմ էր. Ստեփան Դեմիրճյան. «Հրապարակ»
Ալիեւը չի մոռացել ու նորից սկսել է համոզել Դեմիրճյանին Նյուվադի-Մեղրի ճանապարհի դեմ առարկությունը հանել․ «Կարեն, քեզ որպես եղբոր եմ խնդրում… Եթե դու ինձ այդպես խնդրեիր, ես Ադրբեջանի կեսը քեզ կտայի»։
Ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը ոչ միայն բարոյական, այլեւ միջազգային իրավունքի կոնվենցիաներից բխող պարտավորություն է. միջամտության խնդրանք Ավստրիայի առաջնորդներին. «Ազգ»
Վատիկանի լրատուն՝ Vatican News-ը, որ բնավ չի անդրադարձել ապրիլի 10-ին Գրեգորյան համալսարանում անցկացված Ադրբեջանի քրիստոնեական ժառանգության վերաբերյալ գիտաժողով անվանյալ կեղծիքին, երեկ գերմաներեն տարբերակում տեղադրել էր Ազիզ Քարիմովի (Aziz Karimov) ստորագրությամբ մի լուսանկար՝ հետեւյալ մակագրությամբ՝ «ԼՂ-ի նախկին մայրաքաղաք Ստեփանակերտը՝ անցյալ հոկտեմբերին»: Դրան կից հրապարակված հոդվածը Ստեփանակերտի մասին չէ, այլ՝ Բաքվում շարունակվող ոճրագործության վերաբերյալ ակնարկ է եւ
Արցախի իշխանությունները խիստ դատապարտում են ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անպատասխանատու պահվածքը
Էդ ձե՛զ ա թվում, բերեք ինձ․․․ սուտ եք խոսում․․․ սուտ խոսեցիք, սու՛տ խոսեցիք։ Զոհ չե՛ն ունեցել Ղարաբաղում 23 թվականին։ 10 հոգի մարդ ա․․․ եթե բենզինի տրաքելուց ա, դա ուրիշ բան ա․․․ Զոհ չեն ունեցել։ Էդ սկզբի կռիվն ա եղել, որ մի քանի մարդ ա զոհվել․․․
Վահագն Մելիքյան. «Այդ ջղաձգումները, մարմնի անկանոն շարժումները, ձայնային ելեւէջներն ընդհանրապես հարիր չեն որեւէ պետության ղեկավարի». «Հրապարակ»
Ըստ Մելիքյանի՝ նա քաջ գիտակցում է, թե ինչ է անում, եւ իր վարքագծով ինքն է ստեղծում մի միջավայր, որտեղ, իբրեւ թե, ինքն ադեկվատ չէ
Արցախցին չլքեց իր հողը։ Նրան լքեց այն իշխանությունը, որն ուներ պարտք՝ պաշտպանելու Արցախը. Հակոբ Հակոբյան
ՔՊ-ական պատգամավորները հերթ չեն տալիս ամբիոնից գոչելու, թե «Արցախցին չկռվեց, Արցախցին լքեց իր հողը»։ Սա միայն ցինիզմ չէ։ Սա պետական մակարդակով արցախցուն դավաճանելու վերջնական ինքնախոստովանություն է։
Ավարտվել են Մասյացոտն թեմի առաջնորդարանի 2-րդ հարկի կառուցման և Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու մոմավառության սրահի ընդլայնման աշխատանքները
4 տարի առաջ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Արարատի մարզում հիմնադրվեց Մասյացոտն թեմը: Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցին ընտրվեց որպես առաջնորդարան: Գործառույթների ընդլայնմամբ պայմանավորված անհրաժեշտություն առաջացավ առաջնորդարանի մեկ հարկանի մասնաշենքի տարածքն ընդլայնել: 2024 թվականին Միքայել և Կարեն Վարդանյանները նախաձեռնեցին առաջնորդարանի երկրորդ հարկի կառուցման աշխատանքները: 2025 թվականի ապրիլին շինարարությունն արդեն ամբողջությամբ ավարտվել է: Առաջնորդարանի երկհարկանի շենքը
Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանությունը հարված է ոչ միայն հայ ժողովրդին, այլև համաշխարհային քաղաքակրթությանը. Հովիկ Ավանեսով
Միջազգային հանրությանը կոչ ենք անում դուրս գալ ձևական մտահոգություններից և գործել հանուն համամարդկային արժեքների պաշտպանության
Իշխանությունը խրախուսում է սպառնալիքներն ու բռնության կոչերը
