Օրվա լրահոսը
Հայկ Կյուրեղյանի գործով հանրային պաշտպան. «Դատարանի գործողությունները մինչև այս պահը անօրինական են» (Տեսանյութ)
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր՝ Արմեն Բեկթաշյան) տեղի ունեցավ հերթական դատական նիստը՝ Հայկ Կյուրեղյանի գործով: Անցկացվեց փաստաթղթերի հետազոտման փուլը: Օրինակ՝ պարզ դարձավ, որ Հայկ Կյուրեղյանը հոգեբուժական հաստատությունում հաշվառված չէ: Նշենք, որ իր գործով դատական նիստերին չի մասնակցում Հայկ Կյուրեղյանը, քանի որ հեռացվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր
Գեւորգ Հակոբյանին «Կարմենում» չենք տեսնի
Ճանաչված բարիտոնի գրաֆիկը «արտասահմանյան» բովանդակություն ունի Ճանաչված, նույնիսկ լեգենդար արվեստագետների ստեղծագործական կյանքում հաճախ լինում են անհավանական դիպվածներ: Օրերս OPT հեռուստաալիքով Սանկտ Պետերբուրգի Վագանովայի անվան ռուսական բալետի ակադեմիայի ռեկտոր, Մեծ թատրոնի նախկին պրեմիեր պարող Նիկոլայ Ցիսկարիձեն տարակուսանք հայտնեց այն մասին, որ 2014թ. օպերային դիվա Ելենա Օբրազցովայի ծննդյան 75-ամյակի առիթով Մեծ թատրոնում կայացած երեկոյի համար Օբրազցովան սեփական
ՀՀ դատական դեպարտամենտը պաշտպանել է Կուտակային կենսաթոշակների հարցով ՍԴ դիմածների դիրքորոշումը
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Հարգելի ընկերներ, ինչպես գիտեք, Սահմանադրական դատարան ներկայացված «Կուտակային կենսաթոշակների մասին» և հարակից ՀՀ օրենքները վիճարկող դիմումի պատշաճ ընթացքը ապահովելու համար երկար ժամանակ հետևողականորեն ստեղծվում էին դիմումում արծարծված հարցերը հիմնավորող փաստաթղթեր: Այս ժամանակահատվածում ձեռնարկված քայլերի արդյունքում այդպիսի փաստաթղթերի քանակն անցնում է 400 էջից: Նկատի առնելով մեծածավալ
Խորհրդարանականները Բելառուսում պատմել են Բաղրամյանի դեպքերից
Այսօր ԱԺ-ում խորհրդարանի պատվիրակությունը ասուլիս էր հրավիրել՝ Բելառուս կատարած այցի մասին: ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում են եղել Էդուարդ Շարմազանովը, Տաճատ Վարդապետյանը, Գագիկ Մելիքյանը եւ Արծվիկ Մինասյանը: Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Բելառուսի ներկայացուցիչներն ընդգծել են՝ Բելառուսը ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում: Հանդիպման ընթացքում քննարկվել են խորհրդարանական համագործակցության հետ կապված հարցեր:
Արտուշ Չիբուխչյան. Հաղթանակի հասնելու ճանապարհը փողոցն է
Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող ակտիվիստները շարունակելու են պայքարը փողոցում
Ինչպես ձեւավորել դասական կիթառի լսարան
Երեւանյան միջազգային կիթառի փառատոնի կազմակերպիչ Ժորա Սարգսյանի «դեղատոմսը» Հուլիսի 6-ից մեկնարկում է Երեւանյան միջազգային կիթառի փառատոնը, որը կշարունակվի մինչեւ հուլիսի 24-ը: Նման փառատոն Հայաստանում առաջին անգամ է անցկացվում: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց փառատոնի գեղարվեստական ղեկավար, միջազգային մրցույթների դափնեկիր Ժորա Սարգսյանը, Երեւանյան միջազգային կիթառի փառատոնը նախաձեռնել են Երեւանի Կիթառահարների եւ Գերմանիայի Վուպպերտալի Կիթառահարների միջազգային ասոցիացիաները:
Արշակ Սադոյան. Միջազգային աուդիտը պայթյունի ուժ կարող է ստանալ (Տեսանյութ)
Արշակ Սադոյանի կարծիքով՝ աուդիտի մեծագույն արդյունքը բաշխիչ ցանցերի ազգայնացումն է
«Քաղաքական ուժերը ցույց տվեցին իրենց իմպոտենցիան» (տեսանյութ). «Ա1+»
Ստեղծված ներքաղաքական իրավիճակն ինչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար միջազգային ասպարեզում. «Ա1+»-ի լրագրողի հարցին ի պատասխան արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը պատասխանում է. «Եթե ներքին քաղաքականությունը կաղում է, շատ դժվար է արտաքին քաղաքականության մեջ լուրջ հաջողություններ ունենալ։ Սա կարող է բացասաբար անդրադառնալ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ հետագա համագործակցության վրա՝ քաղաքական և տնտեսական առումներով
