Օրվա լրահոսը
«Հակակոռուպցիոն մարմինը միանձնյա որոշեցիք Դուք, ղեկավարին նշանակեցիք Դուք, sms-ով էլ գործից հանեցիք». Թագուհի Թովմասյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Թագուհի Թովմասյանն ասաց․ «Փաստ է՝ ամենամեծ փոշիացած ծրագիրը՝ ԱՆԻՖ-ի հիմնադրամի գործը, շարունակելու է մնալ Ձեր ամենագլխավոր կոռուպցիոն գործարքը, որից խուսափել չեք կարող, քանի որ Դուք եղել եք այդ ծրագրի գլխավոր դերակատարը»։
Արմեն Գրիգորյանը և Եվրահանձնաժողովի նախագահի հատուկ խորհրդականը քննարկել են Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հատուկ խորհրդական Էլիզաբետա Բելոնիի հետ: Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը և կայուն ու հարատև խաղաղության հասնելու ՀՀ կառավարության կողմից իրականացվող հստակ քայլերը: Մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ
«Ինչի՞համար իմ ունեցվածքից տամ էս պետությանը, որպես ի՞նչ, որ իրենց օլիգարխները տիրանա՞ն»․ Վարդան Ղուկասյան
Լրագրողներից մեկի դիտարկմանն էլ՝ բա դուք ո՞նց եք հարստացել, Գյումրու նորընտիր քաղաքապետը պատասխանեց․ «Ուշադիր լսիր, ես նախ հոգեպես եմ հարուստ, երկրորդ հերթին ես 64 տարեկան եմ, 12 տարեկանից աշխատել եմ, ամբողջ քաղաքը գիտի, մինչև էսօր իմ գործարանների մնացորդները մնացել են․ գուլպա-նասկեղենի արտադրամաս, տրիկոտաժի արտադրամաս, հացի գործարան, ատրակցիոներ, ներկրում, արտահանում, ֆերմերություն ։
Թրամփի վարչակազմը սառեցրել է ավելի քան 2,2 միլիարդ դոլար, երբ Հարվարդը մերժել է նրա պահանջները
Դոնալդ Թրամփի վարչակազմը սառեցրել է ավելի քան 2.2 միլիարդ դոլարի բազմամյա դրամաշնորհներ և պայմանագրեր, երբ Հարվարդի համալսարանը հրաժարվել է աշխատանքի ընդունման, ընդունելության և DEI (Բազմազանություն, հավասարություն և ներառում) ծրագրերում կատարել փոփոխություններ, որոնք պահանջվել են դաշնային կառավարության կողմից: Այս մասին հայտնում է Npr-ը՝ ԱՄՆ ազգային հանրային ռադիոն: Ավելի վաղ՝ Ալան Գարբերը՝ Հարվարդի նախագահը, դասախոսներին և ուսանողներին
Պատրաստ ենք երկաթուղային կապը բացել Հորադիզ-Երասխ գծով․ Նիկոլ Փաշինյան
Լրագրողները միջամտեցին՝ իսկ ռուսական վերահսկողությո՞ւնը, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Մենք այդ հարցին տվել ենք պատասխան, որ դա կարող է լինել մոնիտորինգային գործառույթ, որը կարող է իրականացվել Մոսկվայից կամ արբանյակային գործիքների միջոցով»։
«Ունենք ուսուցիչներ, որոնք մինչև 595 հազար դրամ աշխատավարձ են ստանում». Ժաննա Անդրեասյան
Ազգային ժողովում այսօր շարունակվել է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկումը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին, որը նախորդ տարի առաջին անգամ իրականացվել է էլեկտրոնային ձևաչափով: ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը մեկնարկել է
«Նիկոլ Փաշինյանի գործունեության 99,9 տոկոսին դեմ եմ, 1 տոկոսն էլ թողնում եմ, կարող է դարձի գա՞»․ Վարդան Ղուկասյան
Եկեղեցին ի՞նչ է ասում․ ապաշխարության կանոններ է տվել, եթե մարդը ապաշխարության ճանապարհ է բռնում, էդտեղ արդեն ես բան չունեմ ասելու», -ասաց Վարդան Ղուկասյանը։
Թուրք պրոֆեսոր. Հայաստանը կայունություն և անվտանգություն է ցանկանում տարածաշրջանում