Իշխանությունների սանձազերծած հակաարցախյան հիստերիան գնալով սաստկանում է: Ազգային ժողովի ամբիոնից եւ Հ1-ի եթերից գրեթե ամեն օր հնչում է «մնայիք, կռվեիք» ստորագույն, հակահայկական եւ հակամարդկային թեզը: Իշխանական քարոզիչների կայքերում բացահայտ հնչում են արցախցիների հասցեին սպառնալիքներ եւ ոչնչացնելու կոչեր: Դատախազությունը, որը քրեական հետապնդումներ է սկսում Փաշինյանին քննադատելու կամ նույնիսկ այդ քննադատությանը «լայք» դնելու համար, այս պարագայում ոչ
Ինչո՞ւ են աղմկում Քոչարյանի կողմնակիցները-4
Հոդվածաշարի նախորդ մասը կարդացեք այստեղ: Նախօրեին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը տվեց ներընդդիմադիր դաշտի վերջին շրջանի քաղաքական բոլոլայի քվինտէսենցիան՝ «ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք»։ Սա հստակ պատասխան էր բոլոր նրանց, ովքեր փորձում են աքսիոմատիկ փաստերը գլխիվայր շրջել եւ իրենց «համբուրած էշին» համառորեն կապել ՀՀԿ-ի դռանը։ Սերժ Սարգսյանն իր ելույթում տվեց նաեւ վերջին շրջանում տարբեր
Սուրբ Աթոռի L’Osservatore Romano պաշտոնաթերթը նոր հոդված է հրապարակել Կովկասյան Աղվանքի պատմության վերաբերյալ
Վերջին երկու տարիներին ադրբեջանական կողմը նպատակաուղղված կերպով առաջ է տանում այսպես կոչված աղվանից եկեղեցու վերականգնման գաղափարը: Այս գործընթացը մեկնարկել էր դեռևս 2020 թվականից, երբ Արցախի տարածքների մի մասի օկուպացիայից հետո ադրբեջանական կողմը սկսեց պարբերաբար կազմակերպել ուդիական համայնքի ներկայացուցիչների այցերը հայկական սրբավայրեր՝ դրանք ներկայացնելով որպես աղվանա-ուդիական սրբավայրեր և հոգևոր կենտրոններ: Առաջնային թիրախում հայտնվեց Դադիվանքը: Սկսած 2020
Տարածվող լուրերը, թե Սամվել Բաբայանը հավակնում է Արցախի նախագահի պաշտոնին, իրականությանը չեն համապատասխանում
Ի պատասխան ԶԼՄ հարցումների Ի պատասխան լրատվամիջոցների կողմից ստացված հարցումների և հանրային դաշտում տարածվող չհիմնավորված տեղեկատվության՝ հայտարարում ենք, որ Սամվել Բաբայանը չի հավակնում Արցախի նախագահի պաշտոնին։ Իսկ տարածվող նմանատիպ տեղեկությունները դիտարկում ենք որպես միտումնավոր արշավ՝ ուղղված հասարակական կարծիքի մանիպուլյացիային։ Արցախի պետական ինստիտուտների պահպանման և շարունակականության վերաբերյալ Սամվել Բաբայանի դիրքորոշումները բազմիցս արտահայտվել են գործող նախագահ Սամվել
Ադրբեջանը 2025-2029թթ. 11,8 մլրդ ԱՄՆ դոլար է հատկացնելու Արցախի բռնազավթված տարածքների և ենթակառուցվածքների վերականգնման համար
Իրանագետ Արտյոմ Տոնոյանը տելեգրամյան ալիքում գրում է Ադրբեջանը 2025-2029թթ. 11,8 մլրդ ԱՄՆ դոլար է հատկացնելու Արցախի բռնազավթված տարածքների և ենթակառուցվածքների վերականգնման համար: Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը հրապարակել է մի փաստաթուղթ («2025–2029թթ․ միջնաժամկետ բյուջետային պլանավորման նախագիծ»), ըստ որի՝ նշված ժամանակահատվածում (2025-2029) պետական բյուջեից շուրջ 20 միլիարդ մանաթ (11,8 միլիարդ ԱՄՆ դոլար) կուղղվի Արցախից բռնազավթված տարածքների ենթակառուցվածքների վերականգնմանը։
Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքի մարզպետի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումն ու համագործակցությունը
