Օրվա լրահոսը

Վառենք մե՛ր մոմը

Աշխարհի բոլոր մարդիկ, այդ թվում Հայաստանի քաղաքացիները հոգու խորքում դեմ են բռնությանը: Պարզապես երբեմն մարդկանց շահերն այնպես են դասավորվում, որ նրանք դառնում են բռնություն իրագործողներ կամ ջատագովներ: Կոնկրետ տվյալ՝ Բաղրամյան պողոտայի դեպքում կան իշխանության որոշ ներկայացուցիչներ եւ կողմնակիցներ, որոնք կցանկանային, որ բռնություն լիներ: Ինչո՞ւ: Որովհետեւ, հավանաբար, այդ մարդիկ որոշակի հոգեբանական խնդիրներ եւ բարդույթներ ունեն՝ «բռունցք»

«Նման վերաբերմունք պետք է չլիներ ԵՄ-ի դրոշների նկատմամբ, նրանք մոլորյալներ են եւ ամաչելու են». Դավիթ Շահնազարյան

Ըստ Դավիթ Շահնազարյանի, բողոքի ակցիայի պահանջն իրականում քաղաքական է եւ ուղղված է պուտինյան ռեժիմի դեմ

Դավիթ Սանասարյան. «Պայքարը վերածվում է կլոունադայի» (Տեսանյութ)

Քիչ առաջ Քիչ առաջ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Եվրամիության եւ Եռագույն դրոշներով միացավ ցուցարարներին, որոնք Հայրիկյանին անվանեցին սադրիչ, իսկ ԵՄ դրոշները տրորեցին : Բաղրամյան պողոտայում շարունակվող ցույցերի նոր նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը միջադեպը որակեց անցանկալի եւ արժեքներից զուրկ: Նրա ձեւակերպմամբ. «Այստեղ ազատության պայքար է, միայն յոթ դրամի պայքար չէ, այստեղ հավաքվածները պատրաստակամություն են հայտնել տիրոջ

Ցուցարարները՝ Հայրիկյանին. «Դուք ապազգային տարր եք, ուրիշ ոչ մի բան» (Տեսանյութ)

«Մենք եկել էինք ուժ տալու, ուժով էինք եկել»,- Բաղրամյան պողոտայից հեռացված ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը այսպես բացատրություններ էր տալիս, թե ինչ նպատակով էր եկել եւ ինչ ստացվեց: Aravot.am-ի դիտարկմանը՝ փաստն այն է, որ եկաք խաղաղ ցույցի ժամանակ, աժիոտաժ ստեղծվեց, խառնաշփոթ՝ նա արձագանքեց. «Կներեք, էլի մենք եկանք, սկսեցինք մարդկանց ծեծե՞լ, հրե՞լ, ոչ»: Բաղրամյանում սկսվեց մի ծեծկռտուք՝

«Մի շաբաթ հետո ցուցարարները ամոթից գետին են մտնելու, ես նրանց ներում եմ». Հայրիկյան (Տեսանյութ)

Բաղրամյան պողոտայից վտարվելուց հետո ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Երբ խաղաղ ցույցի ժամանակ մարդիկ իրենց պաստառներով գալիս են, գալիս են իրենց հագուստներով ոչ ոք իրավունք չունի արգելի»: Դիտարկմանը, որ առանց այդ էլ ռուսական լրատվամիջոցները ասոցացնում են այս պայքարը Մայդանի հետ՝ Հայրիկյանը հակադարձեց. «Մենք ռուսական ԶԼՄ-ների գերին չենք, սիրելիս: Բարձրացրել են այստեղ ԵՄ