Region monitor. Թուրքական թվային հարթակներից GZT.com-ը հարցազրույց է ներկայացրել Ստամբուլի Մշակույթի Համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, դոկտոր Չաղլա Գյուլ Յեսևիի հետ, որում նա վերլուծել է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացները։ Ըստ Յեսևիի, Հայաստանի քաղաքականությունում վերջին տարիներին նկատվում են թե՛ հռետորաբանության, թե՛ գաղափարախոսության փոփոխություններ։ «2021 թվականի հունիսից Հայաստանը պաշտոնապես սկսել է Թուրքիայի հետ երկխոսության գործընթաց՝
«Սիրելի քաղաքացիներ, իշխանությունը ձեզ համար անակնկալ է պատրաստել: Ձեզ ոչ միայն հարկելու են, ձեզ նաեւ դատելու են». Ագնեսա Խամոյան
Հայտարարագիր չներկայացրած քաղաքացիներին սպառնում է նաեւ 3-6 տարի ազատազրկում. պատգամավորը՝ իշխանության անակնկալների մասին
ՍԱՏՄ-ի և ռոսսելխոզնադզորի ղեկավարները քննարկել են համագործակցության ամրապնդման հեռանկարները
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) ղեկավար Սերգեյ Դանկվերտի հետ: Կողմերը քննարկել են համագործակցության ամրապնդման հեռանկարները ու դրա զարգացմանն ուղղված հետագա քայլերը։ Գերատեսչությունների ղեկավարները հետաքրքրված են եղել տեղեկատվական համակարգերի ինտեգրմանն ուղղված համագործակցության հնարավորություններով՝ նկատի ունենալով ժամանակակից պայմաններում պետությունների միջև միասնական տեղեկատվական
Կզսպի՞ Վարդան Ղուկասյանը իր շրջապատին․ հարց՝ Գյումրու նորընտիր քաղաքապետին
Ես էնպիսի բնավորության տեր մարդ եմ, եթե որևիցե մեկը ոտնձգություն անի, առաջինը ես նրանց՝ իմ մոտիկների նկատմամբ խիստ եմ։
Բրյուսելում «Խաղաղության խաչմերուկ» թեմայով քննարկմանն ընդգծվել նախագծի կարևորությունը որպես Եվրոպան Ասիային կապող կարևորագույն հանգույց
«Խաղաղության խաչմերուկ» նախագծի տեխնիկական առավելությունների մասին զեկույցով հանդես է եկել ՏԿԵՆ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։
«Ես ոչ մեկի դուռ էլ չեմ գնա, իհարկե սրբի դուռ կգնամ»․ Վարդան Ղուկասյանը՝ Մարտուն Գրիգորյանից նեղն ընկած ժամանակ օգնություն խնդրելու մասին
Հարցին էլ ՝ թե ձեր հաղթանակը բնութագրում են որպես Պյուռոսյան հաղթանակ․ ամեն անգամ կարևոր որոշումներ կայացնելիս՝ պիտի գնաք Մարտուն Գրիգորյանի դուռը ու խնդրեք նրան օգնել, Վարդան Ղուկասյանը պատասխանեց․ «Ես ոչ մեկի դուռը չեմ գնա, ուրեմն՝ ես կապրեմ էնպես, ինչպես ապրել են ընդդիմադիր քաղաքապետերը, ինչպես եղել է կարգը, ոնց որ մարդիկ ապրել են»:
Վանաձորում 3 տարուց ավելի է՝ քաղաքապետ չկա, ասում եք՝ ճգնաժամ չկա, եթե Գյուրիում դուք չեղաք՝ ճգնաժամ է լինելո՞ւ. Վահե Դոխոյան
ՔՊ-ն 2021 թվին պարտվեց Վանաձորում, 2025թ.-ին` Գյումրիում, ու այսպես շարունակական է լինելու։
«Գյումրին հրաշալի օրինակ է ՀՀ-ի համար՝ ոնց կարող է միասնական ընդդիմությունը ջախջախել, տապալել, գետնել ՔՊ-ին»․ Գառնիկ Դանիելյան
Գառնիկ Դանիելյանը, ի պատասխան ՔՊ-ից հնչող մտահոգությունների, թե Գյումրիում կառավարման ճգնաժամ է լինելու, ասաց․ «Թող հանգիստ լինեն․ ոչ մի ճգնաժամ չի լինի։ Բոլորը եկան ու միաբերան ասացին՝ աջակցում են ամենաշատ թվով քվե ստացած թեկնածուին»։
Ադրբեջանի ստվերային տնտեսությունը