Սյունիք կատարած այցի ընթացքում Մեծ Բրիտանիայի դեսպանը հանդիպել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ՝ քննարկելու տարածաշրջանային զարգացումն ու համագործակցությունը։ Զրույցը ներառում էր մի շարք թեմաներ՝ այդ թվում՝ Սյունիքում տեղական ինքնակառավարման դերը,, ընդգրկուն զարգացման կարեւորությունը եւ տարածաշրջանում անվտանգության իրավիճակը։ «Ուրախ էի կրկին հանդիպել մարզպետ Ղուկասյանին։ Քննարկեցինք Սյունիքի զարգացման ընթացքն ու մարզպետի ապագայի տեսլականը։ Ինձ համար խաղաղությունն ու
Իշխանական ԶԼՄ-ի կողմից արցախցիների նկատմամբ ատելության խոսք քարոզելու, տարածելու վերաբերյալ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը՝ օրակարգում․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո»
Իշխանական «Խոսնակ» լրատվականի կողմից տևական ժամանակ արցախցիների նկատմամբ ատելության խոսք քարոզելու, տարածելու վերաբերյալ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը՝ իրավապահների օրակարգում։ «Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ Մեսրոպ Առաքելյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել։ Հիշեցնենք, որ իշխանական քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ն տևական ժամանակ է, ինչ արցախցիների նկատմամբ ատելություն է տարածում։ Նախօրեին էլ կրկին հրապարակվել է մի տեսանյութ, որում
Կենտրոնական բանկը տեխնոլոգիա կարգավորելու իրավասություն չունի, այն կարգավորելու է ֆինանսական հիմնական ռիսկերը. Արմեն Նուրբեկյան
Խորհրդարանը քննարկել է «Կրիպտոակտիվների մասին» մայր օրենքը
Տեսանյութ. «Ազգ»-ը տվյալ նյութի թարգմանության հարցում եղել է ծայրաստիճան ուշադիր և չի խեղաթյուրել խոսակցության իրական էությունը, այնպես ինչպես ներկայացված է ՀՀ չորրորդ նախագահի գրասենյակի կողմից
ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակն արձագանքել է Իրանի նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հարցազրույցին, որում նա պատմել է, թե ընդլայնված կազմով հանդիպումից հետո ՀՀ նախագահի հետ երկկողմ զրույցի ընթացքում Արմեն Սարգսյանը խնդրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին փոխանցել հետևյալ ձևակերպմամբ իր պատգամը. «28 տարի առաջ մենք հզոր էինք, իսկ Ադրբեջանը՝ թույլ: Մենք տիրացանք Ղարաբաղին,
ՔՊ նախաձեռնող նիստում ամփոփվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները
Ապրիլի 17-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ամփոփվել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Կուսակցության Վարչության փոխնախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։
Իրանը պատրաստ է օգնել Հայաստան-Ադրբեջան հաշտության կնքմանը
Լեռնային Ղարաբաղի շուրջ տասնամյակներ տևած լարվածությունից հետո, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը թվում է անխուսափելի: Իրանը՝ որպես երկու երկրների հետ բարեկամական կապեր ունեցող հարևան, առաջարկել է օժանդակել վերջնականացված պայմանագրի ստորագրմանը։ Փոխարտգործնախարար Մաջիդ Թախթ-Ռավանչին ընդգծել է Իրանի հանձնառությունը բարի հարևանության նկատմամբ և պատրաստակամությունը՝ օգնելու Երևանին և Բաքվին համաձայնության հասնելու հարցում: Թախթ-Ռավանչին ընդգծել է համաձայնագրի կարևորությունը
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչները հանդիպել են Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հետ