Հայրիկյան. «Ես գիտեի, որ կան միայն գոտկատեղից ներքեւ՝ այդ մակարդակով հարցերին անդրադարձող մարդիկ» (Տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել ենք, Բաղրամյան պողոտայում ԱԻՄ-ականների Հայրիկյանի եւ ցուցարարների միջեւ մեծ հրմշտոց ու ծեծկռտուք եղավ: Հայրիկյանը եկել էր Բաղրամյան ԵՄ դրոշներով, ինչը հունից հանել էր ցուցարարներին: Ակտիվիստներից մեկը սկսեց Հայրիկյանին բղավել՝ դու ո՞վ ես. «Ինքը ընտրություններում 1 տոկոս էլ ձայն չի հավաքում, հիմա եկել ա պրովոկացիա ա անում՝ վարկանիշը վերականգնելու համար: Մենք ստեղ հավաքվել ենք

Բաղրամյանից Հայրիկյանին սկզբում քոչարիով, հետո հրելով ու խփելով հեռացրին. (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Քիչ առաջ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Եվրամիության եւ Եռագույն դրոշներով միացավ ցուցարարներին ու այնպիսի շիլաշփոթ սարքեց, որ մոտ 20 րոպե ցուցարարները խելքի չէին գալիս: Տեսնելով ԵՄ դրոշները, ցուցարարները ոտնատակ տվեցին դրանք, տրորեցին՝ հորդորելով չսադրել իրենց խաղաղ հավաքը: Պարույր Հայրիկյանին ցուցարարները սկսեցին քաշքշել, հրել: Հայրիկյանը բացատրեց, որ ՀՀ քաղաքացիները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ

Վարդան Պետրոսյանը կառավարությանն ուղարկում է բանակ

Ճարտարագիտական համալսարանի դասախոս Վարդան Պետրոսյանը այս օրերին Բաղրամյան պողոտայում նստացույց անող երիտասարդներին է միացել: Ցուցարարների հետ զրույցում նա փորձում է հասկանալ հոսանքի թանկացման մասին Սերժ Սարգսյանի հայտարարության իմաստը: «Սերժ Սարգսյանի հայտարարությունը ոչ ադեկվատ հայտարարություն էր: Մենք ինչի մասին ենք խոսում, ինքն ինչի մասին: Ի՞նչ է էս ամբողջ ազգին  հետաքրքրում էր, թե ինքը որ կազմակերպություններում է

iLur.am-ի լրագրողը մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Ոստիկանություն

«Հունիսի 26-ին գնացի Երեւանի Ոստիկանության Կենտրոնի բաժին եւ հաղորդում ներկայացրեցի հանցագործության մասին»,- այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց iLur.am-ի լրագրող Հակոբ Կարապետյանը: Նա, մասնավորապես հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցի մասնակիցներին ցրելու ընթացքում եղել է այնտեղ եւ իր մասնագիտական գործունեությունը ոստիկանները խոչընդոտել են: Հակոբ Կարապետյանը հենց այս մասին է հաղորդում ներկայացրել:

Գեւորգ Հայրապետյան. Ոստիկանները գիտակցել են, որ լրագրողների են ծեծում եւ բերման ենթարկում

Գեւորգ Հայրապետյանի կարծիքով՝ լրագրողի՝ դատարան դիմելու հանգամանքն անկախ ամեն ինչից ունի սթափեցնող ազդեցություն

«Հարձակվելն այնքան տղամարդկություն չի պահանջում, որքան կարևոր պահին դադար տալը». Վազգեն Մանուկյան

Հարցազրույց ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ վերջին օրերին տիրող իրավիճակի վերաբերյալ` կապված էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետևանքով առաջացած հանրային ընդվզման հետ: -Պարոն Մանուկյան, արդեն զրուցել ենք էլեկտրաէներգիայի սակագնի դեմ ստեղծված աննախադեպ հասարակական շարժման շուրջ, և Դուք դա համարել եք արդարացված: Եթե կրկին ընդհանրացնելու լինենք այս շարժումը, ի՞նչ գնահատական կտաք դրան: – Վերջին ժամանակաշրջանում նոր