Գեղարդ հիմնադրամ. Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի նախագահը 2025 թվականի փետրվարի 13-ին հայտարարել է, թե հարկերից խուսափելու դեմ պայքարին ուղղված բարեփոխումները խթանում են ադրբեջանական հարկային համակարգի արդիականացումը և դրա ինտեգրումը համաշխարհային տնտեսությանը։ Շահին Բագիրովի խոսքով՝ զգալի քայլեր են ձեռնարկվել ստվերային տնտեսությունը կանխելու, տնտեսական գործունեությունն ու եկամուտներն օրինականացնելու ուղղությամբ, քանի որ ստվերային տնտեսությունն Ադրբեջանի տնտեսական անվտանգության համար
Տարածաշրջանի ողջ ներուժը կարող է բացահայտվել խաղաղության պայմանագրից հետո. Վրաստանի նախագահ
«Ազատություն». Վրաստանը հանդես է գալիս խաղաղության և երկխոսության միջոցով հակամարտությունների լուծման օգտին, Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։ Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Կավելաշվիլին նաև ասել է, որ Թբիլիսին միշտ «աջակցել է և շարունակելու է աջակցել Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Իշխանափոխության Գյումրու ալիքը պետք է հասնի Երևան. Դերենիկ Մալխասյան
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից Իշխանափոխության Գյումրու ալիքը պետք է հասնի Երևան Գյումրիում ՔՊ-ի իշխանազրկումն այսօր ամրագրվեց ավագանու քվեարկության արդյունքներով։ Սա մարտի 30-ին գյումրեցիների կամարտահայտության արդյունքն էր՝ գյումրեցիների մեծամասնությունը մերժել է «Քաղաքացիական պայմանագրին»։ Իհարկե, սա միջանկյալ արդյունք է ՔՊ-ի ամբողջական իշխանազրկման ճանապարհին։ Կարևոր քաղաքական ճակատամարտը գյումրեցիների շնորհիվ հնարավոր եղավ հաղթել, սակայն դիմակայությունը
Երրորդ անձ է ճանաչվել «Առավոտ» օրաթերթ» ՍՊԸ-ն
Առաջարկվել է կայքի հրապարակումները զննել առանց դատական նիստ հրավիրելու եւ գործին մասնակցող անձանց ծանուցելու ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայկ Աղաքարյանի ապրիլի 4-ի որոշմամբ, վարույթ է ընդունվել Սարիկ Մինասյանի անունից վերջինիս ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արման Ներսիսյանի հայցադիմումն ընդդեմ Արտյոմ Ղուկասյանի: Երրորդ անձ է ճանաչվել ինքնուրույն պահանջ չներկայացնող «Առավոտ»
«1-ին դասարանում 7 տարի մնացած տգետները» եկել են Ազգային ժողով՝ հաշվետվություն տալու. պատգամավորը հեգնեց նախարարներին
Լավ է, 004 շրջաբերականից մեջբերում չարեցիք. ԱԺ փոխնախագահը հեգնեց պատգամավորին
Արփինե Սարգսյանը նշել է, որ էականորեն աճել է ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը
Ազգային ժողովն ապրիլի 16-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին փաստաթղթի քննարկման ընթացքում հարակից զեկուցմամբ հանդես է եկել ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը: Նախարարը շնորհավորել է Ոստիկանության մասնագիտական տոնի առթիվ՝ շնորհակալություն հայտնելով ոստիկանական շարքերում կանգնած յուրաքանչյուր ծառայողի՝ իր ամենօրյա սրտացավ ու անձնվեր ծառայության
Փաշինյանը խոսում է խաղաղության մասին, իսկ Ադրբեջանն իր ռազմական ծախսերը հասցրել է տարեկան 5 միլիարդի. քաղաքագետ
Զիջումների համար հնարավոր է պայմանավորվեն փակ ձևաչափերով, որոնց մասին բնակչությունը կիմանա ապագայում կամ նույնիսկ կարող է չիմանալ
Պոլսահայ գործիչ․ «Հայերին վիավորած թուրք քաղաքապետը պիտի պատասխան տա». Ermenihaber