Արձանագրվել է ընդերային լեյշմանիոզի 3 դեպք
Սյունիքի մարզի Կապան քաղաքում արձանագրվել է ընդերային լեյշմանիոզի 3 դեպք: Հիվանդները հոսպիտալացվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, ստացել համապատասխան բուժում և դուրս գրվել առողջացումով: Նկատի ունենալով, որ լեյշմանիոզի ախտանշանները յուրահատուկ չեն, երեխաների մոտ անկանոն ջերմության դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի, որպեսզի ժամանակին ախտորոշվի կամ հերքվի հիվանդությունը և հիվանդը ստանա համապատասխան բուժում: Լեյշմանիոզից խուսափելու համար անհրաժեշտ
Վերացվել է «ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ-ի պաստերացված կաթի և մածունի արտադրության կասեցումը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2015թ. հունիսի 22-ի որոշմամբ` կասեցվել էր «ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ-ի պաստերացված կաթ 3,2 % (1լ) և մածուն 3,2% (0.5կգ) արտադրատեսակների արտադրությունը և հանձնարարվել վերացնել հայտնաբերված խախտումները: ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ-ն կազմակերպել է սանիտարական օր, ախտահանել արտադրական սարքավորումները, միաժամանակ թողարկել փորձնական արտադրանք, որը սահմանված կարգով ներկայացվել է լաբորատոր փորձաքննության: Արդյունքում՝ պաստերացված կաթի և
Հանրապետության բժշկական կենտրոններն ապահովված են օձի հակաթույնով
ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունը 2015 թվականի վեց ամսվա ընթացքում ստացել է օձի խայթոցի 39 դեպքի մասին ահազանգ, ինչը նախորդ տարվա համեմատ 6 դեպքով ավելին է: Նշեք, որ այս տարի օձի խայթոցի առաջին դեպքը գրանցվել է մարտի 3-ին Երևանում, նախորդ տարի` մայիսի 8-ին Արմավիրում: Տուժածներից Երևանի բժշկական կազմակերպություններ են դիմել 8-ը, մարզային` 31-ը, այդ
Հրաչյա Ռոստոմյան. «Մենք Բաքվից վերադարձանք գլուխներս բարձր»
Բաքվում կայացած Եվրոպական 1-ին խաղերում Հայաստանի օլիմպիական պատվիրակության ղեկավար Հրաչյա Ռոստոմյանն առաջիկա օրերին մամուլի ասուլիս է հրավիրելու եւ մանրամասն խոսելու է Խաղերի օրերին հայաստանցիների անվտանգության ապահովման մակարդակի, մրցավարության եւ մեր մարզիկների մասնակցության մասին: Այդուհանդերձ, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարը որոշակի առումով ինչ-որ չափով տեղի տվեց մեր համառությանը եւ շատ հակիրճ պատասխանեց «Առավոտին» հետաքրքրող բազմաթիվ հարցերից մի քանիսին:
Դպրոցականների ամառային ճամբարներում բոլոր պայմաններն ապահովված են
ՀՀ կառավարության «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ այս տարի Ծաղկաձորի և Հանքավանի դպրոցական ճամբարներ է մեկնելու երևանաբնակ շուրջ 1175 երեխա։ Առաջին հերթափոխով ճամբարներ մեկնածները 425-ն են։ Ճամբարական երեխաներին հերթական անգամ այցելել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ծանոթացել ճամբարների պայմաններին, զրուցել երեխաների հետ։ Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը շրջել
Արայիկ Հարությունյանն ընդունել է ֆրանսիահայ բարերարների
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 2-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Ֆրանսիայի մասնաճյուղի մի խումբ անդամների՝ Արցախում Հիմնադրամի՝ Ֆրանսիայի տեղական մարմնի մշտական ներկայացուցիչ Միշել Տանկրեզի գլխավորությամբ: Հիմնադրամի աշխատանքներին ծանոթանալու նպատակով Արցախ ժամանած հյուրերին` նրանց թվում նաև Շարանտի քաղաքապետին ողջունելով՝ Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, ասել է. «Բարով եք եկել Արցախ, մի հող, որն առանձնանում է իր
Վահան Շիրխանյան. «Մենք գործակալների հետ գործ ունենք, որոնք կատարում են վճարող երկրի պատվերը». «Հայոց աշխարհ»
Ռուսաստանում նմաններին անվանում են արտասահմանյան ագենտներ:
Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերով հարուցվել է քրեական գործ
Զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված հաղորդումների, նյութերի և տեսաձայնագրությունների ուսումնասիրությամբ ձեռք են բերվել տեղեկություններ այն մասին, որ Երևանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած ցույցը, ապա նստացույցը դադարեցնելու նպատակով 2015 թվականի հունիսի 23-ին իրականացվող հատուկ միջոցառումների ընթացքում, ինչպես նաև հետագա օրերին, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք, ակնհայտորեն դուրս գալով իրենց լիազորությունների
ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներն ակտիվ մասնակցություն ունեցան ԵՏՄ երիտասարդ լիդերների առաջին համաժողովին
Հուլիսի 2-ին Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները մասնակցեցին Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական միության երիտասարդ առաջնորդների առաջին համաժողովին: Համաժողովին ներկայացել էին պատվիրակություններ ՌԴ-ից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից և Ղրղզստանից: Համաժողովն անցկացվեց ՌԴ Պետդումայում, որտեղ ողջույնի խոսքով հանդես եկավ ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը: Այնուհետև համաժողովի շրջանակներում անցկացվեց լիագումար նիստ, որի ընթացքում թեմատիկ ելույթներով հանդես եկան
Նոր գիրք՝ «Բզկտված սարի «լեգենդը»
Լույս է տեսել Մարտին Բարսեղյանի «Բզկտված սարի «լեգենդը» գիրքը; Գրքում հեղինակի անցած ուղու պարզ ու բովանդակալից իրապատումներն են, հետեւաբար ընթերցողը կհանդիպի ղեկավար եւ շարքային աշխատողների, արտադրության կազմակերպիչների, գիտության եւ մշակույթի գործիչների: Գրքում մարդն է, մարդկային հոգեբանությունն ու նուրբ հարաբերությունները: Օրինակ, շատ հուզիչ է պատմված, թե ինչպես է հեղինակը պատահաբար հանդիպում բանաստեղծ Վլադիմիր Աբրահամյանին, որը մյուսների
Ակնհայտ է, որ Առաքել Մովսիսյանը փոքր տարիքում ինչ-որ շեղումներ է ունեցել. «Չորրորդ իշխանություն»
Երեկ, երբ ԱԺ-ն վավերացրեց Ռուսաստանի հետ միջկառավարական պայմանագիրը, «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դրան դեմ էր քվեարկել։ Քվեարկությունից հետո Շմայսը ի լուր բոլորի հայտարարել է. «Արա դե, որ ասում են՝ թուրք, լրտես… Այ էս ա լրտեսը»։ Վերջերս էր, երբ մենք կոչ արեցինք ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին սաստել Շմայսին եւ թույլ չտալ, որ իր անունը շահարկի։ Հիշում
Տեսնելով դավադրություններ Հայաստանում, որտեղ դրանք չկան. The Washington Post
Անդրադառնալով վերջին օրերին Երեւանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցերին ամերիկյան հեղինակավոր «The Washington Post» թերթը նշում է, որ ցուցարարների մեջ հիմնականում երիտասարդներ են, որոնք չունեն ղեկավարներ եւ չեն կազմել քաղաքական օրակարգ, իսկ Արեւմուտքի երկրների կառավարությունները իրենց հեռու են պահում այս գործընթացներից: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը սահմանափակվեց միայն Twitter-ի կարճ գրառումով: Իսկ Վլադիմիր Պուտինի քարոզչական ապարատը,
Նիկոլ Փաշինյան. «Ինչո՞ւ ոստիկանական պատը չկա եւ ցուցարարները չկան»
Ըստ ԱԺ պատգամավորի կենդանի պատը «կառուցվում» է ըստ անհրաժեշտության
Սոս Գիմիշյան. Աուդիտով ցանկանում են ինչ-որ մի բան կոծկել (Տեսանյութ)
Սոս Գիմիշյանի խոսքերով՝ չարժե աշխարհաքաղաքական խնդիր բերել Բաղրամյան պողոտա
Արգելք` էրոտիկ էլեկտրոնային գրականության վրա
BBC-ի փոխանցմամբ, այսուհետ գերմանացիները էրոտիկ բովանդակությամբ էլեկտրոնային գրքեր կարող են գնել միայն 22:00-ից մինչեւ 06:00-ը: Այս որոշմանը դեմ գնացողներին սպառնում է 50 000 եվրո տուգանք: Նման սահմանափակում գործում է նաեւ գերմանական կինոթատրոններում, այնտեղ 2002 թվականից մինչ օրս միայն ուշ ժամերի կարելի է դիտել «բաց» տեսարաններով ֆիլմեր: Ինչ վերաբերում է էլեկտրոնային գրականության վաճառքն էլ որոշակի ժամերի