Ժողովրդի պահանջները չեն բավարարվել առ այսօր․ պայքարը շարունակվում է

Արդեն 13-րդ օրն է, ինչ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ տեղի է ունենում համաժողովրդական ընդվզում։ Ժողովրդի բողոքը ընթանում է ինքնակառավարմամբ՝ ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավական նորմերին  և ժողովրդավարական ոգուն համապատասխան։ Եվ բնականոն է, որ պայքարը տարբեր փուլերում համակարգվում է ակտիվ քաղաքացիների տարբեր խմբերի կողմից։ Հետևաբար՝ խելամիտ չէ շահարկել շարժման քաղաքականացված կամ միասնական լինել-չլինելու հարցը։ Ակնհայտ է, որ

Ոստիկանները ցուցարարին բռնել էին՝ ջուր խմելու համար. «Ասում են՝ լեզվիդ ես տալիս». (Տեսանյութ)

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում լուր տարածվեց, որ ակտիվիստներից մեկին ոստիկանները բռնել են եւ տարել իրենց մոտ: Երբ մոտեցանք ոստիկաններին, իսկապես մի տղայի շրջապատել էին եւ ինչ-որ հարցուփորձ էին անում, տղայական խոսակցություն էր ընթանում: Ցուցարարը ոստիկաններին ասում էր՝ «Ես ուզում եմ ջուր խմեմ, ասում եմ ջուր եմ ուզում, ասում ես՝ լեզվիդ ես տալիս»: Ոստիկանները, տեսնելով, որ

Օսիպյանը կարծում է, որ Վովա Գասպարյանի տեղակալն ու ակտիվիստներն իրար չեն հասկանում. (Տեսանյութ)

Փոխոստիկանապետի պատասխանը՝ սադրիչներին մեկուսացնելուց հրաժարվելու մասին

Բաղրամյանում որոշել են նոր թափ հավաքել՝ Ազատության հրապարակում խմբեր կազմել ու շատանալ

«Մեր շարքերը գնալով նոսրանում են, պետք են քայլեր իրականացնել՝ վերականգնողական»,- քիչ առաջ Բաղրամյան պողոտայում հայտարարեցին ակտիվիստները: Նրանք ասացին, որ Ազատության հրապարակում տարբեր խմբեր ու նախաձեռնություններ են հավաքվելու եւ միանալու են Բաղրամյանին. «Զարկ տանք մեր վերականգնողական ակցիային»: Նրանք հայտարարեցին, որ իրենց պահանջները չեն փոխվել՝ դրանք երեքն են՝ ներկայումս գործող սակագինը վերանայվի ՀԾԿՀ-ի կողմից՝ նվազեցման միտումով, կասեցվի

Վալերի Օսիպյան. «Ամեն օր չէ, որ աղբամանների մեջը ստուգում ենք». (Տեսանյութ)

Ոստիկանությունը ցույցը ցրելուց առաջ լրացուցիչ ժամանակ կտա

«Նստացույցի մասնակիցների պահվածքն անդրադառնում է շարժման վրա». Դավիթ Սանասարյան

Քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանի համոզմամբ, Բաղրամյան պողոտայում շարունակվող նստացույցը վերելքի փուլում է: Մեր հարցին՝ համամի՞տ եք այն տեսակետին, որ իշխանությանը ձեռնտու է Բաղրամյան պողոտայի նստացույցը, Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Չեմ խոսի, թե իշխանություններին ինչն է ձեռնտու, իրենք հարձակման չեն անցնում, բիրտ ուժի չեն դիմում ոչ թե նրա համար, որ մեզ նվեր են տալիս, այլ հասկանում են,

ԵԽ-ի քաղաքական տնօրինության ղեկավարի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում

Հուլիսի 2-ին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի քաղաքական տնօրինության ղեկավար Ալեքսանդր Գեսելի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Հունան Պողոսյանը ներկայացրեց ոստիկանությունում ընթացող բարեփոխումների արդի փուլի առանձնահատկությունները եւ գուհունակություն հայտնեց այդ ոլորտում Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Եվրախորհրդի համապատասխան կառույցների գործակցության բարձր մակարդակի կապակցությամբ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ալեքսանդր Գեսելն