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի որոշ ներկայացուցիչներ ապրիլի 17-ին հանդիպում են ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հետ: Կողմերը քննարկել են Խորհրդի կատարած աշխատանքները և հրապարակված օրակարգի շուրջ համագործակցության հնարավորությունները: Խորհրդի անդամները հետաքրքրվել են ԱՀ իշխանությունների դիրքորոշումների և ծրագրերի վերաբերյալ՝ կարևորելով ջանքերի ներդաշնակեցման անհրաժեշտությունը: Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ
Փաշինյանը Մուշեղ Բաբայանին ազատել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանն այսօր որոշում է ստորագրել Մուշեղ Բաբայանին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ «Ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով և 24-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետով՝ Մուշեղ Բաբայանին ազատել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:
Թուրքիան նավթի պաշարներ է փնտրում Վանի նահանգում
Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Վանի նահանգի Մուրադիե շրջանում նավթի որոնման աշխատանքներ են իրականացվում։ Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։ Ինչպես նշում են շրջանային ղեկավար Մելիհ Այդողանն ու իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) նահանգային ղեկավար Աբդուլահաթ Արվասը, աշխատանքների արդյունավետությունը շատ շուտով տեսանելի կլինի։ «3, 4
«…Քաղաքացի Նոյ Ադամյանը, միտումնավոր կերպով եւ հեռահար նպատակներով իրականացրել է Հայաստանը ավետյաց երկիր դիրքավորելու, Արարատը բիբլիական լեռ հռչակելու, հայերին սին հպարտություն ներշնչելու, Թուրքիայի հետ հարաբերությունները փչացնելու, նախկիններին արդարացնելու, Արցախի հիմնախնդիրը Նիկոլի գրպանը գցելու ստոր եւ ազգակործան ծրագիրը». Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «Հայաստանի Հանրապետության բարեխեղված Ոստիկանությունից հայտնում են, որ հաջողությամբ ավարտել են «Յանիչարը նորաձեւ է» օպերացիան, որի նպատակն էր պարզել, թե նախկիններից ո՞վ է ամենամեղավորը Հայաստանում ստեղծված աղետալի իրավիճակի համար։ Իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Նիկոլի թվից 5 500 տարի առաջ քաղաքացի Նոյ Լամեհովիչ Ադամյանը, ապօրինի ճանապարհով օդերեւութաբանական
ՄԱԿ-ում Ուկրաինայի նկատմամբ ռուսական ագրեսիայի մասին հիշատակող բանաձև է ընդունվել․ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն դեմ են քվեարկել, ՀՀ-ն՝ կողմ
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը «Միավորված Ազգերի Կազմակերպության և Եվրոպայի Խորհրդի միջև համագործակցություն» վերնագրով բանաձև է քննարկել։ ՄԱԿ-ի փոխանցմամբ՝ Վեհաժողովը «ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության մասին» բանաձևի նախագիծն ընդունել է 105 կողմ, 9 դեմ (ԱՄՆ, ՌԴ, Բելառուս, Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն, Էրիթրեա, Մալի, Նիկարագուա, Նիգեր, Սուդան) և 33 ձեռնպահ ձայներով։ Հայաստանն ու Վրաստանը կողմ են քվեարկել
Լուկաշենկոն Ալեքսանդր Կոնյուկին ազատել է Հայաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնից
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ալեքսանդր Կոնյուկին ազատել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ Հրամանագիրն ստորագրվել է այսօր։ Ալեքսանդր Կոնյուկը մասնագիտությամբ իրավաբան է, որը աշխատել է Բելառուսի ռազմական դատարանի նախագահ, 2009–2011 թթ.՝ զբաղեցրել Բելառուսի Գերագույն դատարանի զինվորական կոլեգիայի նախագահի պաշտոնը, իսկ 2011–2020 թթ. եղել է Բելառուսի գլխավոր դատախազ։ Հայաստանում դեսպան է նշանակվել 2020 թվականի
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը նվաճեց ԵԱ արծաթե մեդալը
Քիշնեւում ծանրամարտի Եվրոպայի առաջնության մասնակիցները շարունակում են պայքարը մեդալների համար: Այսօր Հայաստանն ուներ մեկ մասնակից՝ 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը: Մեր ծանրորդը պոկում վարժությունում հաջող կատարեց բոլոր երեք մոտեցումները՝ հաջորդաբար բարձրացնելով 150, 155 եւ 158 կիլոգրամները արժանացավ փոքր արծաթե մեդալի: Հրում վարժությունում սկսելով 185 կգ-ից՝ Ռաֆիկ Հարությունյանը երկու անգամ ձախողեց մոտեցումները 192 կգ-ին եւ երկամարտի
Ալեն Սիմոնյանը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին, որի ընթացքում խորհուրդը հաստատել է ապրիլի 18-ին անցկացվող ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստի օրակարգը:
Կոռեկտ չէ, որ վրանի դիմաց առաջարկում են գործարք․ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները դեմ են վրանը հանելուն
Խորհրդի անդամները վստահեցրին՝ վրանը հանել պետք չէ, նաև պետք չէ բավարարվել միայն սոցիալական հարցերով, քանի որ արցախցին միայն սոցիալական խնդիր չի բարձրացնում, այլ կա Արցախ վերադառնալու, այլ իրավունքների պաշտպանության, գերիների վերադարձի խնդիր։
Գևորգ Պապոյանը և սփյուռքահայ հայտնի գործարարը քննարկել են թեփուկավոր ձկների և դրանց արտադրանքի արտահանում իրականացնելու հնարավորությունները
Ապրիլի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է ֆրանսահայ հայտնի գործարար, խավիարի և ծովամթերքի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող «Պետրոսյան» ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Քննարկման առանցքում եղել է ԵՄ-ի կողմից 2025 թվականի մարտի 16-ից սկսած՝ Հայաստանից Եվրոպական միության երկրներ բարձրորակ ջրային կուլտուրաների արտահանման արգելքի վերացումը։ Նախարարը և
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Ապրիլի 17-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Ոտնլվայի կարգը: Սրբազան արարողության ընթացքում՝ սուրբգրային ընթերցումներից հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց խորանի վրա դրված ջուրն ու յուղը։ Ապա շարականների երգեցողության ներքո, Աստվածորդու օրինակով Նորին Սրբությունը ծնրադիր լվաց և յուղով օծեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ՝ Գերաշնորհ
Գյումրին հրաժեշտ տվեց իր Լիր արքային՝ անզուգական դերասան Ռաֆայել Գրիգորյանին
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում այսօր վերջին հրաժեշտը տվեցին տաղանդավոր բեմադրիչ, դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանին։ Նա մահացել է հիվանդությունից, աճյունը հայրենիք են տեղափոխել ԱՄՆ-ից։ Նա տարբեր թատրոններում է աշխատել, բազում կերպարներ մարմնավորել, սակայն գյումրեցիների հիշողության մեջ ընդմիշտ կմնա որպես Լիր արքա, որի անզուգական խաղը դիտելու համար գյումրեցիները քառօրյա պատերազմի ծանր օրերին


















