«Մենք ենք տերը մեր երկրի» վանկարկումը ավելին է, քան պարզապես կարգախոս. «Հայոց աշխարհ»
Հոսանքի թանկացման դեմ պայքարի ընթացքում, հատկապես հունիսի 22-23-ից 29-ը ծավալված դեպքերը, կարելի է ասել՝ քողազերծեցին ժամանակակից մի ամբողջ շարք «առասպելներ»: Ամենից առաջինը պետք է նշել «էս մեր հիմիկվա ջահելները շատ անտարբեր են…» ու այդ կարգի ընկալումները: Նման արտահայտությունների հեղինակները նկատի ունեն, որ ժամանակակից մեր երիտասարդությունը շատ քիչ է հետաքրքրվում երկրի ընդհանուր անցուդարձով, ավելի շատ կենտրոնացած
«Պերմյակովի փոխարեն թուղթ են հանձնելու հայկական կողմին»
Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների ներկայացուցիչ Արթուր Սաքունցը պնդում է՝ ռուսական կողմը թուղթ է հանձնում հայկական կողմին, ոչ թե սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին: «Հանձնում են ենթադրյալ հանցագործության նյութերը, այսինքն, թուղթ են տալիս, փոխանակ տան իրական մարդուն, որի հետ հայկական կողմը կարող է կատարել քննչական աշխատանքներ»,- այսօր «Նոյան տապան» ակումբում ասաց Արթուր Սաքունցը: Հիշեցնենք, որ
Սեւամորթ պրիմա պարուհի՝ American Ballet Theatre-ում
Ամերիկյան բալետային թատրոնի 75-ամյա պատմության մեջ առաջին անգամ պրիմա պարուհի է դառնում աֆրո-ամերիկացին՝ Միստի Քոուպլենդը: Ամերիկայի ձայնի հաղորդմամբ, Միստի Քոուպլենդը սկզբում պարել է թատրոնի երիտասարդական խմբում, ապա 2007-ին՝ 24 տարեկանում դարձել մենապարուհի: Տառացիորեն անցյալ շաբաթ նա ոգեւորված էր Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում՝ «Կարապի լիճը» ներկայացման մեջ ներգրաված լինելու առիթով: Ըստ աղբյուրի, սեւամորթ պարուհիները հաճախ չեն
Ցուցարարը՝ Հայրիկյանի հետ միջադեպի մասին. «Ասաց, լսի տղա ջան, ինձ տենց բան միայն Գորբաչովն է ասել» (Տեսանյութ)
Այսօր Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման նստացույցի մասնակից ցուցարարները Aravot.am-ի հետ զրույցում որոշ մանրամասներ պատմեցին երեկ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ կատարված միջադեպից: Բաղրամյան պողոտայի ցույցերը նախաձեռնող խմբի անդամ Հովհաննես Եզակյանը պատմեց. «Երեկ լարված պահին, երբ Պարույր Հայրիկյանը եկավ այստեղ ու նրան այդքան էլ լավ չդիմավորեց ժողովուրդը, մոտեցա, ասացի, թե ժողովրդի անունից խնդրում ենք,
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ը Հայաստանի վերաբերյալ նոր զեկույց է հրապարակել
Կոռուպցիան շարունակում է մնալ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի գլխավոր խնդիրը եւ սպառնում է տնտեսական զարգացմանը եւ քաղաքական կայունությանը, ինչպես նաեւ կառավարությունների արժանահավատությանը: Թեեւ որոշ առաջընթաց է գրանցվել բոլոր 5 երկրներում հակակոռուպցիոն օրենքների ընդունման գործում, սակայն կարեւոր հաստատությունների գրավումը հզոր շահերի կողմից լրջորեն խափանում է այս օրենքների արդյունավետ կիրարկումը: «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ը իր հրապարակած «Կոռուպցիայի
Կարեն Քոչարյան. «Վստահությունը շաքար չի, որ իշխանությունը ինչ-որ օլիգարխի ասի՝ ներմուծի »
«Պետք է մի քիչ քթի ծակ ունենալ: Կարծում եմ, տարիքի հետ երեւի քթի ծակը կորցնում են ինչ-որ մարդիկ»:
Վահագն Խաչատրյան. սակագնի բարձրացման փոխհատուցումը միանշանակ մեր հաշվին է լինելու. «Իրատես de facto»
Էլեկտրաէներգիայի սակագնի առնչությամբ երկրի ղեկավարությունը տվեց իր «լուծումը»՝ ՀէՑ-ում աուդիտի իրականացում, մինչ այդ էլ թանկացման բեռը կառավարությունն իր «ուսերին» կվերցնի։ Սա չի բավարարել ցուցարարներին, չնայած նրանց մի մասն էլ դա որակեց «քայլ առաջ»։ Սերժ Սարգսյանի առաջարկած «դեղատոմսը» գոնե մասնակիորեն կթեթեւացնի՞ առկա վիճակը՝ հարցրի տնտեսագետ Վահագն Խաչատրյանին: – Վարչապետը հայտարարեց, որ պետությունն այդ գումարը կփոխհատուցի արտաբյուջետային

















