Աշխատանքային հանդիպում ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ

Հուլիսի 2-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային հանդիպում ունեցավ ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ: Հայտնելով, որ ճանապարհային ոստիկանության պետ Արտակ Հարությունյանը վերցվել է կադրերի ռեզերվ՝ Վլադիմիր Գասպարյանը բարձր գնահատեց ստորաբաժանման բարեփոխման ուղղությամբ կատարած նրա ծավալուն ու հիմնարար աշխատանքը եւ շնորհակալություն հայտնեց ծառայության համար: Ներկայացնելով ճանապարհային ոստիկանության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանին՝ Վլադիմիր

Հրազդան գետում նկատվել է քաղաքացու դի

Հուլիսի 2-ին, ժամը 16.30-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզնի գյուղում՝ Հրազդան գետում, նկատվել է քաղաքացու դի: Դեպքի վայր են մեկնել Աբովյան քաղաքի ՀՓՋ-ի և ՄՃԿԿ օպերատիվ խմբերը, ինչպես նաև ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը: ԱԻՆ

Պատահար Բաղրամյան պողոտայում. երիտասարդը ընկավ եւ վնասեց քիթը

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցին մասնակցող մի շարք մարդիկ պարում էին: Բերդ պարի ընթացքում երկու երիտասարդ ընկան գետնին եւ վնասվածքներ ստացան: Նրանից մեկը, որը գլուխն էր վնասել՝ հրաժարվեց բուժօգնությունից, իսկ մյուսի դեմքը արյունոտվել էր: Ականատեսների կարծիքով՝ նա կոտրել է քիթը: Դեպքի ականատեսները մեզ պատմեցին, որը 3 երիտասարդ Բերդ պարն էի

Հարություն Աղլամազյան. «Շարժումը պատրաստ է նաեւ փակել ուրիշ ավելի բանուկ փողոցներ»

Ակտիվիստ Հարություն Աղլամազյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ համաձայն չէ այն կարծիքի հետ, որ Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ տեղի ունեցող ցույցերը մարում են: Նա կարծում է, որ եթե ժողովուրդը գնար Ազատության հրապարակ՝ այդ ժամանակ շարժումը կմարեր: «Ես կասեի, որ շարժման մեջքն է մի քիչ կոտրվել: Շարժումն ինքնաբուխ է, այսինքն` մարդիկ չեն գալիս ինչ-որ

Հայաստանի երկինքը կընդունի աշխարհի ավելի քան 100 պարապլաներիստի

Հուլիսի 4-ից 11-ը Ապարանի Թթուջուր գյուղի մոտակայքում Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն պարապլանային թռիչքների միջազգային մրցումներ: «Ռուսաստանի բաց գավաթ FAI 2» դասում Հայաստանի երկնքում կճախրեն Ռուսաստանից, Չեխիայից, Ուկրաինայից, Սլովենիայից, Ղազախստանից, Հունգարիայից, ԱՄՆ-ից, Իրանից, Թուրքիայից ժամանած շուրջ 100 օդաչուներ: Այսօր այդ առիթով հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի պարապլաներային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Սարգսյանը լրագրողներին հակիրճ ներկայացրեց ֆեդերացիայի գործունեությունը,

Գյումրեցի նստացուցարարներին բերման ենթարկած ոստիկանների զվարճալի արարքները. (Տեսանյութ)

Գյումրեցիների՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարը աչքի ընկավ ոչ միայն այս քաղաքին հատուկ սուր, հումորով գրված ցուցապաստառներով ու կոչերով, այլեւ նստացուցարարներին բերման ենթարկած ոստիկանների այսպես ասած «կոլորիտային» պահվածքով: Նստացուցարար Կարեն Պետրոսյանի նկատմամբ խուլիգանության հոդվածով քրեական գործ հարուցելու ֆոնին, գյումրեցի ցուցարարները սկսել են վերհիշել ոստիկանների՝ իրենց բերման ենթարկելու զվարճալի պատմությունը: Բանն այն է, որ հունիսի 23-ի վաղ