Թուրքիայում առաջին դեպքն է, երբ հայը դատի է տալիս թուրք քաղաքապետին։ Պոլսահայ գործարար, նախկին CHP-ական Նուրհան Չեթինքայայի փաստաբանն այս հրապարակման համար հանցագործության մասին հաղորդում է տվել Օզջանի դեմ Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունում։
«Ես երբեք չեմ դադարի զարմանալ ՔՊ-ականների՝ Ադրբեջանի փոխարեն «կռուտիտ» լինելու ունակություններով»․ Հայկ Մամիջանյան
Հարցին` «Հայաստան» խմբակցությունը համաձա՞յն է իմպիչմենտին, Հայկ Մամիջանյանն այսպես արձագանքեց․ «Այդ հարցը պետք է տալ «Հայաստան» խմբակցությանը»։
Ucom-ը ներկայացնում է UPlay-ը՝ տալով ժամանցի նոր դարաշրջանի մեկնարկը
Շարունակելով թվային փոխակերպման իր ծրագրի իրականացումը՝ Ucom-ը հպարտությամբ հայտարարում է UPlay-ի՝ նորարարական հեռուստատեսային (TV) և մեդիա հարթակի գործարկման մասին, որը կվերափոխի ժամանցը Հայաստանում։ Այս նոր հարթակը մշակվել է MediaKind ընկերության հետ, որը գլոբալ առաջատար է մեդիա և հոսքային տեխնոլոգիաների ոլորտում։ UPlay նոր TV և մեդիա հարթակն ունի ժամանակակից և պարզ ինտերֆեյս։ Մեկ օգտահաշվով կարելի
Պատերազմը սկսվել է 1991-ին եւ առայժմ չի ավարտվել
«Խաղաղության համաձայնագիրը» ո՛չ կանխարգելելու, ո՛չ էլ հետաձգելու է նոր մարտական գործողությունները Անցած շաբաթ, ելույթ ունենալով Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում, այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւն անդրադարձել է ռուս-ուկրաինական պատերազմին: «Ռուսաստանն, – ասաց նա, – միացրել է Ուկրաինայի նախկին տարածքները: Ինչպե՞ս նա կարող է նահանջել»: Ուշադրություն դարձրեք. Ալիեւը, կարծես թե, խոսքերով ընդունում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, բայց չի
«Շատ հստակ եւ ուժեղ աջակցություն ենք ցուցաբերել Եվրոպական Խաղաղության հիմնադրամի նախաձեռնությանը, որպեսզի ՀՀ Զինված ուժերին սատարենք»․ Սլովենիայի փոխվարչապետ
«Պայմանագրի ստորագրման դեպքում Մինսկի խմբի գոյությունը ոչ մի հավելյալ արժեք չի տա, հակառակը՝ կարող է հակառակ ազդեցություն ունենալ կարգավորված հակամարտության վրա։ Այդ պատճառով մենք կողմ ենք այդ ձեւաչափի լուծարման գործընթացին»։
Ոստիկանների հիմնական գործառույթը սանկցիա կիրառելն է, նաեւ բռնություն գործադրելը. Արսեն Թորոսյան
Մենք ունեցել ենք 40.227 հանցագործություն, որից բացահայտվել է 8881-ը: Մենք ե՞րբ ակնկալենք, որ մենք առաջընթաց կունենանք նաեւ այս թվերի առումով. Թորոսյան
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Ապրիլի 16-ի ցերեկը, 20-21-ին սպասվում է կարճատև անձրև: Ապրիլի 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Ապրիլի 16-ի ցերեկը շրջանների մեծ մասում, 17-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, ինչպես նաև Լոռիի, Տավուշի և Սյունիքի նախալեռներում ձյան տեսքով: Ապրիլի 20-ի ցերեկը, 21-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Ալիևը հասկանում է՝ քանի Փաշինյանը կա, պետք է բոլոր զիջումները կորզի․ Արթուր Խաչատրյան
Արթուր Խաչատրյանն արձագանքեց․ «Նիկոլ Փաշինյանը պետք է փորձի պատրաստել ժողովրդին Ադրբեջանի հրահանգով ընդունել մի սահմանադրություն, որ բավարարի Բաքվին, որ ինքը կարողանա մնալ իշխանության»։


















