Երիտասարդ եղբայրները կամովին հրաժարվել են գյուղապետի նկատմամբ ավազակային հարձակում կատարելուց. գործը դատարանում է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ Լոռու մարզի երկու բնակիչ՝ Խաչատրյան եղբայրները, նախապատրաստվել են ավազակային հարձակում իրականացնել նույն մարզի գյուղապետերից մեկի նկատմամբ՝ գումար հափշտակելու նպատակով, սակայն հետագայում կամովին հրաժարվել են դրա իրականացումից։ Քննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ Լոռու մարզի բնակիչներ՝ 27 և 29-ամյա Խաչատրյան եղբայրները, 2014

Հացադուլի մեջ գտնվող տղաները հիվանդանոցից դուրս կգրվեն քիչ հետո

1-2 ժամ առաջ հիվանդանոց տեղափոխած հացադուլ հայտարարած Հարություն Հարությունյանի եւ Հայկ Պարիկյանի առողջական վիճակը լավ է: Aravot.am-ին Առաջին համալսարանական հիվանդանոցից տեղեկացրեցին, որ տղաների առողջական վիճակը նորմալ է, արդեն լավ են զգում իրենց եւ քիչ հետո հիվանդանոցից դուրս կգրվեն: Նելլի Բաբայան

Ջրամբարում քաղաքացի է խեղդվել

Հուլիսի 2-ին, ժամը 16.30-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղին հարակից «Ղալաջղ գյոլ» կոչվող ջրամբարում քաղաքացի է խեղդվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ (ջրասուզակով): ԱԻՆ

Բաղրամյան պողոտայում կրկին բարձրախոսներ տեղադրվեցին

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի դեմ բողոքող ցուցարարները բարձրախոսներ տեղադրեցին, որոնցով քիչ անց պատրաստվում են հայտարարություն անել: Բողոքի ցույցի մասնակիցները մեզ հետ զրույցում նշեցին, որ ամեն օր հանում եւ կրկին տեղադրում են բարձրախոսները, քանի որ չեն ցանկանում, որ ոստիկանությունը իրենց բացակայության ընթացքում տանի դրանք: Նրանք ասացին, որ հոսանք հիմնականում տրամադրում եմ Բաղրամյան պողոտայում ապրող

Պատրիկ Մալաքյանը` ՀՀ սփյուռքի նախարարությունում

Հուլիսի 2-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուրընկալվեցին աշխարհահռչակ կինոռեժիսոր Անի Վերնոյի որդին՝ Պատրիկ Մալաքյանը և ֆրանսահայ գործարար Ռեմի Մեքենեջյանը: Ներկայացնելով հյուրերին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ջերմորեն խոսեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Պատրիկ Մալաքյանի իրականացրած ծրագրերի մասին: Ի հիշատակ իր նախնիների  նա Մարսելից իրականացրել է մի հուզիչ ճամփորդություն. մոտոցիկլետով կտրելով եվրոպական մի շարք երկրներ՝  մտել

Համահայկական 6-րդ խաղերի Սփյուռքի ջահն սկսել է ճանապարհը դեպի Երեւան

Համահայկական խաղերի Համաշխարհային Կոմիտեի պատվիրակությունը   Համահայկական 6-րդ  խաղերի մեկնարկին ընդառաջ  այցելեց Սփյուռքի  ամենահայաշատ գաղութներից մեկը` Լիբանան, Անթիլիասի   մայր տաճարում  սփյուռքը խորհրդանշող   ջահը վառելու համար: Բեյրութում   պատվիրակությանը  դիմավորեցին  Լիբանանում ՀՀ  դեսպան  Աշոտ Քոչարյանը, Լիբանանի հայ համայնքի  կուսակցական  ու հասարակական-բարեգործական  կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ողջունելով  Համահայկական խաղերի  համաշխարհային կոմիտեի նախագահին և նրա  գլխավորած պատվիրակությանը ՀՀ դեսպանը   կարևորեց համահայկական 6-րդ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930